> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

среда, 27 июля 2016 г.

Աշխատանքի տոնավաճառ Դիլիջանում


Աշխատանքի տոնավաճառ
Հուլիսի 26-ին Դիլիջանում ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ պետական բյուջեի ֆինանսավորմամբ կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ: Ինչպես տեղեկացանք, <<Դիլիջանի>> քաղաքապետարանի ֆեյսբուկյան պաշտօնական էջից, Աշխատանքի տոնավաճառին մասնակցեցին տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 25 գործատու՝ 43 առկա և 10 սպասվելիք թափուր աշխատատեղերով: Դիլիջանում աշխատանք փնտրողները հնարավորություն ստացան միաժամանակ հանդիպել մասնագետների պահանջ ունեցող տարբեր գործատուների, զրուցել նրանց հետ, ծանոթանալ նրանց կողմից ներկայացված առկա և սպասվելիք թափուր աշխատատեղերին և պահանջներին: Գործատուները` ունենալով մեծ ընտրության հնարավորություն` հաջողությամբ կկարողանան համալրել իրենց ընկերությունների թափուր աշխատատեղերը: Աշխատանք փնտրողները հնարավորություն ունեցան ծանոթանալ աշխատաշուկային, պետության կողմից առաջարկվող զբաղվածության աջակցության ծրագրերին, որոնք ևս աշխատանք գտնելու հնարավորություններ են հատկապես աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար: Աշխատանքի տոնավաճառին ներկա էին Դիլիջանի համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը և այլ պաշտոնատար անձինք:

Комментариев нет:

Отправить комментарий