> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

пятница, 12 августа 2016 г.

Դիլիջանի խոսուն վկաները, "Հաղարծին" վանական համալիր





Սիրելի հայրենակիցներ, սկսում ենք էքսկուրսիոն շարգ, դուք կիմանաք Դիլիջանի մասին ամենինչ, առաջինը ձեզ ենք ներկայացնում, <<Հաղարծին>> վանական համալիրի պատմությունը:
Անվան ստուգաբանությունը.
«Հաղարծին» անվան ծագման հետ կապված մի քանի տարբերակներ կան:
Ավանդությունը պատմում է, որ Հաղարծնի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման ժամանակ բոլորի ուշադրությունը գրավել են գմբեթի վերևում ճախրող՝ խաղացող արծիվները: Բառն առաջացել է «հաղ» (տեղի ժողովուրդն այսպես է արտասանում խաղ բառը) և «արծիվ» բառերի միաձուլման ու հնչյունափոխության արդյունքում:
Ըստ մեկ այլ ավանդության` այդ տարածքը եղել է հաղարների՝ լուսանների (վագրակատու) ծննդաբերության վայր, և «Հաղարծին» անունը կազմվել է «հաղար» ու «ծին» արմատներով:
Հաղարծին վանքային համալիր
Հաղարծին վանքային համալիրը գտնվում էր պատմական Ձորափոր գավառում (այժմյան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս)։
Հաղարծինի ուսումնագիտական կենտրոնը հիշատակվում է XIIIդ. առաջատար մշակութային օջախների շարքում (Կոստանդին Դ Բարձրբերդցի, Ստեփանոս Օրբելյան)։ Հաղարծինը սկսել է ծաղկել XIIIդ. 30-ական թվականներից` Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Մինչ այդ, վանքը երկար ժամանակ ամայացած էր։
Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, նրա կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը ավերված է), սեղանատունը, մի քանի աղոթարաններ, խաչքարեր և այլն։ Ամենահինը` Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.), որը խաչաձև-գմբեթավոր կառույց է, չորս անկյուններին ավանդատներով (արևելյան երկուսը առանձնացված չեն աղոթասրահից)։ Ս.Գրիգորին արևմուտքից կից է 4 սյուներով մեծ գավիթը, որը XIIդ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը։ Գավթի անկյունային միահարթ առաստաղների բարձրաքանդակներին (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ և այլն, նաև փոքրիկ արձանագրություններ) բնորոշ է XIIIդ. հայկական քանդակի սխեմատիզմը: Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանա-դամբանների մնացորդներ: Ս.Գրիգորին հյուսիսից կից է թաղակապ մատուռ, իսկ արևելյան մասում շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից 1244թ.-ին կառուցված Ս.Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին:
Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, նրա կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը ավերված է), սեղանատունը, մի քանի աղոթարաններ, խաչքարեր և այլն։ Ամենահինը` Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.), որը խաչաձև-գմբեթավոր

Комментариев нет:

Отправить комментарий