Դիլիջանի մասին
Հաղարծին վանական համալիր, Դիլիջան
Հաղարծին վանական համալիր, Դիլիջան
Անտառներով, բազմերանգ ծաղիկներով ու սառնորակ աղբյուրներով հայտնի հանգստավայր,
առողջարանային
քաղաք
Դիլիջանը
գտնվում
է
Հայաստանի
հյուսիս-արևելյան
հատվածում,
Աղստև
գետի
ափին,
շրջապատված
Փամբակի
և
Բազումի
լեռնաշղթաներով:
Տարածքը
կազմում
է
6,9 կմ2
, բնակչությունը՝
մոտ
17 հազար
մարդ:
Դիլիջանը
փռված
է
ծովի
մակերևույթից
1250-1510 մետր
բարձրության
վրա
գտնվող
նեղ
գետահովտում
և
դրան
հարակից
անտառապատ
լեռնալանջերի
ընդարձակ
բացատներում
ձևավորում
է
մի
գողտրիկ
համայնապատկեր:
Քաղաքի
կլիման
մեղմ
է
ու
հաճելի:
Ծաղկաշատ
ու
առողջարար
գարնանը
հաջորդում
է
հով
և
արևոտ
ամառը,
աշնունը՝
երկարատև
է
ու
մրգաշատ,
իսկ
ձմեռը՝
առանց
խիստ
սառնամանիքների:
Նվազագույն
ջերմաստիճանը
գրանցվում
է
հունվարին՝
-270 C, իսկ առավելագունը՝ հուլիսին +380 C: Տարվա բոլոր
եղանակներին
օդը
մաքուր
է,
անփոշի
ու
բուրումնալից,
խոնավությունը`
չափավոր,
իսկ
մթնոլորտային
տեղումները
հասնում
են
620 մմ,
որի
մեծ
մասը
գրանցվում
են
մայիս,
հունիս,
հուլիս
ամիսներին:
Բնության շռայլ հրաշալիքները՝ բարենպաստ կլիման, անտառային թարմ օդը, ճոխ բուսականությունը, հանքային ջրերը
դեռ
հին
ժամանակներից
ուշադրություն
են
գրավել:
Եվ
պատահական
չէ,
որ
Դիլիջանը
դարձել
է
արքունի
ամառանոցներից
մեկը:
Որպես
բնակավայր
Դիլիջանը
հիշատակվում
է
նաև
17-րդ
դարի
անվանի
ճանապարհորդ
Ժ.
Շարդենի
ուղեգրություններում
և
հեղինակը
այն
համարում
է
տարածաշրջանի
նշանավոր
հանգստավայրը:
Դիլիջանում
են
հանգստացել
բազմաթիվ
բարձրաստիճան
պաշտոնյաներ,
մեծահարուստներ:
Այստեղից
էլ
առաջացել
է
այն
վարկածը,
որ
Դիլիջան
անունը
կապված
է
ֆրանսերեն
diliisanse /կառք/ բառի հետ, քանզի անվանի մեծահարուստները այդ ժամանակ շքեղություն համարվող կառքերով էին գալիս հանգստանալու: Այլ բան են ասում
ժողովրդական
ստուգաբանությունները,
որոնցից
մեկի
համաձայն
Դիլիջան
նշանակում
է
«քաղցր
լեզու»:
Իսկ
մյուսի
համաձայն
անունը
կապված
է
Դելի
կամ
Դիլի
անունով
անձնավորության
հետ:
Իբր
Դիլիին
անտառում
գայլերը
հոշոտում
են
և
նրան
որոնող
հարազատները
երկար
ժամանակ
ձայնարկել
են
«Դիլի
ջա՜ն»
և
հենց
դրանից
էլ
առաջացել
է
բնակավայրի
անունը:
Դիլիջանի վերելքը սկսվել է անցած դարի կեսերին, երբ կարճ ժամանակահատվածում փոքրիկ բնակավայրից վերածվեց բարեկարգ, առողջարանային հանգստավայրերով
հարուստ
քաղաքի:
Կառուցվեցին
բազմաթիվ
արդյունաբերական
ձեռնարկություններ,
առողջարանային
համալիներ:
Բայց
այսօր
էլ
կարելի
է
նկատել
դեռևս
նախանցած
դարերում
մեծահարուստների
կողմից
կառուցված
երկհարկանի,
փայտյա
զարդաքանդակներով,
բաց
պատշգամբներով,
կղմինդրածածկ
տանիքներով
առանձնատներ,
որոնք
այժմ
հանդիսանում
են
Դիլիջանի
ճարտարապետության
բնորոշ
տարրերը:
Այսօր Դիլիջանը համարվում է Հայաստանի ամենապահանջված զբոսաշրջային կենտրոններից
մեկը,
որտեղ
կան
բազմաթիվ,
ժամանակակից,
միջազգային
չափանիշներին
համապատասխանող
առողջարաններ,
հյուրանոցային
համալիրներ,
որոնք
կբավարարեն
նույնիսկ
ամենախստապահանջ
զբոսաշրջիկին:
Առողջարաներից
ամենամեծը
«Լեռնային
Հայաստան»-ն է, որը կառուցվել
է
դեռևս
1970-ական
թթ:
Դիլիջանը
հարուստ
է
նաև
իր
հանքային
ջրերով,
որը
բաղադրությամբ
ու
հատկություններով
նմանվում
է
Բորժոմիի
/Վրաստան/
Վիշիի
/ Ֆրանսիա/
առողջարաններիի
ջրերին:
Բնության գրկում հիանալի պայման է ստեղծում Դիլիջանը նաև մշակութային գործունեություն ծավալելու համար:
Եվ
պատահական
չէ,
որ
այստեղ
է
գտնվում
հայ
կոմպոզիտորների
միության
ու
կինոմատոգրաֆիստների
ստեղծագործական
տները:
Դիլիջանը
նաև
գիտակրթական
կենտրոն
է,
այստեղ
է
գտնվում
Թումո
ստեղծարար
տեխնոլոգիական
կենտրոնի
մասնաճյուղերից
մեկը:
Բոլորովին
վերջերս,
2014 թվականի
սեպտեմբերի
1-ին
իր
դռները
բացեց
տեսակ
մեջ
եզակի
Դիլիջանի
միջազգային
դպրոցը,
որտեղ
ուսանում
են
օտարերկրյա
բազմաթիվ
դպրոցականներ:
Դիլիջան քաղաքը և շրջակա տարածքը հարուստ են բնության գեղատեսիլ վայրերով ու պատմամշակութային հուշարձաններով: Քաղաքի
մոտակայքում
տարածվող
անտառահատվածում
ստեղծվել
է
հանրապետության
արգելոցներից
մեկը՝
Դիլիջանի
ազգային
պարկը՝
որը
հարուստ
ու
գեղեցիկ
է
բուսական
և
կենդանական
աշխարհով:
Անկրկնելի
գեղեցիկ
ու
գերող
է
քաղաքի
մոտակայքում
գտնվող
Պարզ
լիճը,
որն
իր
դիրքով,
բարձրաձրաբերձ
լեռների
գրկում,
կանաչազարդ
ծառերով
պարփակված
մի
հոյակապ
վայր
է,
որտեղ
այցելուն
միմիայն
զմայլվում
է
բնության
այդ
հրաշքով:
Ուշադրության
է
արժանի
նաև
Ջուխտակ
եկեղեցին
և
նշանավոր
Հաղարծինի
վանական
համալիրը:
About
Dilijan
Haghartsin
Monastery near Dilijan
Haghartsin
Monastery near Dilijan
The town of
