> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

среда, 20 июля 2016 г.

Հուլիսի 16-ին թիվ 4 դպրոցի հարակից մարզահրապարակում կայացավ բազկամարտի բաց առաջնություն:



Բազկամարտի բաց առաջնություն Դիլիջանում
Հուլիսի 16-ին թիվ 4 դպրոցի հարակից մարզահրապարակում կայացավ բազկամարտի բաց առաջնություն: Բացի Դիլիջանի տարածաշրջանից առաջնությանը մասնակցում էին նաև Լոռու մարզի պատանի մարզիկները: Մասնակիցների ընդհանուր թիվը անցնում էր վեց տասնյակից: Ծավալվեց հետաքրքիր և ուշագրավ մրցամարտ: Առաջնությանը մասնակցում էին նաև արդեն իսկ հանրապետությունում բարձր ձեռքբերումներ ունեցող պատանի մարզիկներ: Առաջնության հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով: Պարգևները հանձնեց բազկամարտի երիտասարդական ասոցիացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը: Դա արդեն թվով 3-րդ մրցաշարն էր, որ անցկացվեց Դիլիջանում: Խրախուսելի է, որ բազկամարտի խմբակի մարզիչ Գարիկ Թովմասյանը մարզահրապարակում յուրաքանչյուր շաբաթ կազմակերպում է նաև տարբեր մարզաձևերի անվճար մարզումներ:
Բազկամարտի բաց առաջնությունը իրականացվել է "Մարտիկ" ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Դիլիջանի երիտասարդական բանկի կողմից:
..."Մարտիկ" ծրագրի շրջանակներում ունեցանք բազկամարտի սեղան,մարզվող երեխաների ջանքերով ունեցանք բռնցքամարտի պարկ իր կախիչով ,իսկ մրցաշարի կազմակերպումը իր վրա վերցրեց ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ... Շատ շնորհակալ եմ:


Комментариев нет:

Отправить комментарий