«Հաշմանդամություն
ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» /LIFE/
ծրագրում ընդգրկվել է նաև Տավուշի մարզը
աշխատանքի պատրաստվածություն “ թեմայով եռօրյա դասընթացներ, որոնց մեկնարկը տրվեց Դիլիջան քաղաքից: Դասընթացներն անցկացրեցին “Սեյվ Դը Չիլդրեն” միջազգային կազմակերպության Տավուշի մարզի պատասխանատու-գործընկեր “Լիարժեք կյանք” ՀԿ ներկայացուցիչները՝ “Հույսի կամուրջ” ՀԿ Դիլիջանի գրասենյակում:
Դիլիջանաբնակ
մի խումբ հաշմանդամություն ունեցող անձինք՝ տարբեր տարիքի, եռօրյա
վերապատրաստումների արդյունքում ձեռք
բերեցին բազմաբնույթ գործնական հմտություններ՝ գործատուների հետ շփման և աշխատանքի
որոնման ուղղությամբ. ինչպե՞ս կազմել ռեզյումե, ինչպե՞ս ներկայանալ գործատուին,
ի՞նչպես շփվել գործատուի հետ հարցազրույցի ժամանակ:
Հանդիպման առաջին օրը մասնակիցները նախնական
գնահատման թեստերի միջոցով ստուգեցին իրենց իմացությունը դասընթացի թեմաների
վերաբերյալ, ապա “Անունների օղակ” դերային խաղի միջոցով ծանոթացան միմյանց հետ:
“Լիարժեք կյանք” ՀԿ հանրային հարաբերությունների
պատասխանատու Լուսինե Սարգսյանը հակիրճ ներկայացրեց “ LIFE” ծրագրի նպատակները,
ձեռքբերումներն ու հեռանկարները, ապա
մասնակիցները կիսվեցին իրենց սպասելիքներով:
Կրթություն-
ինքնակրթություն, աշխատանքային փորձ, ռեզյումե, գործատուին ներկայանալու պատշաճ
տեսք, անկախ կյանք վարելու հիմնական սկզբունքներ, աշխատանքի
որոնման մեթոդներ, Զբաղվածության կենտրոնների և ՀԿ-ների հետ համագործակցություն,
մասնակցություն աշխատանքի տոնավաճառներին:
3 օրերի ընթացքում արծարծված հիմնական թեմաներն էին:
Դասընթացի
2-րդ օրը մասնակիցներին հյուրընկալվեցին նաև “Լիարժեք Կյանք” ՀԿ կամավոր Դոնալդ
Կրուտսինգերը «Խաղաղության Կորպուսից», ով
տեսաֆիլմերի միջոցով ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի ռեսուրս կենտրոնների փորձը ամերիկյան փորձը: Դասընթացի հաջորդ հատվածում Զբաղվածության
պետական ծրագրերից խոսեց Զբաղվածության
Դիլիջանի տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետը:
«Լիարժեք
Կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը և դասընթացավար Արփինե Պետրոսյանը “Գործատու – աշխատանք փնտրող” դերախաղի
միջոցով, որում ներգրավվեցին դասընթացի մասնակիցները, ավելի հանգամանալից, հստակ
օրինակներով ներկայացրեցին հարցազրույցի ներկայանալու նրբությունները, և այն
հիմնական սխալները, որոնք պետք է շրջանցել գործատուի հետ հարցազրույցի ժամանակ:
Դասընթացն անցավ ակտիվ քննարկման և հարցուպատասխանի մթնոլորտում: 3-րդ օրն անցկացվեց նաև գիտելիքների
հետգնահատման թեստը, ապա հանձնվեցին վկայականներ: Մասնակիցներից շատերը կիսվեցին իրենց տպավորություններով: Դասընթացի
ավարտին “Dilinews” բլոգի
հյուրասրահում “LIFE” ծրագրի մասին
զրուցեցինք “Լիարժեք Կյանք” ՀԿ
հանրային հարաբերությունների պատասխանատու Լուսինե Սարգսյանի հետ:
- Ո՞րն է “LIFE” ծրագրի
նպատակը:
- Ծրագրի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց
համար խթանել զբաղվածության հավասար հնարավորու
թյուններ և ապահովել աշխատանքի մատչելիությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք:
-Ի՞նչ հաջողություններ և
ձեռքբերումներ է գրանցել “LIFE”
ծրագիրը, և ո՞ր մարզերում է իրականացվել:
- Ծրագրի առաջին փուլում՝ 2012-2014 թվականներին,
այն ընդգրկում էր հանրապե-տության 4 մարզեր՝ Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Արարատ և
մայրաքաղաք Երևանը: Շոշափելի արդյունքներ արձանագրելով՝ ծրագրի ֆինանսական աջակից
ԱՄՆ ՄԶԳ-ը պատրաստակամություն հայտնեց այն
