Պահքային Հալվա:
Բաղադրությունը
Պահքային Հալվա
Պահքային Հալվա
2 բաժակ ալյուր
0.5 բաժակ շաքարավազ
8 ճաշի գդալ բուսական յուղ
Ընկույզ ձևավորելու համար:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Մարմանդ կրակի վրա հալեցնել յուղը, այնուհետև լցնել ալյուրը
և խառնել մինչև զանգվածը առնա համասեռ և ոսկեգույն /20 րոպե/:
Քայլ 2
Ավելացնել շաքարավազը և արագ խառնել այնքան մինչև լուծվի /5
րոպե/:
Քայլ 3
Զանգվածը զգուշությամբ /քանի որ շատ տաք է/ լցնել միջին խորության
ափսեի մեջ, հարթեցնել և ձևավորել ընկույզով: Թողնել որ սառչի: Անու՜շ:
Լոբիով և լոլիկով աղցան:
500 գր. լոբի
կես բաժակ ջուր
5 լոլիկ
մաղադանոս
2 ճ. գդալ բուսական յուղ
Լոբին ջրում խաշել: Պաղելուց հետո լոբուն խառնել փոքր կտորներով
կտրտած լոլիկը, աղ ցանել, ավելացնել կտրտած թարմ մաղադանոսը, համեմել բուսական յուղով:
Ընկույզով սպանախ:
1 կգ. սպանախ
1 բաժակ ընկույզ
2-3 ճ. գդալ քացախ
կես բաժակ եռացրած հովացրած ջուր
աղ, սև պղպեղ
սխտոր
մաղադանոս
սպանախ
Սպանախը եփել, մզել, մսաղացով աղալ: Ընկույզը աղալ, հարելով
քիչ-քիչ ջուր լցնել՝ մինչև ստացվի թթվասերի թանձրության զանգված, ավելացնել քացախ,
աղ, պղպեղ, մանրած մաղադանոս, ճզմած սխտոր և լավ խառնել: Ստացված թանձրուկը խառնել
աղացած սպանախի հետ, լցնել ափսեի մեջ և զարդարել նռան հատիկներով: Ընկույզով թանձրուկը
կարելի է օգտագործել նաև եփած ճակնդեղի, կարմիր լոբիով աղցաններ համեմելու համար:
Պատրաստեք հավի սոուսով կրծքամիս հետևյալ բաղադրատոմսով:
Այն շատ համեղ Ամանորյա բաղադրատոմսեր է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:Այսօր առաջարկում ենք հավի դոշով ռուլետ պատրաստել և մատուցել սպանախով շատ հետաքրքիր մի խավարտի հետ:
Հավի սոուսով կրծքամիս
Ինչպես պատրաստել հավի սոուսով կրծքամիս
Հավի դոշը լայնակի կիսել, թեթևակի թակել, պետք է խոզապուխտի չափին համապատասխան կտոր ստանալ:
Ստացված
շերտերը
համեմել
աղի,
պղպեղների
և
չոր
ծիտրոնի
խառնուրդով,
ամեն
շերտին
մեկ
շերտ
խոզապուխտ
և
պանիր
դնել,
ռուլետ
փաթաթել,
չոփիկով
ամրացնել:
Սոուսի
բաղադրիչները՝
թթվասերը,
սպիտակ
գինին,
մանանենխն
ու
սխտորի
պճեղը,
լցնել
հարիչի
մեջ,
թեթևակի
համեմել
աղ
ու
պղպեղներով,
հարել:
Ստացված
սոուսը
լցնել
ջեռոցի
տապակի
մեջ,
շարել
ռուլետները,
ամեն
ռուլետին
պանրի
շերտիկ
դնել,
եփել
200* նախապես
տաքացրած
ջեռոցում
20 րոպե:
Ռուլետները
մատուցել
որևէ
խավարտով:
Պատրաստեք քեմենու բրդուճ հետևյալ բաղադրատոմսով:
Այն շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:Մուսա լեռան խոհանոցից կարտոֆիլով և բլղուրով գնդիկներ ենք պատրաստելու, որոնք կոչվում են ՛Քեմենու Բրդուճ՛:
Քեմենու բրդուճ
Ինչպես պատրաստել քեմենու բրդուճ
Լոլիկը քերել, վրան ավելացնել աջիկան, լվացած բլղուրը, խառնել, մի կողմ դնել: Դեռևս տաք կարտոֆիլը տրորել, ավելացնել շատ մանր կտրտած կես գլուխ սոխը, կես պղպեղը, մաղադանոսը, նանան, քիմիոնը, լավ խառնել, ապա միացնել բլղուրի զանգվածին, աղ անել, ձեռքը թաթախել բուսայուղի մեջ և լավ հունցել: Եթե բլղուրը դեռևս պինդ է, զանգվածն էլ՝ ջրիկ, թողնել այն 10-15 րոպե հանգստանա, ապա գնդիկները ձևավորել, շարել ափսեի մեջ և մատուցել:
Ամենօրյա:
Պատրաստեք նռով աղցան հետևյալ բաղադրատոմսով:
Այն շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:Աղցանը շարունակում է մեր սեղանին կարևոր տեղ զբաղեցնել: Աղցանին թթվաշ համ կարելի է տալ քացախով, կիտրոնի հյութով, սումախով կամ նռան հատիկներով:
Նռով աղցան
Ինչպես պատրաստել նռով աղցան
Խնձորը կլպել, սերմատուփը հեռացնել, ձողիկաձև կտրտել, ավելացնել նույն կերպ կտրտած թարմ վարունգը, թթու վարունգը, կանաչ սոխը, ջրքամած կանաչ ոլոռը, նռան հատիկները: Սոուս պատրաստել` խառնելով բուսայուղը, համեմել աղ ու սև պղպեղով, լցնել աղցանի վրա, զգուշորեն խառնել և մատուցել:
Բոլոր այս բաղադրատոմսերը, pahq.info կայքից:
Комментариев нет:
Отправить комментарий