воскресенье, 30 ноября 2014 г.
суббота, 29 ноября 2014 г.
Համընդհանուր ներառական կրթության մոդելը՝ Տավուշի Մարզից:
Համընդհանուր ներառական կրթության մոդելը՝ Տավուշի մարզից:
Հայաստանի Հանրապետությունը
ճանաչվելու է համընդհանուր ներառական կրթության երկիր, որին հասնելու համար ՀՀ կրթության
մասին օրենքում կատարվում են փոփոխություններ: Նոր փոփոխությունները և ներառական կրթության
կազմակերպման առանձնահատկությունները, այսօր Տավուշի մարզպետարանում կազմակերպված հանդիպման
ընթացքում մարզի դպրոցների տնօրեններին ներկայացրեց կրթության ոլորտի փորձագետ Մարինե
Հակոբյանը:
Շարունակությունը սկզբնաաղբյուր
կայքում այստեղ:
http://tavush.gov.am/news/item/2014/11/28/krtut/
пятница, 28 ноября 2014 г.
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ:
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ:
2014թ․ դեկտեմբերի 1-ին ժամը 12-ին Դիլիջանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Դիլիջանի քաղաքային համայնքի 2015թվականի բյուջեի նախագծի հանրային բաց լսումներ։ Կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձիք՝ համայնքի հրատապ կարիքները վերհանելու և համայնքի առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով։Համայնքի ղեկավարն ու աշխատակազմը ակնկալում են համայնքի ավագանու անդամներիև բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:
Տեղեկացնում է Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքը,
այլ հետաքրքիր նօրություններ այստեղ:
http://dilijan.am/Dilijan/site/index.php?lang=am&show=news&showID=0&s=9
четверг, 27 ноября 2014 г.
Նույն սեփականատիրոջ 2 բուժհիմնարկները՝ Դիլիջանում:
Նույն սեփականատիրոջ 2 բուժհիմնարկները՝
Դիլիջանում:
Dilijani-BKԼուծարման գործընթացը շարունակվում է
Դիլիջանի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սահակ Մկրտումյանի վկայությամբ՝ այդ ԲԿ-ի լուծարման գործընթացը, որ սկսվել է հոկտեմբերին, շարունակվում է : Այն կտեւի երկու ամիս: Դիլիջանի ԲԿ-ն ունի 170 աշխատակից: Դրա լուծարումից հետո աշխատակիցները նոր հիմունքներով աշխատանքի են ընդունվելու: Նրանից ոմանք մտավախություն ունեն,որ կորցնելու են իրենց աշխատատեղը: Սահակ Մկրտումյանին հարց ուղղեցինք աշխատողների հնարավոր կրճատումների մասին: Նա ասաց, շարունակությունը այստեղ:
http://tesankyun.am/2014/11/%D5%B6%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%BD%D5%A5%D6%83%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BF%D5%AB%D6%80%D5%B8%D5%BB-2-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80/
«Հասարակության մեջ երբեք չեմ կաշկանդվել, որ ունեմ տեսողության խնդիր». դիլիջանցի երիտասարդ:
«Հասարակության մեջ երբեք չեմ կաշկանդվել, որ ունեմ տեսողության խնդիր». դիլիջանցի երիտասարդ:
Վաչեն ունի թույլ տեսողություն: Այն -10 է: Ինչպես ինքն է ասում, պատկերները տեսնում է ստվերային: Սակայն ձեռնափայտ չի օգտագործում: Հարկ եղած դեպքում նրան օգնում են, բայց ինքն աշխատում է ամեն ինչ ինքնուրույն անել. ձեռնափայտը միշտ էլ կա: Նա վաղուց արդեն սովորել է ինչպես ինքնուրույն անցնել իրենց քաղաքի փողոցներով:
Վաչե Գրիգորյանն ապրում է Դիլիջան քաղաքում: Այստեղ նրան շատերն են ճանաչում: Երբ դիլիջանցիներին հարցնում ես երիտասարդների, նրանց գործունեության մասին, շատերը միանգամից հիշում են Վաչեին: Ասում են՝ շարունակությունը սկզբնաաղբյուր կայքում այստեղ:
http://hetq.am/eng/news/56558/dilijan-resident-with-poor-eyesight-tries-to-break-stereotypes-
«Անթև թռչուն եմ կապույտ երկնքում». ստվերների աշխարհում երիտասարդը շարունակում է ստեղծագործել և երազել:
«Անթև թռչուն եմ կապույտ երկնքում». ստվերների աշխարհում երիտասարդը շարունակում է ստեղծագործել և երազել:
Սրընթաց մեքենաների արանքներով, առանց այս ու այն կողմ նայելու, նա արագորեն կտրում-անցնում է մայրուղին ու քայլերն ուղղում դեպի իրենց թաղամասը: Փոքրիկ տուն մտնելու համար զգուշորեն հետ է տանում մետաղական լարերը, ապա ճռռոցով բացում երկաթյա ձողերով դարպասը:
Նեղլիկ արահետի երկու կողմերում ծառեր են, վերջում` տունն ու տան պատին հենված հին սեղանը` մորից հիշատակ մնացած բույսերով, որոնցից մեկը` մանրիկ, նուրբ վարդագույն ծաղիկներով: Ծաղիկները նա առանձնակի հոգատարությամբ է խնամում, տերևներից շոշափելով սրբում է փոշին, մշակում և ջրում:
Շարունակությունը սկզբնաաղբյուր կայքում, այցելեք այստեղ:
http://medialab.am/news/id/1188
среда, 26 ноября 2014 г.
