Միայն քեզ
Քո երգից անուշ թև երեմ
առնում,
Քո թովիչ ձայնը սիրտս
է գերում,
Մաքուր է զուլալ, մեղմ
աղբյուրի պես,
Դյութիչ է ձայնդ, գարնան
հովի պես:
Քո անուշ երգը թովիչ է
դյութիչ,
Հանգստություն կա քո քնքուշ
ձայնում
Օժտված բարությամբ, լի`
խաղաղությամբ,
Քո երգով անուշ գարուն
ես բերում:
Անկեղծություն կա, արևի
շող կա,
Երկնային զով կա քո վառ
երգերում,
Քո զվարթ դեմքից լույս
է ճառագում,
Քո ժպիտի մեջ սեր ու կրակ
կա:
Անսպառ լինի միշտ քնքուշ
ձայնդ,
Հրեշտակային մաքուր, անարատ,
Աստվածային ես, սիրով
լի օվկիան,
Երգում ես ինչպես սոխակ
աննման:
Դու գեղանի ես հայուհի
Ալլա,
Նրբագեղ կալա, բուրավետ
լալա,
Թող հրաշք ձայնով հավետ
շողշողան,
Երբ լսում եմ ես քո երգերն
անուշ:
Սիրտս է լցվում սիրով,
կրակով,
Մուսան ես դու իմ երգերի,
մտքի,
Աստված պահապան քո ընտանիքին:
Աստված պահապան քո բալիկներին,
Ցանկություններդ մեկ-մեկ
կատարվի,
Դու բնության ձայն, կենդանի
հրաշք,
Հույսերն ու սերդ երբեք
չմարեն:
Լինես միշտ ամուր, ուրախ
ու զվարթ,
Քո երգով շողաս, ինչպես
արեգակ,
Բազմերանգ են քո հոգու
գույները,
Քո ներքնաշխարհը հեքիաթ
է, հրաշք:
Սիրով Վաչե Սարգիսի Գրիգորյանից:
Комментариев нет:
Отправить комментарий