> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

суббота, 5 ноября 2016 г.

Ինչպե՞ս ապահովել երիտասարդական ծրագրերի արդյունավետությունն ու տեսանելիությունը

"Մեդիան՝ հանուն քաղաքացիական հասարակության" ՀԿ-ն Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, հասարակական ոլորտում ակտիվ երիտասարդների համար կազմակերպում է «Ինչպե՞ս ապահովել երիտասարդական ծրագրերի արդյունավետությունն ու տեսանելիությունը» ուսուցողական դասընթացը:
Ծրագրի նպատակն է՝ նպաստել նշված մարզերում իրականացվող ծրագրերի արդյունավետ կազմակերպմանն ու արդյունքների տեսանելիության, երիտասարդների՝ հասարակական կյանքին մասնակցության ակտիվության բարձրացմանը: Դասընթացի արդյունքում մասնակիցները կկարողանան.
ա. Երիտասարդական ծրագրեր կազմելիս ճիշտ սահմանել նպատակները, խնդիրները և ակնկալվող արդյունքները:
բ. Կիրառել ծրագրերի արդյունավետությունը բարձրացնող գործիքներ
գ. Կիրառել արդյունավետության չափորոշիչներ
դ. Ինֆորմացիոն գործիքների կիրառմամբ բարձրացնել ծրագրի տեսանելիությունը
Դասընթացը կանցկացվի Դիլիջան, Մարտունի և Գյումրի քաղաքներում:
Մասնակցության հայտը լրացնելու համար անցնել հղումով:
Նախապես շնորհակալություն:


https://docs.google.com/forms/d/1FuY4wOAAUG0QcHBFuDk2uWQjrmwPePfLFRPTyg8yaUM/viewform

Комментариев нет:

Отправить комментарий