> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

четверг, 11 декабря 2014 г.

<< Դիլիջան նախաձեռնողների խմբի 2013, 2014-ի ամփոփումը՜ և 2015-ի ծրագրերից:

                                                               << Դիլիջան նախաձեռնողների խմբի>> 2014-ի ամփոփումը՜
Դեռևս 2013 թ. բացվեց Dilijanews.blogsport.com-ը, որի նպատակն է լուսաբանել քաղաքում կատարվող մշակույթային և քաղաքացիական միջոցառումները:
Ներգրավվել հասարակության տարբեր խմբերին, ակտիվ երիտասարդներին, կրթական, մշակույթային քաղաքացիական, իրավաբանական բնապահպանական նախաձեռնություններում,
սեմինարների, համաքաղաքացիական միջոցառումների, արշավների և տուրիստական միջոցառումների (էքսկուրսիաների) միջոցով:
Dilijanews.blog-ը որոշակիորեն հասել է իր նպատակին, անցած տարի իրականացրել է մի շարք ծրագրեր, կազմակերպելով համաքաղաքային համերգներ, իրավական սեմինարներ, էքսկուրսիաներ: Մենք իրականացրել ենք և շարունակում ենք իրականացնել <<Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս>> պատմամշակույթայինտուրիստական ծրագիրը, որի մասին բազմիցս է խոսվել:
2013-ի ապրիլից Դիլիջան քաղաքում կամավոր հիմունքներով ստեղծվեց <<Dilijan Initiative Group>>-ը որի նպատակն է ներգրավել հասարակության 13 տարեկանից ակտիվ երիտասարդներին, խոցելի խմբերին,կրթական, մշակույթային, քաղաքացիյական և իրավական նախաձեռնություններում:
<<Dilijan Initiative Group>>-ը և dilijanews.blogspot-ւ 22.01.2014, 26.03.2014, 14.05.2014-ին իրականացրել ենք հոգեբանական թեմաներով քննարկումներ հանդիպում հաշմանդամ երիտասարդների հետ, <<Հույսի Կամուրջ>> Հ.Կ.-ի Դիլիջանի մասնաճյուղում գործող Կռթություն,  աշխատանք առժանապատիվ կյանքի իրավունք Շահերի պաշտպանության խմբի երիտասարդների համար <<Անձի ինքնագնահատական, և ճանաչում>>, <<Անձի ինքնագնահատականը և ինքնադրսևորվելու հմտությունները>>և ընդանուր հոգեբանության թեմաներով:
Ապրիլի 1-ից 4-ը մասնակցել ենք երիտասարդական 4 օրյա երիտասարդական ֆոռումին, որը կազմակերպել էր <<Հույսի Կամուրջ>> Հ.Կ.-ի Երևանի գրասենյակը, Տավուշ-ի մարզի հաշմանդամ երիտասարդների համար:
Մենք 2013-ի Մայիսին իրականացրեցինք <<Մենք Ուխտ ունենք միշտ դեպի լույս>> պատմա,մշակույթային ծրագիրը որին մասնակցումեին 19 երիտասարդներ:
Հուլիսին կազմակերպել ենք <<Մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները>> թեմայով սեմինար նվիրված սահմանադրության 18 ամյակին, Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում, որին մասնակցել են ավելի քան 50 հոգի Դիլիջանի կրթական հաստատություններից, կազմակերպություններից:
Օգոստոսի 12-ին կազմակերպել ենք երիտասարդների միջազգային օրը համաքաղաքային մեց համերգով Դիլիջանի մշակույթի պալատում:
