пятница, 30 октября 2015 г.
Դիլիջանը կունենա նոր եկեղեցի Հոկտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Դիլիջանի հուշարձանային համալիրին հարող տարածքում կայացավ կառուցվելիք նոր եկեղեցու տարածքի օծման արարողությունը: Ինչպես տեղեկացնում է ՝Դիլիջանի քաղաքապետարանի պաշտօնական կայքը: Արարողությանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Տավուշի հոգևոր թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»(IDeA) հիմնադրամի հիմնադիր, Ռուսաստանի հայտնի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը: Մանրամասները այստեղ...
понедельник, 19 октября 2015 г.
Նոր երգի պրեմիերա. Աշուղ Նազելի << Լելե>>: Երգի խոսքերի, և երաժշտության հեղինակ Աշուղ Նազելի, (Նազելի Գրիգորյան): Աշուղ Նազելին ծնվել է ՝Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղում: Վայելենք երգը և շնորհակալություն հայտնենք հրաշալի հնարավորություն ընձեռելու համար՝ երգը աշուղի facebook.com, youtube.com-ի էջերում ներկայացնելուց հետո մեր բլոգում այն ներկայացնելու համար:
понедельник, 5 октября 2015 г.
Հաշմանդամություն ունեցող երիտասարդները` հանուն սեփական իրավունքների իմացության:
Հաշմանդամություն ունեցող երիտասարդները` հանուն սեփական իրավունքների
իմացության: “Իրավական ճամբար»՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք ՍտեփանավանումՀոկտեմբերի
3-4ը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանում՝ “Լիարժեք կյանք» ՀԿ մարզաճամբարային
բազայում, անցկացվեց «Իրավական ճամբար» դասընթացը՝ Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի
ֆինանսավորմամբ: Դասընթացի մասնակիցները հանրապետության տարբեր մարզերի 30-ից ավելի
հաշմանդամություն ունեցող երիտասարդներն էին: 2 օրերի ընթացքում նրանք ծանոթացան հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՀՀ օրենսդրության հիմնական դրույթներին, Հաշմանդամություն
ունեցող անձանց մասին ՄԱԿ կոնվենցիային, ՀՀ օրենքի նախագծին՝ ՀՀ-ում հաշմանդամություն
ունեցող անձանց սոցիալական ներառման մասին: “Անկախ կյանքի փիլիսոփայություն” և “Անկախ
կյանքի խոչընդոտները” թեմաներով մասնակիցների հետ քննարկում ծավալեց «Լիարժեք կյանք»
ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը: “Անկախ կյանքի կենտրոն” –ի մասին փոքրիկ ներկայացում
ունեցավ նաև “Լիարժեք կյանք” ՀԿ Խաղաղության կորպուսի կամավոր Դոնալդ Կրուտսինգերը:
Եղան նաև դերային խաղեր՝ ըստ խտրականության տեսակների: Դասընթացավար, “Լիարժեք կյանք”
ՀԿ իրավաբան Արփինե Պետրոսյանը մասնակիցներին ներկայացրեց հաշմանդամությանխումբ տրամադրելու,
խմբի փոփոխության, ԲՍՓՀ որոշման բողոքարկման վերաբերյալ օրենսդրության մանրամասները:
Ընդհանուր առմամբ, դասընթացն անցավ ինտերակտիվ մթնոլորտում: Երեկոյան երիտասարդները
հնարավորություն ունեցան խաղեր խաղալու և երաժշտական - պարային ժամանց վայելել՝ Լոռվա
չքնաղ բնության գրկում: Դասընթացի 2-րդ օրը Եվրոպայում կամավորական կրթական, մշակութային
ծրագրերի և մասնակցության ձևաչափի մասին հանգամանալից խոսեց “Լիարժեք Կյանք” ՀԿ-ի Եվրոպական
կամավորական ծրագրի և երիտասարդական ծրագրերի համակարգող Անի Ղուկասյանը: Դասընթացի
ավարտին “Ֆեյսբուք” սոցիալական հարթակում բացվեց նաև “Իրավական ճամբար 2015» խումբ,
ուր կզետեղվեն իրավական թեմաներին վերաբերող հրապարակումներ և նյութեր: Դասընթացի մասնակիցներին
հանձնվեցին նաև մասնակցության հավաստագրեր: Հրաժեշտից առաջ երիտասարդները լուսանկարվեցին՝
իրենց հետ տանելով այդ բովանդակալից 2 օրերի անմոռանալի հուշերը:
Վաչե Գրիգորյան ՝Դիլիջան:
Подписаться на:
Сообщения (Atom)