Նա պատկերները, մարդկանց հայացքները տեսնում է ստվերային, երևույթները
հոգու աչքերով: Զարգացած է նրա վեցերորդ զգայարանը:
Աստված զրկել է նրան բնությունը տեսնելու հնարավորությունից,
բայց փոխարենը տվել է երգելու, ասմունքելու, ստեղծագործելու և ակտիվ գործենության շնորհ:
Տվել է մարդկանց ներքնաշխարհը տեսնելու և մարդկային արժեքները
գնահատելու, ապրելու կենսուրախ և թափանցելու դիմացինի հոգու խորքերը:
Նա ակտիվ է, պատասխանատու, աշխատանքին նվիրվող, նրբանկատ, խորաթափանց
զգացմունքային, ընկերասեր, անմիջական պարզ ու մաքուր իր ծննդավայր Դիլիջանի օդ ու ջրի
նման:
Նա գնահատում է այն ինչ ունի, ապրում է այժմ, և այստեղ պահով:
Մեր հյուրասրահում հոգեբանի անկյունում նախատոնական տրամադրությամբ
Զրուցումենք Վաչե Սարգիսի Գրիգորյանի հետ ,ում արդեն ճանաչում են գրեթե բոլորը:
Կպատմեք Ձեր մանկության հետաքրքիր էջերից -.: Ախ ի՛մ մանկությունը, ո՛ր ինձ չլքեց. Հիշումեմ մեր
բակը, մեր բակի ծաղիկներն ու ծառերը: Հիշում եմ, երբ մայրս նստում
էր մեր բակի հին նստարանին, ձեռքն էր վերցնում ասեղն ու հելյունը, սկսում էր ճերմակ կտորին հանձնել
ի՛ր ներքին գեղեցկությունը: Ինձ էլ ասում էր ՝երգի: Ու երգում էի ժողովրդական, աշուղական երգեր
ու, երբ սխալվում էի, ուղղում էր: Իմ մեծ քննադատն է եղել մայրս և ասում էր.
<<Այսօրկողքիդեմ ,բայց վաղը չեմ
լինելու որ ուղղեմ: Ճիշտ սովորի>>: Իմ մանկությունս անցել է երգելով, ու բակային
ճամբարներ կազմակերպելով: Երբ մեր տուն մարդիկ էին գալիս, մայրս կանչում էր ու ասում, որ երգ եմ: Ես ուզում էի
խաղալ, բայց երգում էի, ասմունքում, ու ուրախացնում թե մեր տան հյուրերին, թե բոլոր հարևաններին, ու իրենց հյուրերին: Մեր բակում
մի հարևան ունենք, ով ակորդեոն էր նվագում: Իսկ մենք երեխաներով հավաքվում
էինք ու ասում ՝նվագի: Ու մեր բակի բոլոր երեկոները անցնում էր երգելով: Ինչ լավն էր
մանկությունս ՝լուսավոր ու գեղեցիկ հուշերով լեցուն: Հիշումեմ, երբ միանգամ
էլ երկուժամ ու կես մենակ երգել եմ: Այդ օրը Երևանից հյուրեր ունեինք: Ամռան գեղեցիկ
երեկո էր, ու երգեցի ամբողջ ոգով՛: Ես նայում էի բոլոր համերգային
հաղորդումները, ու Դիլիջանում այնպիսի համերգ չկար, որ չգնայի: Գալիս էի տուն ու հայելու առաջ կանգնում, միացնում էի
լուսամփոփը ու ժամերով երգում:
Հիմա էլ հայելու առաջ չէմ երգում:
Վաչեյի ներսում դեռ պահպանվում է ՝իր մանկությունը, անկախ իր
տեսողության խնդրի նա շարունակում է ծավալել ակտիվ գործենություն, ու զարմացնում է
բոլորին իր մարդկային տեսակով:
2. Գիտենք, որ ակտիվ էք դեռ դպրոցից և մասնակցել էք գրեթե բոլոր
միջոցառումներին կպատմեք՞: -. Սկսեմ
