Հունվարի 30-ից սկսած՝ Դիլիջան խոշորացված և բազմաբնակավայր
համայնքում բացվել է «Շախմատի» ակումբ։ Ակումբը
կարճ ժամանակում հասցրել է՝ Ի՛ր շուրջը համախմբել շախմատասեր հասարակությանը։ «Ակումբը իր գործունեությամբ առաջինն է թե ամբողջ
Հայաստանում, թե Դիլիջանում։» «Դիլի Տուր Ինֆո»
զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի հետ հարցազրույցում նշեց ակումբի հիմնադիր
և համակարգող՝ Ալվարդ Սահակյանը։ «Մտքումս
մի քանի հարց էր առաջացել.
🤷 արդյոք հնարավո՞ր չէ ուղղակի՝ առանձ լուրջ պայքարի (հավեսի
համար😊) ընկերական միջավայրում
շախմատ խաղալ, որտեղ շախմատային մթնոլորտ է, որտեղ կարելի է ծանոթանալ ու շփվել քո
նման մտածող Շախմատիստների ու Շախմատասերների հետ, ուղղակի ընկերական միջավայրում շախմատ
խաղալ ու կիսվել մրցաշարի ընթացքում ստացված դիրքերի մեկնաբանություններով😊(եթե սիրում եք շախմատ
խաղալ ,ինձ կհասկանաք🤗)։
Ու պարզվեց մենք շատ
ենք🤗։
Արդեն մենք ունեցել
ենք մի քանի հանդիպումներ Շախմատի ակումբում,
մասնակցել են թե՛ շախմատիստներ, թե ՛ շախմատասերներ։ Իմ պատկերացրած ընկերական միջավայրում
խաղացել ենք շախմատ արդեն որոշ չափով ճանաչված շախմատիսների հետ (հավես մթնոլորտում)😊...
Բայց ամենակարևորը,
որ մեզ հյուրընկալում են Հայաստանի տարբեր մարզերից, կարելի է ասել, որ շաբաթ և կիրակի
օրերը շախմատային տոնի ենք վերածում Դիլիջանը ։🙂
Հիմա ևս ակումբում ընդգրկվել
ցանկացողները շատ են, և օրեցօր շատանում է ուժեղ մրցակցության միտքը, այդ պատճառով
պայքարը էլ ավելի է թեժանում և ուժեղ շախմատիստների թիվը գնալով մեծանում է ակումբում
😊։
Եվ վերջում նշեմ ամենակարևորը՝
ես մենակ այս ամենը չէի իրագործի ,եթե ինձ չօգնեին իմ շախմատիստ ընկերները՝ Boris
Dagesyan ֊ը , և Artur Gevorgyan ֊ը ։
Այս գաղափարի իրականացմանը
շատ է օգնում նաև "Հովք" ռեստորանի տնօրինությունը,
ինչի համար շնորհակալ
եմ նրանցից ևս🤗» Զրույցը այսպես եզրափակեց՝ Ալվարդը։ Ակումբի առկա խնդիրների, դժվարությունների և առաջիկա
ծրագրերի մասին՝ Ալվարդը չցանկացավ խոսել։
Հարցազրույցը անցկացրեց՝ Վաչե Գրիգորյանը։