Ալլա Լևոնյանը նշեց իր բեմական գործունեության
20-ամյակը:
Միշտ անկեղծ և անմիջական,լուսավոր և բարի ժպիտով
է ներկայանում հանրությանը ճանաչված երգչուհի Ալլա Լևոնյանը: Ալլան սկսել
է ստեղծագործել դեռ մանկուց, ունի 60-ից ավելի ստեղծագործություններ: Առաջին
ստեղծագործությունը կատարել է 17 տարեկանում ՝ՙ<<Արձագանք>>
ստուդիայում: Այս տարի
երգչուհին նշում
է իր բեմական գործունեության 20-ամյակը: Այս ժամանակահատվածում երգչուհին թողարկել է 6 ձայնասկավառակ,
նկարահանել է մոտ15 տեսահոլովակ: Նա ունեցել է բազմաթիվ մենահամերգներ Հայաստանում և արտասահմանյան երկրներում, մասնակցել բազմաթիվ մրցույթների, փառատոնների, բարեգործական ակցիաների և պետական միջոցառումների:
Երգերից ավելի
հիթային են <<Հայաստան>>,
<< Հոյնար>>,
<< Սպարապետ>>,
<<Աղջկա երգը>>, <Մոկաց Հարսներ>> և այլն: Սեպտեմբերի 14-ին մարդաշատ էր Օպեռայի ազգային պետական ակադեմյիական թատրոնը, րտեղ Ալլա Լևոնյանի երգ արվեստի սիրահարները վայելեցին նրա թովիչ անզուգական կատարումները: Հիթային ու նոր երգերի
պրեմիերաները հաջորդում էին միմյանց՝ հանդիսատեսին պարգևելով հաճելի տրամադրություն:
<<Այս համերգին երկար
եմ պատրաստվել՝ Հայաստանում 6 տարի առաջ
կայացած իմ մենահամերգից հետո
և այս օրը իմ տոնն է>>. նշեց երգչուհին dilijanews.blogspot.com-ին տված
բացառիկ հարցազրույցում: Երեկոյին իրենց կատարումներով
հանդես եկան նաև երգիչներ
Արսեն Սաֆարյանը և Էդգար Գանջումյանը, Նաիրա Գուրջինյանի <<Վաղօրդյան կաթիլներ>>
մանկական երգչախումբը, տաղանդավոր Երաժիշտ
Արեգ Առուստամյանը, ում հետել Ալլան հանդեսեկավ
նոր դուետներով, <<Բերդ>> պարի և <<Սասուն>> ազգագրական, երգի պարի
համույթները:
dilijanews.blogspot.com-ի ստեղծագործական խումբ:
Комментариев нет:
Отправить комментарий