Հաշմանդամության խնդիրը հասարակության ուշադրության կենտրոնում
Ամեն հասարակության ներսում գերիշխում են անհատների միջանձնային
հարաբերությունները սահմանափակող երևույթներ,որոնց թվին կարելի է դասել խտրականությունը
և անհանդուրժողականությունը:Այն ավելի ցայտուն դրսևորվում է հատկապես խոցելի համարվող
հասարակական խավերի ներկայացուցիչների հանդեպ:Ակնհայտ է այն արտահայտվում հաշմանդամ
անձանց հանդեպ:Այսօր բոլորն էլ դժգոհում և նշում են այն հանգամանքը,որ խտրականությունը
նկատելի է և արմատացած է կանսագործունեության բոլոր ոլորտներում:Եվ ոչ միայն հաշմանդամ
մարդկանց հանդեպ:Շատ է խոսվում նաև հավասար հնարավորությունների,մատչելի միջավայր ունենալու
և խտրականությունից զերծ հասարակություն կառուցելու մասին:Բայց էական և շոշափելի արդյունքները
դեռ չեն երևում:Ֆիզիկապես սահմանափակում ունենալ չի նշանակում,որ տվյալ մարդը զուրկ
է նաև սեփական բարեկեցությունից և ապահովող մյուս միջոցներից:Այս պարագայում հաշմանդամությունը
պետք է դիտարկել միայն բժշկական տեսանկյունից,իսկ նման խնդիրներ ունեցող անձը կարող
է իր մյուս կարողությունները կիրառել այլ ասպարեզում միայն,եթե նրա համար հասարակությունում
ստեղծվեն նրա ընդունակություններին ու գիտելիքներին համապատասխանող անհրաժեշտ պայմաններ:Այստեղ
արդեն գործ ունենք սոցիալական մոտեցման հետ,որը արդեն մի քանի տասնամյակ է ինչ արդյունավետ
գործում է մի շարք երկրներում:Այս մոդելի հիմքում ընկած է մի կարևոր պայման,այն է,
հավասար հնարավորությունների տրամադրում բոլորին:Ասել է թե, մատչելի միջավայրի ապահովում
ֆիզիկական և մտավոր սահմանափակումներ ունեցող անձանց համար իրենց կենսագործունեությունը
անկախ իրականացնելու համար:Մեր միջավայրը այս մոդելից շատ հեռու է դեռևս և այսօրինակ
կենսապայմաններ ունեցող հասարակություն ձևավորելու գործում ներկայումս պայքարում են
հասարակական կազմակերպությունները և այդ խնդրանքով զբաղվող որոշ պետական գերատեսչություններ:Բացի
այդ,հաշմանդամ մարդկանց իրավունքները պաշտպանող բազմաթիվ օրենքներ և միջազգային համաջայնագրեր
նույնպես այդպիսի հնարավորությունների ստեղծման լավագույն մեխանիզմներն են հանդիսանում:Սակայն ոչ միշտ է գործում
այդ իրավական դաշտը:
Ինչպես հայտնի է,սույն թվականի նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի
15-ը Հայաստանում հայտարարվել է հաշմանդամ անձանց շահերի պաշտպանության միամսյակ,որի
շրջանակներում անցկացվեցին տարաբնույթ միջոցառումներ հասարակական իրազեկությունը բարձրացնելու
և պետության ուշադրությունը այդ խնդիրների վրա սևեռելու նպատակով:Սա շատ կարևոր նախաձեռնություն
էր, քանի որ միայն պետության խնդիրը պետք է լինի խոցելի խմբերի մասին հոգ տանելը,այլ
հասարակության ներսում պետք է դրական վերաբերմունք ձևավորել հաշմանդամ անձանց հանդեպ:Իսկ
բացասական վերաբերմունքը հենց հանդիսանում է լուրջ անջրպետ հասարակության մեջ հաշմանդամների
ներգրավվման համար:Հեռու չէ այն օրը,որ յուրաքանչյուրս մեր աջակցությունը ցուցաբերելով
համապատասխան կազմակերպություններին և պետական մարմիններին, կվերափոխեն մեր միջավայրը`
այն դարձնելով ավելի հավասար և մատչելի ամենքիս համար:Չէ որ, մարդու հիմնարար իրավունքներից
օգտվում ենք բոլորս, անկախ որևէ հատկանիշներց:
Վաչե Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий