> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

среда, 25 марта 2015 г.

ՆՐԱ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԵԼ Է ԱՆՀՈԳ ԼԻ ԵՐԳՈՎ





Նրա մանկությունը անցել է անհոգ լի երգերով, նա քայլում էր գնացքի գծերով ու հավաքում գծերին թափված քարերը: Նա կապոցով ուտելիք էր տանում արտում աշխատող իր հայրիկին ու ճանապարհին զրուցում սյան վրա թառած ծիծեռնակի հետ, պառկում էր կանաչ խոտերում ու նայելով կապույտ երկնքին սլանում էր դեպի տիեզերք: Նրա երգերը լի են բնության անաղարտ մաքրությամբ: Մեր բլոգը միշտ հետևում է այս երգչուհու գործունեությանը:
 Ալլան ստեղծագործել սկսել է դեռ մանկուց, ունի 60-ից ավելի ստեղծագործություններ:
Նա առաջին լուրջ ստեղծագործությունը կատարել է 17 տարեկանում՝ <<Արձագանք>> ստուդիայում: Այս տարի երգչուհին նշում է իր բեմական գործունեության 20-ամյակը: Իր ստեղծագործական 20 տարիների ընթացքում երգչուհին թողարկել է 6 ձայնասկավառակ, նկարահանվել է մոտ17 տեսահոլովակ: Նա ունեցել է բազմաթիվ մենահամերգներ Հայաստանում և արտասահմանյան երկրներում, մասնակցել բազմաթիվ մրցույթների և փառատոների, բարեգործական ակցիաների և կառավարական միջոցառումների: Ալլան վայելում է ժողովրդի սերն ու համակրանքը, իսկ նրա երգերից ավելի հիթային են <<Հայաստան>>, << Հոյնար>>, << Սպարապետ>>, <<Աղջկա երգը>>, <Մոկաց հարսներ>> և այլն: Նա միշտ սպասված ու սիրված է հանդիսատեսի կողմից: Dilinews-ի հյուրասրահում կրկին զրուցում ենք Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի բարի կամքի դեսպան Ալլա Լևոնյանի հետ: 2014թ-ը Ա.Լևոնյանի համար եղել է բավականին բեղմնավոր, նկարահանվել է տեսահոլովակ Արման Աղաջանյանի հետ՝ <<Իզուր>> երգի հիման վրա, որը միանգամից սիրվեց հանդիսատեսի կողմից: Այս տեսահոլովակում Ալլա Լևոնյանը ներկայացավ նոր կերպարով, իսկ 2014 սեպտեմբերին կայացավ  << Ճանապարհ 20 տարի բեմում>>  խորագրով մենահամերգ Երևանի Ալեքսանդր Սպենդարյանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում: Նույն ամսին Ալլա Լևոնյանին սպասում էր Լոնդոնի հանդիսատեսը, որտեղ նա ևս կայացավ մենահամերգ: 2015թ-ից համացանցում բացվել է երգչուհու ֆեյսբուքյան պաշտոնական էջը, որտեղ նրա արվեստի գնահատողները կարող են մոտիկից տեղեկացված լինել նրա գործունեությանը: Իսկ մեր հարցին թե ինչը Ալլային բերեց դեպի facebook.com սոցիալական կայք, երգչուհին նշեց. <<Իմ ակումբի տղաները, իմ երկրպագուները, ընկերները>>: <<Ես առանձնապես չեմ սիրում շփվել նամակագրական, էլեկտրոնային, ես սիրում եմ դեմ առ դեմ խոսել, պայմանավորվել, հասկանալ>>.նշեց երգչուհին: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր երկրպագուներին, ընկերներին իր ֆեյսբուքյան էջի նորություններին հետևելու համար, հանձին Արտակ Աղաջանյանին, ով մեծ դեր ունեցավ Ալլայի ֆեյսբուքյան էջի պատրաստմանը: Մարտի 21-ին Ալլա Լևոնյանը մասնակցել է երգի մրցանակաբաշխությանը, որպես ժյուրի անդամ և առաջին անգամ գործիքավորված տարբերակով հանրությանը ներկայացրեց <<Բարև>> հեղինակային երգը, որը ընդունվեց հոտնկայս:<< Ինչ մրցութների և փառատոների եք մասնակցել մինչ այսօր, ինչ մրցանակների եք արժանացել և ում կողմից>> հարցին երգչուհին պատասխանեց, որ հիշելը շատ բարդ կլինի, որովհետև և արտասահմանում, և Հաըաստանում շատ-շատ մրցանակներ է ստացել: <<Մի քանի մրցանակ  Armenian Music Award-ից, ԱՄՆ-ում և այլ երկրներում ևս արժանացել եմ մրցանակների, հատկապես Փարիզում ջազային փառատոնին մասնակցությունը, որ միայն ես էի ներկայացնում մեր երկիրը:  Իսկ Հայաստանում ստացած մրցանակների քանակը  ուղղակի չեմ հիշում: Արժանացել եմ պաշտպանության նախարարության պատվոգրերին, ստացել եմ ոսկե մեդալներ Ֆ.Նանսենի անվ. հիմնադրամի և մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շարոյանի կողմից>>.ասաց Ա.Լևոնյանը: Ալլան զբաղվում է  նաև հասարակական ակտիվ գործունեությամբ, երեք անգամ վերընտրվել է ոստիկանությանը կից հասարակական խորհուրդում, երիտասարդ կանանց հիմնադրամի անդամ է, իսկ 2006թից՝ հարավկովկասյան տարածաշրջանում առաջինը դարձել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի բարի կամքի դեսպան: Այնտեղ նա ծավալում է իրավական, առողջապահական գործունեություն, որը կապված է երեխաների հետ: Երգչուհին նշեց, որ նա մասնակցել է բազմաթիվ ակցիաների, հաճախում է հիվանդանոցներ, մանկատներ, մասնակցում է յոդացված աղի օգտագործման համար տարվող աշխատանքներին: Բարի կամքի դեսպանի կարգավիճակում եղել է նաև Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Ապրիլին երգչուհին կմեկնի Ուկրաինա և հույս է հայտնեց, որ  <<Բարև>>երգը կունենա նաև տեսահոլովակ: Այս տարվա ընթացքում լույս կտեսնի նրա <<Ճանապարհ 20 տարի բեմում>> մենահամերգի տեսաերիզը CD և DVD տարբերակովներով: Այլ մանրամասներ երգչուհին չհայտնեց: Զրույցի վերջում նա Տավուշ աշխարհի բնակիչներին և թերթին մաղթեց հետևյալը.<<Ինչ կարող եմ ասել: Հրաշալի տարածք է հրաշալի բնությամբ,  բարի և աշխատասեր մարդկանցով, ես շատ կուզեի, որ ոչ մեկը հոգս չունենար: Կցանկանայի, որ նրանք միշտ ուրախ ու երջանիկ ապրեին, բալիկներ ունենային: Թերթին էլ մաղթում եմ կանաչ ճանապարհ, որ ավելի հանրաճանաչ լինի, ավելի կատարելագործվի: Ես ուզում եմ , որ բոլոր իմ երկրպագուները, ընկերներս միշտ ինձ հետ լինեն, որ ոչ մեկին չկորցնեմ, որ բոլորը ժպտան, ունենան շատ-շատ ծաղկած գարուններ: <<Գնամ հեռու ճամփաներով, հասնեմ սարերին…>> երգով մարդիկ կհասկանան իմ էությունն ու խոսքը>>.:
 Հարցազրույցը dilijanews.blogspot.com-ի:


Комментариев нет:

Отправить комментарий