> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

среда, 8 апреля 2015 г.

ԴԻԼԻՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ՈՒՂԻՆԵՐԸ


«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամն ստեղծվել է գործարար եւ բարեգործ  Ռուբեն Վարդանյանի եւ  նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Հիմնադրամի  ծրագրերը  սոցիալ-տնտեսական բնույթի են և կոչված են ապահովելու համընդհանուր բարօրություն և բարեկեցություն: Այն  համագործակցում է կրթական, մշակութային հաստատությունների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ:

Հիմնադրամի ուշագրավ նախագծերից են  UWC Դիլիջան քոլեջի, «Տաթեւի վերածնունդ», Թբիլիսիի Սբ Գեւորգ եկեղեցու վերականգման, Դիլիջան քաղաքի զարգացման  ծրագրերը  եւ այլն:
Հիմնադրամը զգալի աշխատանքներ  է տանում Դիլիջանը ներդրումային գրավիչ և  զբոսաշրջային առաջատար տուրիստական քաղաք դարձնելու ուղղությամբ: Արդեն ստեղծվել է երիտասարդական կենտրոն, կազմակերպվում են  տարբեր բնագավառի միջազգային կոնֆերանսներ, համերգներ և այլ միջոցառումներ:

Դիլիջանի զարգացման հեռանկարների, ուղիների, տեղի ռեսուրսները ճիշտ և գրագետ արդյունավետ օգտագործելու և համախմբելու նպատակով  IDEA  հիմնադրամի ծրագրերի ներկայացում տեղի ունեցավ  <<Դիլիջանի զարգացման հիմնադրամ>> -ի գրասենյակում:

Հանդիպմանը ներկա էին IDEA հիմնադրամի, քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների  քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ակտիվ բնակիչներ:

Комментариев нет:

Отправить комментарий