> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

воскресенье, 3 мая 2015 г.

Բարության զորեղ լույսը:


Բարության զորեղ լույսը


Բարև Ձեզ իմ սիրելի ընթերցողներ « dilijanews.blogspot.com» « tesankyun.am»-կայքի և «Դիլիջան» թերթի» խմբագրություն:  
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և  հույսով եմ, որ կընթերցես այս շնորհակալական նամակը: Բայց նախքան այդ,  մի փոքր խոսեմ խնդրի մասին: Ես լիարժեք դեռ կարող եմ տեսնել, եթե վիրահատության համար անհրաժեշտ գումարի հարցը կարգավորվեր: Աչքի հետ կապված խնդիրները խոչընդոտ էր  կատարակտայի հեռացմանը, և կհանգեցներ կուրության: Աչքի ճնշումը կարգավորելու համար պետք է տեղադրվի ներակնային ճնշումը և գլարկոման կարգավորող սարք, որը թանկարժեք է: Ես պատկերները տեսնում եմ ստվերային, իսկ վերջին շրջանում  աչքիս ճնշման  և բժշկական միջամտությունից  հետո  տեղեկացրեցին,  որ տեսողությունը պահպանելու համար ունենք 15 օր,  որից հետո այն  վերականգնել հնարավոր չի լինի: Նախկինում վիրահատություները հետաձգվել են տարբեր պատճառներով: Իսկ աջ աչքս վիրահատել են Երևանում , երբ ես 1 տարեկան 2 ամսական էի, այնուհետև կորցրել եմ աջ աչքիս տեսողությունը: 2014 թ-ի սեպտեմբերի վերջին վատթարանում է  տեսողությունս:  Դիմեցինք  Դիլիջանի պոլիկլինիկա, և  <<Տավուշ>> բժշկական կենտրոն, որտեղ էլ խորհուրդ են տվել կատարել շտապ վիրահատության, քանի դեռ լիովին չեմ զրկվել լույսի թույլ երանգները տեսնելու հնարավորությունից: Գումարի համար դիմեցի  Դիլիջանի քաղաքապետարան և Տավուշի մարզպետարան, և խնդրի հրատապությունից ելնելով  ցուցաբերվեց մեծ աջակցություն: Առաջին վիրահատական միջամտությունից հետո կարգավորեց  աչքի ճնշումը  և բարելավել է  լուսազգացողությունը,  սակայն առջևում սպասվում է կատարակտայի վիրահատությունը: Վիրահատությունը կնպաստի տեսողության բարելավմանը:
 Ես խորհին շնորհակալություն եմ հայտնում  Դիլիջանի քաղաքապետ,  պարոն Արմեն  Սանթրոսյանին,  Տավուշի մարզպետարանին Տավուշի մարզպետ,  պարոն Հովիկ Աբովյանին, Սուրեն  Մելիքյանին` ֆինանսական հարցում աջակցելու համար, Դիլիջան քաղաքի ակնաբույժ,  տիկին Նունե Սմբատյանին` խորհրդատվության համար: Եվ երախտիքի խոսք ե ուղղում  բոլորին, ովքեր իմ կողքին են:
Ես կզրկվեի աստվածային լույսից,  եթե չլինեին  բարի և ինձ համար թանկ մարդիկ:  Աստված Ձեզ պահապան  և օգնական:
Հարգանքով Վաչե Գրիգորյան:
  


Комментариев нет:

Отправить комментарий