воскресенье, 29 июня 2014 г.
пятница, 27 июня 2014 г.
вторник, 24 июня 2014 г.
DILIJANI DARAVOR PATMUTYUN@!!
Դիլիջան տեղանվան մասին
Ասում են ինչ-որ
ժամանակ Դիլի անունով
մի ջահել հովիվ սիրել է
իր տիրոջ գեղեցկուհի
աղջկան ու տառապել: Աղջիկն էլ տղային է սիրել ու երազել,
բայց, ավաղ, նրա մեծահարուստ հայրը լսել անգամ չի կամեցել այդ մասին:
Վերջինս իրեն հասցված
վիրավորանքը մոռանալու, ինչպես նաև ընչազուրկ հովվի սերը աղջկա սրտից հանելու
միակ միջոցը համարել է տղայի մահը: Չարագործ մարդիկ կատարել
են մեծավորի կամքը և ջահել հովիվը զրկվել
է կյանքից:
Օրեր շարունակ տղայի դժբախտ մայրը փնտրել է իր մինուճար որդուն
և ապարդյուն կանչել
<< Դիլի ջան, Դիլի ջան…
>> Ահա այս բառերն էլ միանալով հետագայում
նաև բնակավայրի անունը` Դիլիջան:
Սա իհարկե լեգենդը:
Փամբակի և Բազումի
լեռնաշղթաներով շրջապատված քաղաքը որպես բնակավայր առաջին
անգամ հիշատակվում է 1672-73թթ ֆրանսիացի ճանապարհորդ
Շարդենի կողմից: Ենթադրվում է, որ այն եղել է պատմական
Հովքը, որն Արշակունի թագավորների ժամանակ
ամառանոց էր և արքունի որսատեղի: Ինչպես առաջ, այնպես
էլ այսօր արկածախնդիր շատ զբոսաշրջիկներ Դիլիջանում
հետաքրքիր արշավներ են կազմակերպում ու իրենց օրը հագեցնում դիլիջանյան
վառ հիշողություններով:
ANDZI ARANDZNA HADKUTYUNNER@
Անձի անհատական առանձնահատկությունները
Դեռևս Հիպոկրատը
կարծում էր, որ յուրաքանչյուր
մարդու առանձնահատկությունները որոշվում
է օրգանիզմի հեղուկների
գերակշռությամբ և դրանց խառնուրդով:
Դրանից ելնելով նա տարբերում էր խառնվածքի 4 տիպ`
Սանգվինիկ,
Ֆլեգմատիկ, Խոլերիկ և Մելանխոլիկ:
Սակայն հետագա
գիտական հետազոտությունները չհաստատեցին
Հիպոկրատի ենթադրությունները:
Հետագայում Պավլովը
խառնվածքի հիմքում դրեց նյարդային համակարգի
հատկությունների հարաբերակցումը պահպանելով
խառնվածքի անվանումները և մարդկանց բաժանեց
4 հիմնական խմբի` այսպես
1Սանգվինիկ կամ շարժուն
տիպ: Այս տիպին են պատկանում ուժեղ, հավասարակշռված, շարժուն մարդիկ: Աչքի
են ընկնում արագ, վճռական, գործունյա, համառ շարժումներով: Արագ են հարմարվում նոր պայմաններին,
հետաքրքրությունները շուտ փոփոխվում
են: Խոսում են բարձր արագ ու սահուն:
Խելացի են, հանգիստ, զուսպ և աշխատասեր:
Չեն վախենում դժվարություններից: Պատմության մեջ հայտնի դեմքերից
սանգվինիկի ներկայացուցիչներ են եղել Նապոլեոնը, Լերմոնտովը:
2Ֆլեգմատիկ կամ հանգիստ տիպ: Այս
տիպին են պատկանում
ուժեղ, հավասարակշռված,իներտ մարդիկ:
Ֆլեգմատիկները սառնարյուն են, դանդաղաշարժ, համբերատար, զուսպ և քիչ հաղորդակցվող
են: Նրանք հանգիստ, միշտ հանդարտ
ու աշխատասեր մարդիկ
են, մի դեպքում նա զուսպ ու խորաթափանց է մյուս դեպքում
ծույլ: Կարողանում է դժվարությունները հեշտությամբ
հաղթահարել: Պատմության մեջ հայտնի
դեմքերից ֆլեգմատիկ. Ներկայացուցիչներ են եղել Կուռուզովը, առակագիր Կռիլովը…
3Խոլերիկ կամ անզուսպ:
Այս տիպին են պատկանում ուժեղ, անհավասարակշռված, շարժուն, դյուրագրգիռ,
չափի զգացում չունեցող, համառ, հաղորդակցվող նախաձեռնող
մարդիկ: Այնքան էլ կարգապահ
