Մորո Ձորո վանք (կամ Մորու ձորի վանք, կամ էլ Ծռվիզի վանք), Հայ առաքելական վանք Հայաստանի ՀանրապետությանՏավուշի մարզիԼուսահովիտ
(նախկինում՝
Ծռվիզ)
գյուղի
հարավ-արևմտյան
ձորակի
աջ
ափին[1]։
Մատուռը կառուցվել է մոտավորապես 5-7 դարերում։ Ըստ բնագիրներին մատուռի պատերին, վրացի իշխան Գեորգին (1156-1184 թվականներին) ազատել է վանքը հարկերից։ Նաև հայտնի է, որ գմբեթը վերանորոգել է 1213 թվականին աթաբեկ Իվանե Զաքարյանը։ Մորո-Ձորո մատուռը 1980 թվականին ենթարկվել է վերանորոգման։ Այժմ գտնվում է նորմալ վիճակում։
Վանքի Սբ. Աստվածածինը փոքր քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ կառուցված 5-րդ դարում մոխրագույն բազալտի տաշած քարերով՝ կրաշաղախով (նախնական ծավալը պահպանվել է մինչև գմբեթարդները)։ 6-7-րդ դարերում սրբատաշ բազալտով վերակառուցվել են գմբեթակիր կամարները, գմբեթարդները և գմբեթը։ Խորանները ներսից պայտաձև են, դրսից՝ կիսաշրջանաձև (բացառությամբ դրսից ուղղանկյուն հարավային խորանի)։ Արևելյան խորանի գմբեթակիր կամարների խոյակները և նրանց միջև ձգվող հորիզոնական գոտին ունեն նշտարաձև, ստորին մասում՝ հյուսածո զարդաքանդակների շարքեր։ Մորո Ձորո վանքը բարգավաճել է 12-13-րդ դարերում և դարձել Մահկանաբերդի գավառի հոգևոր կենտրոններից։ Եկեղեցին հարուստ է վիմական արձանագրություններով։ Դրանցից առավել արժեքավորն ու պատմական նշանակություն ունեցողը Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային խորանի գմբեթարդի՝ Վրաստանի Գեորգի 3-րդ թագավորի՝ Թամարա թագուհու հոր արձանագրությունն է, որում ասվում է, որ 1177-78 թվականներն Մահկանաբերդի տեր և վանքի հովանավոր իշխան Քուրդ Արծրունին վանքն ազատել է բոլոր հարկերից, իսկ այդ վճիռը հաստատել է վրաց Գեորգի թագավորը։ Կան նաև սպասալարների տոհմի ականավոր դեմքերի նվիրատվական արձանագրություններ։1197 թվականին իշխան Իվանե Զաքարյանը և իր քույր Նանան նորոգել են վանքը, վերականգնել Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթը և ծածկը։ 1213 թվականին եղբայրներ Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանները վերստին նորոգել են վանքը և նրա վանահայր հաստատել հայր Եվագրին։ Մորո Ձորո վանքը մոնղոլական արշավանքներից հետո կորցրել է իր արտոնությունները,
միաբանությունը ցրվել է, և Սբ. Աստվածածին եկեղեցին գործել է մինչև 19-րդ դարը՝ որպես ծխական եկեղեցի։ 1980-ական թվականներին վերանորոգվել են վանքի Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթն ու խորանների ծածկերը։ Հուշարձանի շուրջը տարածվում է պատմական Ծռվիզ ավերակ գյուղատեղին, որտեղ հետագայում հիմնվել է Նոր Ծռվիզ գյուղը։ Ծռվզի եկեղեցին Աղստևի հովտի 5-րդ դարից կանգուն մնացած հուշարձան է, որի հին մասեչը խիստ ուշագրավ են իրենց քանդակներով ու ձևերով։
Եպիսկոպոս Մակար Բարխուտարյանը վկայում է՝
Հիմնուած է գիւղիս, գրեթէ հարաւային կողմում, Ծռ- վիզ կոչումած գոմերի մօտ, ձորի աջ կողմում։ Կառուցեալ է խաչաձև սրբատաշ չիչ քարով։ Վանքիս երկարութիւնն է 7 մետր 20 սանթիմ, լայնութիւնն նոյնչափ։ Այժմ քան- դուած են արևմտեան կողմի կամարն, արևելեան կամարի կէսն և կաթուղիկէի սալկախն։ Խորանի հիւսիային կողմում։[2]
Լուսանկարները Լուսինե
Սահակյանի:
Комментариев нет:
Отправить комментарий