Աղավնավանք, 12 -
13-րդ դարերի կիսավեր հայկական վանքային համալիր ՀայաստանիՏավուշի մարզիհամանուն գյուղում։
Հայտնի է նաև Անապատ Սբ. Աստվածածին և Աղնաբաթի վանք անուններով։ Գտնվում է Աղնաբաթ
անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կենի (կարմրածառ) ծառատեսակով։
Եկեղեցուց մոտ 50 մետր հեռավորության վրա, գետափին, ծառերով շրջապատված զբոսախնջույքի
սեղան կա։
Եկեղեցին փոքրաչափ
կենտրոնագմբեթ կառույց է՝ ավանդատներով։ Կառուցված է դեղնավուն, սրբատաշ չեչաքարից։
Որմնասյուները միացնող կամարներն իրենց վրա պահում են գմբեթը, որն ավարտվում է սրածայր
վեղարով։ Արևելյան ճակատին փորված է երկու եռանկյունաձև խորշ։ Գմբեթի վեղարը և եկեղեցու
տանիքը ծածկված են եղել սրբատաշ սալաքարերով, որոնցից մի քանիսն են պահպանվել տանիքին,
իսկ վեղարն ամբողջությամբ մերկացել է։ Թափվել են նաև քիվի ձևավոր քարերը։
Հուշարձանից դեպի
հարավ պահպանվել են բազմաթիվ կառույցների մնացորդներ, որոնք, հավանաբար, եկեղեցու միաբանության
բնակելի և տնտեսական շինություններն են եղել։ Եկեղեցու վիմագրությունն աղքատիկ է։ Ավանդատների
արևմտյան ճակատներին փորագրությունների հետքեր կան, որոնց տառաձևերը բնորոշ են 12
- 13-րդ դդ. վիմագրության արվեստին։
Եկեղեցին գործող չէ,
սակայն տարիներ առաջ հրավիրյալ քահանան մկրտության արարողություն է անցկացրել Աղավնավանք
գյուղի չմկրտված բոլոր բնակիչների համար։ Եկեղեցին այսօր ունի բազմաթիվ այցելուներ,
որոնք իրենց ուժերով ձևավորել են խորանը։ Այստեղ մշտապես կատարվում է մոմավառություն։
Մուտքից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ծառերից մեկն այցելուները վերածել են
«երազանքի ծառի»՝ թաշկինակներ կապելով ճյուղերին և մտքում պահելով երազանք։
Агавнаванк – полуразрушенный монастырский комплекс XII-XIII
веков, в Тавушской области Армении в одноименном селе. Село расположено по
обоим берегам реки Гетик. В 3 км к западу расположено село Хачардзан, а в 3 км
к юго-востоку расположено село Дзораванк, которое находится уже в соседнем с
Тавушем марзом Гегаркуник. Монастырь известен так же под именами - Монастырь
Пресвятой Богородицы и Ахнабатский монастырь. Он расположен в лесной полосе
Ахнабат, которая отличается здесь растущим и высоко ценящимся видом красного
дерева. В 50 метрах от церкви у берега реки в окружении деревьев есть стол для
пикника. Церковь, представляющая собой небольшую центрокупольную постройку с
притворами, построена из желтоватого полированного туфа. Арки, соединяющие
пилястры держат на себе купол, который оканчивается остроконечным шпилем. В
восточной стене проделаны две треугольные ниши. Шпиль купола и крыша церкви
были выложены полированными каменными плитами, которых сохранилось немного на
куполе, а шпиль полностью оголился. Оголен также и карниз. К югу от монастыря
сохранились остатки многочисленных построек, которые, вероятно, предназначались
для жилья и экономических нужд церковного братства.
Церковные надписи скудны. На западных стенах притворов заметны
типичные надписи XII-XIII веков. Церковь не действующая, но ранее приглашенный
священник проводил обряды крещения некрещенным жителям с. Агавнаванк. Монастырь
имеет много посетителей, которые своими силами восстановили алтарь. Здесь
постояно зажигают свечи. В нескольких метрах от входа одно из деревьев
посетителями превращен в ''дерево желаний''.
Комментариев нет:
Отправить комментарий