չեն, հեշտությամբ են դառնում
իրենց բնազդների ստրուկը: Խոլերիկի ներկայացուցիչներից են եղել Սուվորովը,Պուշկինը:
4Մելանխոլիկ կամ թույլ տիպ: Այս
տիպին պատկանող մարդիկ
տրտնջացող են, դժգոհ, քիչ շարժունակ, ամաչկոտ, անվստահ իրենց անձի նկատմամբ, գերզգայուն են, դժվարությունները չափազանցնելու
հատկություններ ունեն: Կյանքի բարենպաստ
պայմաններում` խոր և բովանդակալից
անձնավորություններ, իսկ անբարենպաստ պայմաններում` ինքնամփոփ են և վախկոտ:
Մելանխոլիկի ներկայացուցիչներից են եղել Գոգլը և Չայկովսկին:
Վերը նշված յուրաքանչյուր տիպ ունի վարքի բնորոշ
գծեր, բայց մարդու վարքագիծը
պայմանավորված է նյարդային
համակարգի ոչ միայն բնածին հատկություններով, այլ նաև այն ազդեցություններով, որ կրում է օրգանիզմը
անհատական կյանքի ընթացքում:
Գայանե Գասպարյան
MER BOLORIS USHADRUTYUN@ EV ANKEKHTS VERABERMUNQ@:
Հաշմանդամության խնդիրը հասարակության ուշադրության կենտրոնում
Ամեն հասարակության ներսում գերիշխում են անհատների միջանձնային
հարաբերությունները սահմանափակող երևույթներ,որոնց թվին կարելի է դասել խտրականությունը
և անհանդուրժողականությունը:Այն ավելի ցայտուն դրսևորվում է հատկապես խոցելի համարվող
հասարակական խավերի ներկայացուցիչների հանդեպ:Ակնհայտ է այն արտահայտվում հաշմանդամ
անձանց հանդեպ:Այսօր բոլորն էլ դժգոհում և նշում են այն հանգամանքը,որ խտրականությունը
նկատելի է և արմատացած է կանսագործունեության բոլոր ոլորտներում:Եվ ոչ միայն հաշմանդամ
մարդկանց հանդեպ:Շատ է խոսվում նաև հավասար հնարավորությունների,մատչելի միջավայր ունենալու
և խտրականությունից զերծ հասարակություն կառուցելու մասին:Բայց էական և շոշափելի արդյունքները
դեռ չեն երևում:Ֆիզիկապես սահմանափակում ունենալ չի նշանակում,որ տվյալ մարդը զուրկ
է նաև սեփական բարեկեցությունից և ապահովող մյուս միջոցներից:Այս պարագայում հաշմանդամությունը
պետք է դիտարկել միայն բժշկական տեսանկյունից,իսկ նման խնդիրներ ունեցող անձը կարող
է իր մյուս կարողությունները կիրառել այլ ասպարեզում միայն,եթե նրա համար հասարակությունում
ստեղծվեն նրա ընդունակություններին ու գիտելիքներին համապատասխանող անհրաժեշտ պայմաններ:Այստեղ
արդեն գործ ունենք սոցիալական մոտեցման հետ,որը արդեն մի քանի տասնամյակ է ինչ արդյունավետ
գործում է մի շարք երկրներում:Այս մոդելի հիմքում ընկած է մի կարևոր պայման,այն է,
հավասար հնարավորությունների տրամադրում բոլորին:Ասել է թե, մատչելի միջավայրի ապահովում
ֆիզիկական և մտավոր սահմանափակումներ ունեցող անձանց համար իրենց կենսագործունեությունը
անկախ իրականացնելու համար:Մեր միջավայրը այս մոդելից շատ հեռու է դեռևս և այսօրինակ
կենսապայմաններ ունեցող հասարակություն ձևավորելու գործում ներկայումս պայքարում են
հասարակական կազմակերպությունները և այդ խնդրանքով զբաղվող որոշ պետական գերատեսչություններ:Բացի
այդ,հաշմանդամ մարդկանց իրավունքները պաշտպանող բազմաթիվ օրենքներ և միջազգային համաջայնագրեր
նույնպես այդպիսի հնարավորությունների ստեղծման լավագույն մեխանիզմներն են հանդիսանում:Սակայն ոչ միշտ է գործում
