> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

среда, 16 ноября 2016 г.

Սվետլանա Գրիգորյան, Դիլիջանցի բանաստեղծուհու, բանաստեղծություններից:

ՀԱՎՔԻ ԵՐԳԸ
Աշունն իր վերջին հեքիաթն է երգում,
Ձմռան հանդես է հանդերում
Ծառերը ցրտից օրոր են ասում՝
Մի հավք տխրել է ու մրսում։
Նիրհում է երեկոն կամաց
Մաղում է փաթիլը ՝ ձյան ճերմակ,
Հավքը նստել է մերկ ճյուղին,
Փնտրում է մի տաքուկ վերմակ։
Իր զմրուխտ աչքերը փակած,
Պարուրված մի անուշ քնով՝
Կտցին մի դայլայլ սիրուն,
Խորհում է, թե երբ կգա գարուն ։
30102016թքԴիլիջան,Հեղինակ՝ Սվետլանա Գրիգորյան

ՄՈՐ ՍԻՐՏԸ
Ոչինչ պետք չէ այս աշխարհում ՝
Թող զավակդ ուրախ լինի,
Եղած գանձդ, հոգիդ, անձդ,
Մի ափսոսա,այն զավակիդ
Դու նվիրիր։
Քանզի սիրտդ տխրում է երբ,
Դու տեսնում ես նրան ցավոտ։
Ու մի փոքր ցավի դեպքում,
Դու՛ էլ չկաս, դու չես ապրում ,
Ու մի պահ էլ , քեզ մեղադրում,
Թե՞ ինչու է սիրտդ ցավում ։
Սրտիդ ցավը, ո՞նց ամոքես,
Երբ քո կյանքում ,աշխարհի չափ,
Դու սիրում ես որդուդ ՝ քան քեզ։
29102016թ,ք, Դիլիջան , հեղինակ՝ Սվետլանա Գրիգորյան,

ԱՇՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է ․․․․․․․
Աշունը հիվանդ է, արևը վտիտ,
Մերժված է աշունը ու տխուրաչյա։
-Ասա՛, ի՛մ աշուն, ինչո՞վ ամոքեմ
Քո անզոր հոգին,
Սիրով թաթախված
Վիրակա՞պ դնեմ քո ցավող վերքին։
Ապրի՛ր, մի ՛տխրիր իմ թախծո՛տ աշուն,
Արևշող օրեր դեռ շա՛տ կլինեն,
Ցավոտ մի օրն էլ կյանք արժե, անգին,
Գիտեմ , որ դու էլ կունենաս կարոտ՝
Անթեղված լռին,
Ու կարոտի հետ մի թաքուն պահված
Սրբազան խորհուրդ։
Աշուն դալուկ ես, արևդ՝ վտիտ։
04112016թ հեղ՝ Սվետլանա գրիգորյան ․․

Комментариев нет:

Отправить комментарий