Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի
և
Սուրբ
Ծննդյան
տոների
առթիվ
Սիրելի դիլիջանցիներ.
Համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու
և
անձամբ
իմ
կողմից
սրտանց
շնորհավորում
եմ
բոլորիդ
Ամանորի
և
Սուրբ
Ծննդյան
տոների
առթիվ,
մաղթում
եմ
անձնական
երջանկություն
և
նորանոր
հաջողություններ
Հայրենիքի
հզորացմանն
ու
հարազատ
քաղաքի
շենացմանն
ուղղված
ձեր
հայրենանվեր
գործունեության
մեջ:
Անցնող 2016 թվականը նոր ուղենիշ հանդիսացավ մեր քաղաքի զարգացման պատմության մեջ: Դիլիջանն արդեն հանդես է գալիս որպես խոշորացված համայնք, իր մեջ ներառելով ևս 6 համայնքների և այսուհետև մշտապես մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն
ներգրավված
համայնքների
սոցիալ-
տնտեսական,
հոգևոր-
մշակութային
խնդիրները:
Հետադարձ
հայացք
գցելով
անցնող
տարվան,
կարող
ենք
ասել,
որ
չնայած
դեռ
կան
բազմաթիվ
չլուծված
հարցեր,
բնակչության
սոցիալ-
տնտեսական
առկա
վիճակին
առնչվող
մտահոգություններ,
մեզ
հաջողվել
է
որոշակի
առաջընթաց
քայլեր
արձանագրել,
որոնք
միտված
են
դրանց
հաղթահարմանը
և
մեր
կյանքի
պայմանների
բարելավմանը:
Սիրելի դիլիջանցիներ, նոր՝ 2017 թվականին մենք պետք է կյանքի կոչենք մի շարք խոշոր ծրագրեր, որոնք ոչ միայն կարևոր են քաղաքի զարգացման առումով, այլև տարածաշրջանային կրթամշակութայի և զբոսաշրջային
ուղղություններով
խոշոր
առաջընթացի
ակնկալիքի
առումով:
Շարունակվում
է
ՀՀ
Կենտրոնական
բանկի
լայն
աջակցությունը
տարբեր
ոլորտներում
քաղաքի
զարգացման
հնարավորությունների
մեծացման
ուղղությամբ:
Քաղաքի
առաջընթացի
գործում
գնալով
ավելի
է
խորանում
խոշոր
ներդնողների՝
հատկապես
IDeA հիմնադրամի
հետ:
Քաղաքում
ձևավորվող
այդ
գործընթացները
կարող
են
խոշոր
լիցք
հաղորդել
ոչ
միայն
քաղաքային
կյանքի
զարգացմանը,
այլև
նկատելիորեն
նվազեցնել
գործազրկությունն
ու
իրենց
նպաստը
բերել
մեր
համաքաղաքացիների
կյանքի
որակի
բարձրացմանը:
Վստահ եմ, որ մեզ կհաջողվի համատեղ աշխատանքով պատվով կատարել մեր առաքելությունը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ՝ մաղթում նորանոր հաջողություններ:
Комментариев нет:
Отправить комментарий