Այս միջոցառման վերջում պատվոգրերի արժանացան Դիլիջան քաղաքի մանկավարժներ, ակտիվ երիտասարդներ, հոգեբաններ, ովքեր աջակցել են մեր խմբին և ակտիվ համագործակցում են քաղաքում:
Հոկտեմբերի 17-ին կազմակերպել ենք մասսայական համերգ Դիլիջանի հարակից Հաղարծին համայնքի դպրոցում:
Այս բոլոր աշխատանքները պատշաճ լուսաբանվել է <<Դիլիջան>> քաղաքային թերթում, tesankyun.am մարզային, և dilijan.am քաղաքային կայքերում մեր dilijanews.blogspot.com-ում:
2014-ին մեր խումբի, և բլոգի աշխատանքները նվազել են իտարբերություն նախորդ 2013-ին:
Այս տարի մայիսին ելի կազմակերպվել է <<Մենք Ուխտ ունենք միշտ դեպի լույս>> պատմա, մշակույթային ծրագիրը:
Այս տարվա այս ծրագրի առավելությունը այն է որ ծրագրին մասնակցում էյին 18-ից բարձր տարիքի երիտասարդներ, Դիլիջանից, Իջևանից, և Բերդի տարածաշրջանից հաշմանդամ, և ոչ հաշմանդամ:
Կազմելվել էր հարցաթերթիկներ, գրացման ցուցակներ մասնակցելու նպատակով:
Հուլիսի 20-ին <<Ստարտ>> Հ.Կ.-ի հետ մասնակցել ենք բարեգործական համերգին<<Մուշ հանգստյան տուն>> հյուրանոցում Սոս մանկական գյուղի երեխաների համար:
Մենք <<Լույս>> հիմնադրամի հետ հուլիսին կազմակերպել ենք բիզնես պլանավորում, և հոգեբանության թեմայով քննարկում հաշմանդամ երիտասարդների համար, և հուլիսի 20-ին <<Լույս>> հիմնադրամի կազմակերպված համաքաղաքային համերգ միջոցառում հանդիսության ամփոփիչ համերգին:
Լուսաբանել ենք մեր սոց կայքերի խմբերով, մեր բլոգում tesankyun.am Մարզային կայքում:
Հուլիսին հարցազրույց եմ տվել hetq.am կայքին, իսկ Սեպտեմբերի 14-ին մասնակցել ենք հանրապետության վաստակավոր առտիստուհի Unicef ի բարի կամքի դեսպան Ալլա Լևոնյանի մենահամերգին երգչուհու հրավերով:
Սեպտեմբերի 19-ին կազմակերպել ենք Վաչե Գրիգորյանի մենահամերգը <<Դիլիջանը Ես եմ>> խորագրով հասարակական գործենության 10 տարին:
Վերջին համերգը լուսաբանվել է dilijan.am, dilijanews.blogspot.com, կայքերում, <<Դիլիջան>> քաղաքային թերթում, և հարցազրույց Հ.1-ի <<Առաջին լրատվական>> ծրագրով:
Հոկտեմբերի 25. 26-ին մեր խմբից 3 հոգի մասնակցել է Հելսինկյան Վանաձորի քաղաքացիյական ասամբլյաի գրասենյակի Իրավապաշտպանություն, և քաղաքացիյական ակտիվություն 2 օրյա դասընթացին Իջևանում:
2014-ի նոյեմբերի 20-ին մեր խմբից մասնակցել են <<Նոր Սերունդ>>Հ.Կ.-ի կազմակերպաց Հավասարակիցներ-ի ուսուցանում թեմայով քննարկմանը:
Մեր խումբը ձեռքբերեց նոր գործընկերներ, և ունեցավ փոխ համակարգող:
