«Դիլիջանի նախաձեռնողների խմբի» և «Դիլիջանի զարգացման հիմնադրամի» հետ համագործակցության ուղիները:
Dilijan
Initiative Group” -ը ստեղծվել է
2013 թվականին`
dilijanews.blogspot.com-ի հիման վրա: Խմբի նպատակն է ներգրավել հասարակության խոցելի խմբերին, ակտիվ և խելացի գաղափարներով 14
տարեկանից բարձր պատանիներին, երիտասարդներին՝ քաղաքացիական, մշակութային, կրթական, իրավական, զբոսաշրջային, բնապահպանական, և հասարակական նախաձեռնություններում սեմինարների, համերգային համաքաղաքային միջոցառումների միջոցով: Մեր ծրագրերին մասնակցել են ավելի քան 90 պատանիներ, երիտասարդներ: Նախաձեռնողների խումբը բաղկացած է տարբեր մասնագիտություն ունեցող 6 անձից, որոնք աշխատում են կամավոր հիմունքներով: «Դիլիջանի նախաձեռնողների խումբ»-ը ակտիվ գործունեություն է ծավալում նաև համացանցում: Գործում է նաև dilijanews.blogspot.com բլոգը:
Դիլիջանի նախաձեռնողների խումբը մշակում է նոր ծրագիր և փորձում է ընդլայնել իր գործունեությունը: Այդ նպատակով մայիսի
11-ին հանդիպում է կայացել Դիլիջանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքի երիտասարդական խնդիրները և փոխգործակցության ճանապարհները: Որոշվեց մշակել հստակ ծրագիր՝ հետագա հանդիպումների ընթացքում դրանց
անդրադառնալու նպատակով: Հաղորդագրությունը dilijanews.blogspot.com-ի:
Комментариев нет:
Отправить комментарий