Զրուցում ենք, Չներվածները ֆիլմի սցենարի հեղինակ, ռեժիսոր, գլխավոր պրոդյուսեր և գլխավոր դերակատար Տիգրան Նալչաջյանի հետ:
Մեր հյուրասրահում զրուցում ենք “Stage 7”
Production ընկերության տնօրեն, <<Չներվածները>> ֆիլմի սցենարի
հեղինակ, ռեժիսոր, գլխավոր պրոդյուսեր և գլխավոր դերակատար Տիգրան Նալչաջյանի
հետ:
1. Ինչպե՞ս ծնվեց
ֆիլմի գաղափարը, ովքեր են նկարահանվել ֆիլմում:
Ընդհանրապես ես գրում եմ ֆիլմի սցենարներ, տարբեր ժանրերում
և ներկա պահին ունեի մի քանի տարբերակ, որոնք կարող էի նկարահանել: Ընտրությունս կանգ
առավ “Չներվածների” վրա, քանի որ մյուս նախագծերն իրականացնելու համար ահռելի ֆինանսական
միջոցներ էին հարկավոր, որոնք ես չունեի: Իհարկե “Չներվածները” նույնպես էժան նախագիծ
համարել չի կարելի: Նաև այս սցենարի ընտրությունը
պայմանավորված էր նրանով, որ Նարեկի կերպարը մարմնավորելու ցանկությունը մեծ էր: Իսկ
ֆիլմում նկարահանվել են ճանաչված դերասաններ` Արթուր Մկրտչյանը, Միկա Բաբայանը, Տիգրան
Մնացականյանը և ուրիշներ:
2. Որքա՞ն է տևել
ֆիլմի նկարահանումները:
Ֆիլմը նկարահանել ենք մոտ 45-50 նկարահանման օրում, երեք ամիսների
ընթացքում:
3. Ի՞նչ դժվարություններ
եք ունեցել նկարահանումների ընթացքում:
Դժվարությունները առաջին հերթին ֆինանսական էին, որոնք ընթացքում
էին լուծվում, ինչպես նաև այն, որ իմ վրա դրված էր չափազանց շատ ֆունկցիաներ` թե’ ստեղծագործական,
թե’ կազմակերպչական, այսինք պրոդյուսերական, որոնք համատեղելը չափազանց մեծ ջանքեր
խլեց ինձանից: Բացի այդ ֆիլմը հագեցած է պրոֆեսիանալ մարտական տեսարաններով, որը նույնպես
ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն է պահանջում:
4. Կպատմե՞ք մի փոքր
ֆիլմի սյուժեի մասին, ինչի՞ մասին է առհասարակ և ինչու <<Չներվածները>>:
Ֆիլմը պատմում է մի երիտասարդի` Նարեկի մասին, ով ընկերոջ մեղքով հայտնվել է բանտում
և 3 տարի գտնվել այնտեղ: Բանտից դուրս գալուց հետո նույն ընկերը նրան նորից քաշում
է կրիմինալ գործարքի մեջ և Նարեկը ստիպված է լինում համաձայվել, որը դառնում է ճակատագրական:
Ֆիլմը բազմաժանր է, այն կհետաքրքրի բոլոր տարիքային խմբերին, ինչպես իգական, այնպես
էլ արական սեռի հանդիսատեսին:
5. Ու՞մ չեն ներում
և ինչու՞:
Կան բաներ, որոնք այս կյանքում ներվել չեն կարող: Օրինակ դավաճանությունը,
սուտը, կրիմինալ տարրերի գործողությունները: Այս ամենը կա ֆիլմում, սակայն առայժմ փակագծերը
չեմ բացի:
6. Որտե՞ղ կարող
ենք տեսնել ֆիլմը, և կլինի՞ համացանցում:
Ֆիլմը նախատեսվում է կինոթատրոնների համար: Ցանկանում ենք ցուցադրել
ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ սփյուռքում: Իսկ համացանցում չի լինելու
շատ երկար ժամանակ:
7. Ինչպե՞ս եք գնահատում
անցած 2014 թվականը, և հասցրել եք իրականացնել բոլոր պլանավորած գործերը:
Բավական արդյունավետ եմ գնահատում: Նկարահանվեց
երկու կարճամետրաժ ֆիլմ: Ինչպես նաև “Խոսում են երեխաները” սոցիալական գովազդների շարքը,
որը հասանելի է համացանցում: Իսկ գլխավոր նպատակը “Չներվածները” լիամետրաժ ֆիլմի նկարահանումն
էր, որն արդեն ավարտել ենք: Բացի այդ ընդունելություն ունեցանք “Սթեյջ 7” դերասանական
ստուդիայում: Ի դեպ մեր շրջանավարտներից և ներկայիս ուսանողներից շատերը նույնպես նկարահանվել
են վերը նշված նախագծերում:
8. Տեղյակ ենք, որ
դուք էլի ֆիլմեր եք նկարահանել, կխոսե՞ք այդ ֆիլմերի մասին:
Ինչպես արդեն նշեցի դրանք կարճամետրաժ ֆիլմեր են: Առաջինը դա
“Այնտեղ” ֆիլմն է, որի ռեժիսորն է Դավիթ Զոհրաբյանը: “Մի առավոտ” ֆիլմը նկարահանել
եմ ես, իսկ “Մանկատնից հետո” ֆիլմը, որի ռեժիսորը նույնպես ես եմ` մոնտաժային փուլում
է գտնվում: Առաջին երկուսը հասանել են համացանցում:
9. Ունե՞ք աջակիցներ,
հովանավորներ, ովքեր աջակցում են նկարահանումներին, և ընթացիկ այլ հարցերում:
Ընկերական օգնություններ և աջակցություններ շատ են եղել, սակայն
հովանավորներ չունենք: Հույս ունենք հաջորդ նախագծերի համար արդեն կունենանք:
10. Մի փոքրել խոսենք
Ձեր առաջիկա պլանների մասին:
Առաջիկա պլանների մեջ մտնում է “Չներվածների” ցուցադրումները
կազմակերպելը, որը սպասվում է 2015-ի փետրվար-մարտ ամիսներին: Միաժամանակ աշխատում
եմ նաև նոր սցենարների վրա: Բացի այդ մեր կինոստուդիային կից դերասանական ստուդիայում
նախատեսում ենք գարնանային ընդունելություն:
11. Քանի որ ավարտվում
է տարին Ձեր մաղթանքը, շնորհավորանքը թերթի, բլոգի ընթերցողներին:
Բոլորին մաղթում եմ նպատակների իրականացում, թող երբեք չընկճվեն
և միշտ շարժվեն առաջ:
Հյուրասրահում Տիգրան Նալչաջյանի հետ զրուցեց Վաչե Գրիգորյանը
շնորհակալություն:
вторник, 25 ноября 2014 г.
Ուշադրություն բոլոր ստեղծագործողներին՜:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆWWW.ARGAMBLOG.COM կայքը հայտարարում է երգի մրցույթ: Եթե դուք գրում եք երգեր, ուրեմն այս մրցույթը հենց ձեզ համար է:Շտապեք ուղարկել ձեր հեղինակային երգը, որը ուղղված կլինի մեր կայքին. երգի բառեր, երաժշտություն, կամ երկուսը
միասին:
Լավագույն
երգը
կգործիքավորվի
և
կնկարահանվի
այդ
երգի
հիման
վրա
տեսահոլովակ:
Երգը
կկատարեն
հայկական
շոուբիզնեսի
լավագույն
աստղերը:
Երգը
պետք
է
ունենա
"Արգամբլոգ"
անունըՇտապիր
սա
հնարավորություն
է
դառնալ
հայտնի
ու
սիրված:
Երգերը
կարող
եք
ուղարկել
argamblog.com@gmail.com էլեկտրոնային հասցեին, նշելով հեղինակի անուն ազգանունը:
Подписаться на:
Сообщения (Atom)