Գործընկերներն են Գարնիկ Դավթյան, աժ պադգամավոր Հակոբ Հակոբյան, Դիլիջանի համայնքապետ պարոն Արմեն Սանթրոսյան, թարգմանությունները Զարա Թումանյան, Աննա Գրիգորյան, <<Staje 7 prodaction>> ընկերություն Տիգրան Նալչաջյան <<Դիլնետ Սերվիզ>> բիզնես ի աջակցության Ս.Պ.Ը տեղեկատվական կենտրոն Դիլիջանի թիվ 6 դպրոց, ավաք դպրոց Նունե Մանուկյան, <<Մուշ Հանգստյան տուն>> Հյուրանոց, Դիլիջանի զբաղվածության տարացքային պետական գործակալություն, <<Հայացք>> պարի համույթ:
Մեդիա համագործակցողներ ՝teesankyun.am, մարզային կայք, Դիլիջան>> քաղաքային թերթ, և dilijan.am քաղաքային կայքdilijanews.blogspot.com:
Մեր խմբի ակտիվ կամավորներն են ՝Համակարգող Վաչե Գրիգորյան, փոխհամակարգող օգնական խորհրդատու Դավիթ Շամբարյան, խմբին ակտիվ աջակցող երիտասարդներ Մարիամ Պետրոսյան, Անի Պապյան, Անի Ամիրխանյան, Տիգրան Աթաբեկյան, Նադեժդա Կիրակոսյան, Վերգինե Մարկոսյան, Հասմիկ Ալիխանյան ,Աննա Խառատյան,Արարատ Ալիխանյան, Նորա Խաչատրյան:
Իսկ բլոգի վիդեոները պատրաստում ենև համագործակցում  Էդվարդ Թամամյանը, Արա Սահակյանը:
Երգիչներ ովքեր մնացին մեր բլոգի կողքին և հավատարիմ ակտիվ շարունակում են մնալ մեր կողքին:
Ալլա Նավասարդյան, Ալլա Լևոնյան, Սարգիս Գրիգորյան, Կարապ Տավուշեցի, Վահագն Ռաշ, Արթուր Մնացականյան, Դավիթ Աղասի:
Մենք անցած տարի այցելել ենք Ծաղկաձոր, Գառնի, Գեղարդ,Երևանի կենդանաբանական այգի և արդեն ավանդական դարցած Մոնումենտ:
Այս տարի մենք մեկնել ենք Սևանի ,Աշոտ երկաթ, Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցիները, Խոր Վիրապ և Երևան Կասկադ և Հաղթանակի զբոսայգի:
Առաջիկայում ել կայցելենք Էջմիաձին, ԵրևանԻ Սուրբ Սարգիս եկեղեցի, Ծիծերնակաբերդ, Կասկադ և Մանումենտ:
Այս տարվա այս ծրագրի  առավելություններից մեկը այն էր, որ մասնակցում էին հաշմանդամություն ունեցող ակտիվ երիտասարդներ, մասնակիցներ նաև Իջևան քաղաքից և Բերդ-ի տարածաշրջանից (Շամշադինից):
Մենք 2015 թվականին կիրականացնենք համաքաղաքային միջոցառումներ, սեմինար քննարկումներ,  էքսկուրսիաներ, և համերգներ:
Մեր բոլոր ծրագրերին ընդհանուր առմամբ մասնակցել են ավելի քան 90 տարբեր տարիքի երիտասարդներ, պատանիներ տարբեր կազմակերպություններից, հաստատություններից ,և քաղաքներից:
Dilijanews.blog-ը ակտիվորեն համագործակցում է Դիլիջանում գործող կազմակերպությունների, համայնքապետարանի և գրասենյակների հետ զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ)-ի հետ:
Մենք կարևորում ենք քո խելացի մտքերը և գաղափարները նրանք բոլորն էլ աշխատում են կամավորական հիմունքներով, բայց ըստ համակարգողի.- Մենք կանենք ամեն ինչ, որ մեր խմբի աշխատանքը լինի վարձատրովի և ունենանք ավելի մեծ ու ակտիվ մարդկանց խումբ, չնայած հիմա էլ ավելի մեծ է հետաքրքրությունը Դիլիջանցիների մեր աշխատանքների նկատմամբ:
Մարդիկ գալիս և փորձում են աջակցել իրենց մտքերով և գաղափարներով:
Տեղեկատվությունը Dilijanews.blogspot.com-ի:




Комментариев нет:

Отправить комментарий