> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

понедельник, 29 сентября 2014 г.

Վաչե Գրիգորյանը նշեց իր հասարակական գործենության 10 տարին՜:


Վաչե Գրիգորյանը նշեց իր հասարակական գործունեության 10 տարին:
Դիլիջանի բնակիչ Վաչե Գրիգորյանի գործունեության մասին խոսվել է բազմիցս տպագիր մամուլի և հեռուստատեսային հաղորդումների ու տեսաֆիլմերի միջոցով: 2002 թվականից Վաչեն մասնակցել է հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող տարբեր դասընթացների՝ հզորացնելով իր կարողություններն ու գիտելիքները: Մասնակցել է քաղաքային և հանրապետական տարբեր միջոցառումների, նաև ստեղծագործում է: 2011 թվականից հանդիսանում է <<Արդար Հայաստան>> հասարակական կազմակերպության անդամ և համակարգում է կրթական և մշակութային ծրագրերը, խմբագրում <<100% Դիլիջանում>> ամսաթերթը: 2013-ից Վաչեն վարում է dilijanews.blogspot.com բլոգը  և համակարգում  <<Dilijan Initiative Group>> կամավորների խումբը: Վաչեն երգում է ,ստեղծագործում , հեղինակ է երկու տասնյակից ավելի երգերի , ութսունից ավելի բանաստեղծությունների, թղթակցում է տեղական, և մարզային մամուլին: Վաչեն նրբանկատ է, ընկերասեր և պատասխանատու.<<Այս օրվան պատրաստվել եմ մի քանի ամիս  և երկար եմ սպասել>>.նշեց Վաչեն:  Սեպտեմբերի 19-ին մարդաշատ էր Դիլիջանի մշակույթի պալատը և հանդիսատեսը վայելեց Վաչեի կատարումները, նրա հետ նշեց  իր հասարակական գործունեության 10 ամյակը՝ <<Դիլիջանը ե՛ս եմ>> խորագրով:  Համերգին ելույթներով հանդես եկան <<Հայացք>> պարի համույթը, ավաք դպրոցի աշակերտուհի Էդիտա Ավագյանը, Ալյոշա Հարությունյանը: ՄԻջոցառման վերջում Վաչեն  իրեն աջակցելու համար երախտիքի խոսք ուղղեց հայտնեց Դիլիջանի քաղաքապետարանին, մշակույթի պալատի տնօրինությանը, <<Մուշ Հանգստյան տուն>> հյուրանոցին, <<Դիլնետ>> բիզնեսի աջակցության ՍՊԸ.ին, tesankyun.am մարզային կայքին, Ազգային ժողովի պատգամավոր  Հակոբ Հակոբյանին և իր ընկերներին:

Dilijanews.blogspot.com-ի ստեղծագործական խումբ՜:

Комментариев нет:

Отправить комментарий