> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

понедельник, 28 июля 2014 г.

Մեր Հարցազրույցը, Սարգիս Գրիգորյանի հետ:

                                                               Մեր հարցազրույցը Սարգիս Գրիգորյանի հետ:

Մեր բլոգը անրադառնում է այն երգիչներին, ովքեր աշխատում են, բայց քիչ են լուսաբանում իրենց աշխատանքները: Կրկին նոր երգի պրեմիերա է մեր բլոգում և այս անգամ իր նոր տեսահոլովակն է ներկայացնում  Սարգիս Գրիգորյանը: Նա ապրում և ստեղծագործում էԿոտայքի մարզում: Մի քանի խոսք նրա մասին՛: Սարգիս Գրիգորյանը 28 տարեկան է, սովորել է Աբովյանի միջնակարգ դպրոցում, այնուհետև Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի բաժնում: Նա երգում է մանկուց, իսկ պրոֆեսիոնալ կարգով երգել սկսել է 2007-ից: Սովորել է Կոմիտասի պետական կոնսերվատորիայի դասական վոկալի բաժնում և զւգահեռ հաճախել Աբովյան քաղաքի երգարվեստի ստուդիա: Երգում է քաղաքային ֆոլկլոր և դասական ոճերում: ՙ<< Բոլորս 1l ունենք երազանքներ, բայց ես՛ քիչ եմ երազում. Իմ բոլոր երազանքները իրականացնում եմ>>: Սարգիսն  ունի 5 տեսահոլովակ, և վերջին <<Մի Համբույր>>  երգի պրեմիերան կներկայացվի բլոգում: << Երգի երաժշտությունը գրել էր իմ ընկեր Վահե Հարությունյանը, Կարելի է ասել,որ 1 տարի ոչինչ չեմ ձեռնարկել այդ երգի հանդեպ: Որոշեցի իմ շատ սիրելի ընկեր նույնպես Պետրոս Հոքտանյանին, ասել որ այս երգին բառեր են պետք և սկսվեցին  ակտիվ գործերը: Սկզբում գործիքավորվեց, ձայնագրեցի, և որոշեցինք տեսահոլովակ նկարել, որի ,ռեժիսորն է Սուրեն Զաքարյանը, ով  նաև իմ պրոդյուսերն է>>: Տեսահոլովակի ստեղծման վրա  աշխատել է  մի մեծ թիմ, որին  Սարգիսը հայտնեց շնորհակալություն: Դժվարությունները  Սարգիսը հաղթահարում է իրեն հատուկ ողջախոհությամբ, նպատակասլացությամբ, բարությամբ: <<Շնորհակալություն dilijanews.blogspot.com-ի ողջ անձնակազմին և  իմ  հանդիսատեսին, ընթերցողներին, մաղթում եմ միմիայն քաջ առողջություն, երջանկություն, խաղաղ երկինք, բոլորիդ շատ սիրում, և գնահատում եմ: Իսկ այս տեսահոլովակը նվիրում եմ  բոլոր սիրահարներին և զույգերին >>:
Dilijanews.blogspot.com-ի մամուլի բաժին:


Комментариев нет:

Отправить комментарий