> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

вторник, 24 июня 2014 г.

ANDZI ARANDZNA HADKUTYUNNER@



                  Անձի  անհատական   առանձնահատկությունները


Դեռևս  Հիպոկրատը  կարծում  էր, որ  յուրաքանչյուր  մարդու  առանձնահատկությունները  որոշվում  է  օրգանիզմի  հեղուկների  գերակշռությամբ  և  դրանց  խառնուրդով: Դրանից  ելնելով  նա  տարբերում  էր  խառնվածքի  4 տիպ`
Սանգվինիկ, Ֆլեգմատիկ, Խոլերիկ  և Մելանխոլիկ:
Սակայն  հետագա  գիտական  հետազոտությունները  չհաստատեցին  Հիպոկրատի  ենթադրությունները:
Հետագայում  Պավլովը  խառնվածքի  հիմքում  դրեց  նյարդային  համակարգի  հատկությունների  հարաբերակցումը  պահպանելով  խառնվածքի  անվանումները  և  մարդկանց  բաժանեց  4 հիմնական  խմբի` այսպես                                                                                     1Սանգվինիկ  կամ  շարժուն  տիպ: Այս  տիպին  են  պատկանում  ուժեղ, հավասարակշռված, շարժուն  մարդիկ: Աչքի  են  ընկնում  արագ, վճռական, գործունյա, համառ  շարժումներով: Արագ  են  հարմարվում  նոր  պայմաններին, հետաքրքրությունները  շուտ  փոփոխվում  են: Խոսում  են  բարձր  արագ  ու  սահուն: Խելացի  են, հանգիստ, զուսպ  և  աշխատասեր: Չեն  վախենում  դժվարություններից: Պատմության  մեջ  հայտնի  դեմքերից  սանգվինիկի  ներկայացուցիչներ  են  եղել  Նապոլեոնը, Լերմոնտովը:
2Ֆլեգմատիկ  կամ  հանգիստ  տիպ: Այս  տիպին  են  պատկանում  ուժեղ, հավասարակշռված,իներտ  մարդիկ: Ֆլեգմատիկները  սառնարյուն  են, դանդաղաշարժ, համբերատար, զուսպ  և  քիչ  հաղորդակցվող  են: Նրանք  հանգիստ, միշտ  հանդարտ  ու  աշխատասեր  մարդիկ  են, մի  դեպքում  նա  զուսպ  ու  խորաթափանց  է  մյուս  դեպքում  ծույլ: Կարողանում  է  դժվարությունները  հեշտությամբ  հաղթահարել: Պատմության  մեջ  հայտնի  դեմքերից  ֆլեգմատիկ. Ներկայացուցիչներ  են  եղել  Կուռուզովը, առակագիր  Կռիլովը…
3Խոլերիկ  կամ  անզուսպ: Այս  տիպին  են  պատկանում  ուժեղ, անհավասարակշռված, շարժուն, դյուրագրգիռ, չափի  զգացում  չունեցող, համառ, հաղորդակցվող  նախաձեռնող  մարդիկ: Այնքան  էլ  կարգապահ  չեն, հեշտությամբ  են  դառնում  իրենց  բնազդների  ստրուկը: Խոլերիկի  ներկայացուցիչներից  են  եղել  Սուվորովը,Պուշկինը:
4Մելանխոլիկ  կամ  թույլ  տիպ: Այս  տիպին  պատկանող  մարդիկ  տրտնջացող  են, դժգոհ, քիչ  շարժունակ, ամաչկոտ, անվստահ  իրենց  անձի  նկատմամբ, գերզգայուն  են, դժվարությունները  չափազանցնելու  հատկություններ  ունեն: Կյանքի  բարենպաստ  պայմաններում` խոր  և  բովանդակալից  անձնավորություններ, իսկ  անբարենպաստ  պայմաններում` ինքնամփոփ  են և  վախկոտ: Մելանխոլիկի  ներկայացուցիչներից  են  եղել  Գոգլը  և  Չայկովսկին:
Վերը  նշված  յուրաքանչյուր  տիպ  ունի  վարքի  բնորոշ գծեր, բայց  մարդու  վարքագիծը  պայմանավորված  է  նյարդային  համակարգի  ոչ  միայն  բնածին  հատկություններով, այլ  նաև  այն  ազդեցություններով, որ  կրում  է  օրգանիզմը  անհատական  կյանքի  ընթացքում:

Գայանե Գասպարյան

Комментариев нет:

Отправить комментарий