երկարաձգելու՝ ընդգրկելով արդեն ողջ հանրապետությունը: Ծրագրի 2-րդ փուլը
կիրականացվի 2015-2016 թթ-ին: 1-ին փուլում, ծրագրի շնորհիվ, հաշմանդամություն ունեցող շուրջ 500 անձ մասնակցել է ծրագրի գործընկեր
կառույցների՝ «Լիարժեք կյանք», «Ունիսոն» ՀԿ-ների և «Էյջ-Դի-Փի» /HDP/հիմնադրամի կողմից կազմակերպված «Կյանքի
հմտություններ և աշխատանքի պատրաստվածություն» թեմայով եռօրյա դասընթացների: 200-ից ավելի հաշմանդամություն ունեցող երիտասարդ մասնակցել է LIFE ծրագրի կողմից կազմակերպված մասնագիտական կողմնորոշման միջոցառումներին Երևանում, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում: Հաշմանդամություն
ունեցող 746 քաղաքացի արդեն ձեռք են բերել մասնագիտություն Երևանի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի
միջին մասնագիտական և արհեստագործական կրթական
հաստատություններում:
-Ո՞ր կառույցների հետ եք համագործակցում
Մեզ
հաջողվել է բավական արդյունավետ համագործակցություն ծավալել գործատու- ների հետ, ովքեր մասնակցել են LIFE ծրագրի գործընկեր կազմակերպությունների կողմից հրավիրված հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցե- րով քննարկումներին, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի և Երե-վանի 28 զբաղվածության կենտրոնների հետ, որոնց տրամադրվել են MAST թեսթ սարքավորումներ և արդեն իսկ հաշմանդամություն ունեցող 248 անձանց կարողություններ գնահատվել են MAST թեսթի միջոցով: Մեր գործընկերներն են նաև
Բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնները: “LIFE “ ծրագիրն ապահովել է շուրջ 1000 հաշմանդամություն ունեցող անձի մասնակցութ
-յունը Վանաձորում, Գյումրիում, Արտաշատում և Երևանում կազմակերպված աշխա
տանքի տոնավաճառներին: Ծրագրի շնորհիվ 2012-2014թթ ընթացքում 400 –ից ավելի հաշմանդամություն ունեցող մարդիկ տեղավորվել են աշխատանքի: Հաշմանդամություն ունեցող 180 անձ տեղավորվել է աշխատանքի LIFE ծրագրի շրջանակներում ստեղծված սոցիալական ձեռնարկություններում: Դրանցից 3-ը
հիմնվել են Գեղարքունիքի մարզում՝ “Երկնային մանանան” ` Սևանում, տպագրատուն և
կարի արտադրամաս՝ Մարտունիում, “ԼԱՅՖ “ սրճարանը՝ Ճամբարակում: Բոլոր 3 սոցիալական
ձեռնարկություններում աշխատանքի են տեղավորվել ընդհանուր թվով շուրջ 30
հաշմանդամություն ունեցող անձինք: Եվս 2 սոցիալական ձեռնարկություն- ներ ստեղծվել են Լոռու մարզում Վանաձորի և Սպիտակի քաղաքապետարանների
հետ համագործակցությամբ:
Վերապատրաստումներ
անցան նաև Զբաղվածության կենտրոնների 129 և Բժշկա- սոցիալական
փորձաքննության գործակալությունների 78 աշխատակիցներ, ինչպես նաև 44 միջին մասնագիտական և արհեստագործական
կրթական հաստատություն -ների 887 դասախոսներ:
Ծրագրի
շրջանակներում անցկացվել են համապետական 3 քարոզարշավներ՝ ի պաշտպանություն
հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավուն- քի իրացման:
- Ովքե՞ր են “LIFE”
ծրագրի գործընկերները
-“LIFE” ծրագիրն
իրականացնում է «Սեյվ դը Չիլդրեն» միջազգային կազմակերպութ յունը՝ գործընկերությամբ «Լիարժեք կյանք» և «Ունիսոն» ՀԿ-ների, «Ակտիվա» միջազ գային և «Էյջ-Դի-Փի» տեղական հիմնադրամների և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: Համագործակցում ենք նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարու թյան, Զբաղվածության պետական գործակալության հետ՝ Զբաղվածության կենտրոն ների միջոցով, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ՀԿ-ների, տեղական և մարզային իշխանությունների,
միջին մասնագիտական կրթական հաստատություն
ների և գործատուների հետ:
Վաչե Գրիգորյան:
Комментариев нет:
Отправить комментарий