> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

среда, 10 февраля 2016 г.

Չներվածները նոր հայկական ֆիլմի պրեմիերան dilinews-ի տաղավարում ներկայացնում է Չներվածները ֆիլմի սցենարի հեղինակ, ռեժիսոր, գլխավոր պրոդյուսեր և գլխավոր դերակատար Տիգրան Նալչաջյանը: Ընդհանրապես ես գրում եմ ֆիլմի սցենարներ, տարբեր ժանրերում և ներկա պահին ունեի մի քանի տարբերակ, որոնք կարող էի նկարահանել: Ընտրությունս կանգ առավ “Չներվածների” վրա, քանի որ մյուս նախագծերն իրականացնելու համար ահռելի ֆինանսական միջոցներ էին հարկավոր, որոնք ես չունեի: Իհարկե “Չներվածները” նույնպես էժան նախագիծ համարել չի կարելի: Նաև այս սցենարի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ Նարեկի կերպարը մարմնավորելու ցանկությունը մեծ էր: Իսկ ֆիլմում նկարահանվել են ճանաչված դերասաններ` Արթուր Մկրտչյանը, Միկա Բաբայանը, Տիգրան Մնացականյանը և ուրիշներ: Ֆիլմը նկարահանել ենք մոտ 45-50 նկարահանման օրում, երեք ամիսների ընթացքում: Բացի այդ ֆիլմը հագեցած է պրոֆեսիանալ մարտական տեսարաններով, որը նույնպես ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն է պահանջում: Հայաստանում և արտերկրում շրջագայելուց հետո, պատիվ ունենք դիտելու նաևմեր բլոգ-ում շնորհակալություն, և շնորհավորում ենք ֆիլմի ստեղծագործական խմբին բլոգում ներկայացնելու համար, հաճելի դիտում:

Комментариев нет:

Отправить комментарий