Dilijan, health and vacation resort famous for its forests, multi-colored
flowers, and cool water springs is located in the northeast of Armenia. Dilijan
stands on the Aghstev River surrounded with the mountain ranges of Pambak and
Bazum. The town covers 6.9 km2 with a population of about 17 thousand people.
Dilijan lies in the narrow riverside at a height of 1250-1510 meters above sea
level, making for a beautiful view with the spacious glades of the mountain-sides
covered with forests adjacent to it. The climate in Dilijan is mild and
pleasant. Flowery and crisp spring gives way to cool and sunny summer, autumn
is long and fruitful, and winter - without severe frosts. The lowest
temperature recorded, in January, was -27 C, and the highest, +38 C - in July.
The air is fresh and pure, balmy and free from dust during all seasons,
humidity is moderate, and the average precipitation is 620 mm, most of the rain
falling in May, June and July.
Generous
natural wonders - favorable climate, forest fresh and clear air, gorgeous
vegetation, mineral springs - have attracted people's attention since ancient
times. It is no wonder that Dilijan has become one of the royal holiday
resorts. In the 17th century, the settlement of Dilijan was also mentioned in
the notes of the famous French traveler J. Chardin, who wrote about the town as
the outstanding resort in the region. Dilijan has become the holiday resort for
many high-ranking officials and wealthy people. Therefore one of the versions
of the origin of Dilijan's name is that it comes from the French word
“diligence”, meaning coach, because famous wealthy people in olden times came
there in luxurious coaches.
There are
other versions, based on the popular etymology, one of which asserts that the
name Dilijan means “sweet tongue”. In another popular legend the name of the
town is associated with a person called Dili. Dili was gobbled up by wolves,
and his relatives were looking for him all over the place and crying "Dili
jan, Dili jan", and that is where the name Dilijan came from.
The town
began to blossom in the middle of the last century turning, within a short
period of time, from a small settlement into a well-known health resort.
Multiple manufacturing enterprises and health facilities were built.
Even today
one may see three-storied houses with tiled roofs built in the previous
centuries by wealthy families with open balconies and wooden ornaments -
architectural elements for which Dilijan is known.
Today, Dilijan
is one of the most popular tourist centers in Armenia, with a lot of modern
resorts meeting international standards, hotel complexes, which will satisfy
even the most demanding tourists. “Mountainous Armenia” is the largest
sanatorium, which was built in the early 1970s. Also, Dilijan is rich in
mineral waters, the composition and properties of which are close to the waters
of Borjomi (Georgia) and Vichy (France) health resorts.
In the
nature’s lap Dilijan provides wonderful conditions for implementing cultural
activities. And it is no coincidence that the Armenian Composers' Union
creativity house and the Cinematographers creativity house are located here.
Dilijan is also scientific and educational center, here one of the branches of
Tumo Center for Creative Technologies is located. Quite recently, in September
2014, the unique Dilijan International School opened its doors here. The school
hosts many foreign students.
The town of
Dilijan and its surrounding area are rich in beautiful natural sights, as well
as in historical and cultural monuments. One of the country’s nature reserves,
the Dilijan National Park, was established in the forest area near the town.
The Dilijan National Park is beautiful, it is rich and diverse with flora and
fauna. The Lake Parz (Clear), located high in the mountains, not far from the
town, with its unique and amazing beauty, surrounded with thick green forests
creates a magnificent site where a visitor may just enjoy this miracle of
nature. The Jukhtak Monastery and Haghartsin Monastery Complex are also worth
seeing.
Комментариев нет:
Отправить комментарий