> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

четверг, 12 июня 2014 г.

TEKHEKATVUTYUN@ DILIJAN.AM KAYQIC!!!!:


19-րդ դարի 70-ական թվականներին կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են արժեքավոր իրեր, որոնք պատկանում են ուշ բրոնզե դարի և վաղ երկաթե դարի ժամանակաշրջանին։ Հայտնաբերված իրերի մի մասը ժամանակին տեղափոխվել են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թբիլիսիի, Բաքվի, Երևանի թանգարաններ, իսկ մի մասն Էլ ցուցադրվում է Դիլիջանի երկրագիտական թանգարանում։ Դիլիջանի մշակույթը հատկապես ճարտարապետությունը բարձր զարգացման է հասնում միջին դարերում: 10-13-րդ դարերում կառուցվել են Հաղարծնի եւ Գոշի վանքային համալիրները, որոնք կարեւոր տեղ են գրավում միջնադարյան հայ ճարտարապետական արվեստում: Նշված համալիրները եղել են նաեւ մշակութային կենտրոններ: Այդ նույն ժամանակահատվածի կարեւոր կառույցներից են նաեւ Ջուխտակ վանքերը եւ Մաթոսավանքը: 
Նոր ժամանակներում մշակութային կյանքի զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում 19-րդ դարի 2-րդ կեսին եւ 20-րդ դարի սկզբին կապված տնտեսության աշխուժացման հետ: 1868. բացվում է առաջին դպրոցը (ներկայում թիվ 1 միջնակարգ դպրոցը): Քիչ անց դպրոց է բացվում Պողոսքիլիսա գյուղում (Շամախյան թաղամաս): 1908թ. բացվում է առաջին գրադարանը (ներկայումս Ղ. Աղայանի անվան գրադարանը):
19-
րդ դարի վերջին կազմակերպվում են սիրողական թատերախմբեր: 19-րդ դարի 2-րդ կեսին, երբ ավելի է մեծանում Դիլիջանի համբավը որպես առողջարանիայստեղ սկսում են ստեղծվել զվարճության վայրեր: 1896-98 թթ. արդեն կային ակումբներ, քիչ ավելի ուշ կառուցվում է հայտնի Ռոտոնդան (ֆրանսերեն գմբեթավոր շենք): Այս բացօթյա թատրոնը եղել է ոչ միայն դիլիջանցիների, այստեղ տեղակայված զորամասի ռուս զինվորականության, այլեւ ողջ Անդրկովկասի հայ մտավորականության ամենասիրած վայրերից մեկը: 1900 թվականից Ռոտոնդան արդեն գործում էր եւ իր գոյությունը պահպանել է մինչեւ 1936 թվականը: Այնտեղ ելույթ են ունեցել հայ բեմարվեստի նշանավոր վարպետներ՝ Հ. Աբելյանը, Վ. Փափազյանը, Ա. Հրաչյանը եւ ուրիշներ: Ռոտոնդան ինչպես նաեւ շատ փայտաշեն կառույցներ չեն պահպանվել սողանքային երեւույթների հետեւանքով, որոնք այդքան տարածված են Դիլիջանում: Նշված ժամանակահատվածում նկատելի զարգացում է ապրում նաեւ ժողովրդական տների կառւոցման ճարտարապետությունը: Թիֆլիսի եւ Անդրկովկասի այլ բնակավայրերի հայ մեծահարուստները սկսեցին ամառանոցներ կառուցել Դիլիջանում: Նրանց ամառանոցների ձեւի Դիլիջանի տնաշինական ավանդույթների եւ 19-րդ դարի 30-ական թվականներին այստեղ ներգաղթած ռուս աղանդավորականների՝ մալականների տների հարդարման որոշ էլեմենտների սինթեզի արդյունքում ստեղծվեց ժողովրդակական տների կառուցման «դիլիջանյան ոճ», որին բնորոշ էր երկթեք կղմինդրածածկ տանիքը, լայն գեղեցիկ ձեւավորված փակ պատշգամբները եւ կրով սպիտակեցված պատերը: Այն արագորեն տարածվեց ողջ Աղստեւի հովտում եւ հրաշալիորեն ներդաշնակում էր քաղաքի կանաչ բնապատկերին: 
19-
րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին բնակավայրում զարգացած են եղել դարբնությունը, գորգագործությունը, ձեռարվեստը, փայտի գեղարվեստական մշակումը եւ այլ ժողովրդական արհեստներ: Կա ինքնատիպ դիլիջանյան կարպետ տեսակը, որի նմուշներից պահվում են քաղաքի թանգարաններում: 
1932
թ. Դիլիջանում ստեղծվել է պետական թատրոն: Դիլիջանի քաղաքային գրադարանում գործել է նկարչական խմբակ, որը ղեկավարել է մշակույթի երախտավոր ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանը: Խմբակի բազայի վրա բացվել է գեղարվեստի դպրոց, որի սաներից շատերը իրենց կրթությունը շարունակելով մայրաքաղաքի արվեստի ուսումնարաններում եւ գեղարվեստաթատերական ինստիտուտում դարձել են ճանաչված նկարիչներ: 
«
Դիլիջան» պատմամշակութային արգելոց-թանգարանի հավաքածուում պահպանվում են հարազատ քաղաքի թեմայով Հովհաննես Շարամբեյանի, Մ. Ղուլյանի, Ղ. Ղազարյանի, Վ. Ամյանի, Հ. Ասատրյանի, Է. Հարությունյանի, Ս. Դավթյանի կտավները: 
Ժողարվեստի զարգացման գործում մեծ ներդրում ունեն փայտի գեղարվեստական փորագրության վարպետներ Գառնիկ Ալիխանյանը, Ռեւիկ Հովսեփյանը, որոնց գործերի լավագույն շարունակողներից է երիտասարդ վարպետ Գրիշա Հովսեփյանը: 
Քաղաքի մշակութային կյանքում կարեւոր դեր է կատարում երաժշտական դպրոցը, որը հիմնադրվել է 1946թ. (այժմ արվեստի պետական քոլեջ): Նրա սաներից շատերը լուրջ ձեռքբերումներ ունեն տարբեր հեղինակավոր փառատոններում:

Комментариев нет:

Отправить комментарий