Դիլիջան տեղանվան մասին
Ասում են ինչ-որ
ժամանակ Դիլի անունով
մի ջահել հովիվ սիրել է
իր տիրոջ գեղեցկուհի
աղջկան ու տառապել: Աղջիկն էլ տղային է սիրել ու երազել,
բայց, ավաղ, նրա մեծահարուստ հայրը լսել անգամ չի կամեցել այդ մասին:
Վերջինս իրեն հասցված
վիրավորանքը մոռանալու, ինչպես նաև ընչազուրկ հովվի սերը աղջկա սրտից հանելու
միակ միջոցը համարել է տղայի մահը: Չարագործ մարդիկ կատարել
են մեծավորի կամքը և ջահել հովիվը զրկվել
է կյանքից:
Օրեր շարունակ տղայի դժբախտ մայրը փնտրել է իր մինուճար որդուն
և ապարդյուն կանչել
<< Դիլի ջան, Դիլի ջան…
>> Ահա այս բառերն էլ միանալով հետագայում
նաև բնակավայրի անունը` Դիլիջան:
Սա իհարկե լեգենդը:
Փամբակի և Բազումի
լեռնաշղթաներով շրջապատված քաղաքը որպես բնակավայր առաջին
անգամ հիշատակվում է 1672-73թթ ֆրանսիացի ճանապարհորդ
Շարդենի կողմից: Ենթադրվում է, որ այն եղել է պատմական
Հովքը, որն Արշակունի թագավորների ժամանակ
ամառանոց էր և արքունի որսատեղի: Ինչպես առաջ, այնպես
էլ այսօր արկածախնդիր շատ զբոսաշրջիկներ Դիլիջանում
հետաքրքիր արշավներ են կազմակերպում ու իրենց օրը հագեցնում դիլիջանյան
վառ հիշողություններով:
Комментариев нет:
Отправить комментарий