դպրոցից, ինձ համար տպավորիչ էր, երբ դպրոցում կազմակերպում էին տարբեր միջոցառումներ:
Ես անհանբերությամբ էի սպասում ,որ պետք է երգեի և լսում էի ,որ սկսել են փորցերը,
ու ուր որ է կթակեն դասարանի դուռը և դասից կկանչեն ասելով․ Վաչեին կարելի է?:
Այդպես էլ լինում էր․ ես մասնաքցում
էի բոլոր միջոցառումներին, մի անգամ ել հիշում եմ՝ երբ ամբողջ դպրոցը պատրաստվում էր
վերջին զանգին, ես գնացի դահլիճ և երգեցի Նատալիա Օռեռիա-ի երգերից ու ինչ տեսն եմ?,
ետ շրջվեցի տեսնեմ ամբողջ դպրոցը դահլիճում է, և բոլորը լսում են իմ Իսպաներեն կատարումները,
դա էլ հերիք չէր՝ ինձ խնդրում էին, որ թարգմանեմ, դե ես էլ դպրոցական երեխա իսպաներեն
որտեղից իմանամ, և թարգմանում էի, հայերեեն ինչ բառ որ գիտեի:
Երեխեքը ոգեշնչված վազում էին անգլերենի ուսուցչուհու մոտ և
ասում էին, թե Վաչե էն թարգմանել է, այդ երգերը՛, նաել թե՝ որ Վաչե էն ասել է ուրեմն
ճիշտ է ասել:
Հիշում եմ մի անգամ ել «Մարդու իրավունքների» ուսուցիչուհին
միջոցառում էր կազմակերպել նվիրված ֆիդայիներին և ես երգեցի գուսան Հայկազունու «Գետաշեն»
հայրենասիրական երգը:
Անգլերենի ուսուցչուհին անգլրենի բաց դաս էր կազմակերպել, ես
ել, առաջին անգամ անգլրենով, պետք է երգ էի Սելեն Ձիոնի երգերից «Տիտանիկի» երգը, և
ոգեշնչված երգեցի ու ամբողջ դահլիճը և արտասահմանցի հյուրերը գոհ էին:
Վաչեն մարդկանց մեջ գնահատում է Արդարամտությունը, ազնիվությունը,
չի սիրում երբ խափում են, ու փորձում են բարձրից նայել երգը նրան ուղղեկցում է իր մանկության
նման լույս սփռում նրա տխուր սրտին որ ՝իրեն հատուկ ողջախոհությամբ կարողանում է թակցնել
Վաչեն: Վաչեն էլ ՝բոլորի նման ունի երազանքներ, և ՝իր լավատեսությամբ կազմում է
2015-ի ծրագրերը, կվիրահատ ենք աչքերս, կկազմակերպենք միջոցառումներ: Նա ՝իր տեսակով
լուսին է արևի շողերով <<Մանուշակ>>-ի նման գախտնապահ, և ինքնաանփոփ:
Զայրանում է պատեհ -անպատեհ խորհուրդ տվողներից, տխրում է երբ
կատարում է ճանապարհորդություն դեպի անցյալ, ուրախանում է, երբ
իր հարազատները, ընկերները ուրախ են աստվածավախ է, փորձում է ամենինչ անել ինքնուրույն
մարդկանց ընդունում է այնպես ինչպես որ կան, չի սիրում անառողջ քննադատությունները:
Բոլորին շնորհավորում եմ, ցանկանում եմ առողջություն, թող միշտ
բոլորի տներում մանկան ճիչ լսվի ու առատ լինի հայկական մաքրա-մաքուր երգն, ու բարությունը
մարդիկ միշտ ժպտան, ապրեն բարեկեցիկ, լույսով հավատով շնորհավոր նոր տարի, և սուրբ
ծնունդ:
Հարցազրույցը պատրաստեցին dilijanews.blogspot.com-ի ստեղծագործական
խումբը:
Комментариев нет:
Отправить комментарий