Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի
օրվա
առթիվ
Սիրելի դպրոցականներ, հարգելի մանկավարժներ, ծնողներ.
Դիլիջանի համայնքապետարանի, համայքի ավագանու և անձամբ իմ կողմից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ
Գիտելիքի
օրվա
առթիվ,
մաղթում
եմ
անձնական
երջանկություն
և
նոր
ուսումնական
տարում՝
արգասաբեր
աշխատանք:
Առանձնահատուկ ուզում եմ իմ շնորհավորանքը ուղղել մեր առաջին
դասարանցիներին,
որոնք
սրտի
թրթիռով
են
սպասում
դպրոցական
առաջին
զանգին:
Ուրախալի է, որ մեր համայնքում գնալով ընդլայնվում են մատաղ սերնդի կրթական հնարավորությունները: Վերջին
տարիների
նոր
իրողությունների
հետ
կապված,
Դիլիջանը
հանդիսանում
է
Հայաստանի
կրթական
կենտրոններից
մեկը:
Դիլիջանի
միջազգային
դպրոցը,
որտեղ
սովորում
են
աշխարհի
75 երկրներից
ժամանած
210 սովորողներ,
արդեն
իսկ
իր
հաստատուն
տեղն
է
գրավում
աշխարհի
կրթական
համակարգում:
Շնորհիվ
ՀՀ
կենտրոնական
բանկի
աջակցության,
մեր
հարյուրավոր
աշակերտներ
հնարավորություն
ունեն
սովորելու
հանրապետությունում
եզակիներից
համարվող
Կենտրոնական
դպրոցում
և
իրենց
ստեղծագործական
ունակությունները
զարգացնելու
«Գիտելիք
հանուն
զարգացման»
կենտրոնում:
Համայնքի ղեկավարությունը իր առաջնահերթություններից է համարում
խոշորացման
արդյունքում
Դիլիջանում
ընդգրկված
համայնքների
մեր
դպրոցականների
համար
ապահովելու
համապատասխան
պայմաններ,
որպեսզի
նրանք
ավելի
լայնորեն
ներգրավվեն
քաղաքի
արտադպրոցական
կրթամշակութային
և
մարզական
հաստատություններում:
Վստահ եմ, որ մեր դպրոցականները ջանք ու եռանդ չեն խնայի յուրացնելու խորը գիտելիքներ՝ պատրաստ լինելու դիմագրավելու մեր ժամանակաշրջանի
բարդ
մարտահրավերներին:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ՝ լավագույն մաղթանքներով:
Комментариев нет:
Отправить комментарий