այդ իրավական դաշտը:
Ինչպես հայտնի է,սույն թվականի նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի
15-ը Հայաստանում հայտարարվել է հաշմանդամ անձանց շահերի պաշտպանության միամսյակ,որի
շրջանակներում անցկացվեցին տարաբնույթ միջոցառումներ հասարակական իրազեկությունը բարձրացնելու
և պետության ուշադրությունը այդ խնդիրների վրա սևեռելու նպատակով:Սա շատ կարևոր նախաձեռնություն
էր, քանի որ միայն պետության խնդիրը պետք է լինի խոցելի խմբերի մասին հոգ տանելը,այլ
հասարակության ներսում պետք է դրական վերաբերմունք ձևավորել հաշմանդամ անձանց հանդեպ:Իսկ
բացասական վերաբերմունքը հենց հանդիսանում է լուրջ անջրպետ հասարակության մեջ հաշմանդամների
ներգրավվման համար:Հեռու չէ այն օրը,որ յուրաքանչյուրս մեր աջակցությունը ցուցաբերելով
համապատասխան կազմակերպություններին և պետական մարմիններին, կվերափոխեն մեր միջավայրը`
այն դարձնելով ավելի հավասար և մատչելի ամենքիս համար:Չէ որ, մարդու հիմնարար իրավունքներից
օգտվում ենք բոլորս, անկախ որևէ հատկանիշներց:
Վաչե Գրիգորյան
KHUSAPENQ EV LINENQ TEKHEKACVATS
Խուսափենք վեներական հիվանդություններից
Վեներական
հիվանդությունները լինում են մի քանի տեսակի.Ինչպես պաշտպանվել
դրանցից. և ինչ ճանապարհով կանխել
այդ վարաքը: Վեներական հիվանդություններից են`
“Սիֆիլիս”,
“Գոնորեա”, “Տրիխամոնյալ”, և “Սպիդ” ( կամ
ՁԻԱՀ ):
1.Սիֆիլիս-
դա վարակիչ հիվանդություն
է, որը լինում է 4 տեսակ`
1. գաղտնի շրջան,
2. 1-ային շրջան,
3. 2-ային շրջան,
4. 3-ային շրջան
1. Գաղտնի շրջանը
հիմնականում տևում է
21-28 օր կամ 4 ամիս:
2 Իսկ սիֆիլիսի
1-ին, 2-րդ շրջանը տևում է,
սկսված մի քանի շաբաթից,
մինչև 1-2 ամիս:
3 Սիֆիլիսի 3-րդ շրջանը վտանգավոր
է և մահաբեր:
Սիֆիլիսը լինում
է 3 ճանապարհով`,
սեռական, շփման, և ոչ հիգիենիկ
կանոնների դեպքում:Սիֆիլիսի նշաններն
են` լինում է խոցի ձևով,
որի չափը
գնդասեղի մեծությունից մինչև ոսպի հատիկի
չափ է:
2. Ինչ ինֆեկցիոն
հիվանդություն է Գոնորեան:
Գոնորեան հիմնականում
արտահայտված է լինում
միզասեռական օրգաններում:
Գոնորեայի կլինիկական
ձևերն են`
1. Թարմ Գոնորեա:
2. Խրոնիկական Գոնորեա:
3. Թաքնված գոնորեա:
Ինկոբացիոն շրջանից 1-12 օր հետո առաջանում է Գոնորեայի նշանները, որը
սկսվում է միզուկի
բորբոքումով:
3.Ինչ բան է Տրիխոմոնյալը:
Տրիխոմոնյալը դա վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է
միզասեռական օրգաններում, սեռական ճանապարհով:
Ինկոբացիոն շրջանը
տևում է 7-10 օր, որից
հետո ի հայտ է գալիս կլինիկական շրջանը:
4. Սպիդ կամ ՁԻԱՀ:
Սպիդը դա վարակիչ հիվանդություն
է, որը տևում է 5-10
տարի: Այդ վարակը տարածվում
է հիմնականում մի քանի ճանապարհով:
Սեռական ճանապարհով,ներարկման և շփման միջոցով, և
այլ ճանապարհներով:
Այս հիվանդություններից խուսափելու
համար պետք է դիմել համապատասխան
բուժ. Օգնությանը, և ստանալ համապատասխան
բուժում:
Եթե ուզում
եք խուսափել, այս հիվանդություններից, պետք է օգտագործել համապատասխան
միջոցներ և կլինեք
առողջ:
Վաչե Գրիգորյան:
Подписаться на:
Сообщения (Atom)