> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

понедельник, 5 декабря 2016 г.

«Դիլիջան Տուր Թրավել» զբոսաշրջային խումբը 1 տարեկան է:

Դեռ 2014-ից իմ ընկեր Դավիթի հետ քննարկում էինք, թե ինչպես սկսենք գործունեությունը: Ինչ օգտակար գաղափար ներդնենք ի նպաստ `Դիլիջանի զարգացմանը: Քննարկեցինք, ծրագիրը կազմեցինք, ներկայացրեցինք և այսօր տեսնում եք:
Մեր ընկերներից կատակով ասում են.<< Դուք այս գաղափարը փոքրիկ երեխայի նման փայփայեցիք, զարգացրեցիք և կյանքի կոչեցիք>>:
2015-ին facebook սոցիալական ցանցում բացեցինք »Դիլիջան Տուր Թրավել» առաջին զբոսաշրջային խումբը, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկությունը Դիլիջանում գործող հյուրանոցների, հյուրատների, օրավարձով տրվող տների, ռեստորանների, սրճարանների, հանրային այլ սպասարկման օբյեկտների, պատմամշակութային արժեքների մասին տեղեկատվությունը: Այս 1 տարվա ընթացքում, խումբը ծառայեց իր նպատակին: Այսօր, խմբում ներգրաված են 1060-ից ավելի մասնակիցներ ամենատարբեր ոլորտներից: Զբոսաշրջային ծրագրին միացան Դիլիջանցի ակտիվ 7 տարբեր մասնագիտություն ունեցող երիտասարդներ: Խումբը 2016-ին ծավալել է ակտիվ գործենություն թե համացանցում, թե դրանից դուրս: Խումբն ակտիվ համագործակցել է քաղաքում գործող հյուրատների, օրավարձով տրվող բնակարանների սեփականատերերի հետ :
Այս տարի մենք կազմակերպել ենք հանդիպումներ, արշավներ, պատրաստվել է խմբի լոգոն, և փոքրիկ տեսահոլովակ, կազմել ենք ծանուցագրեր գործընկերների համար, առաջիկայում կտպագրվի տեղեկատվական բուկլետ:
2016-ին ունեցել ենք հյուրեր արտերկրից և Հայաստանի այլ քաղաքներից, խորհրդատվություն են ստացել ավելի քան 30 հոգի այլ քաղաքներից, երկրներից:
Շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու և մեզ դիմելու համար: «Դիլիջան Տուր Թրավել» զբոսաշրջային խումբը հայտնում է խորին շնորհակալություն բոլոր գործընկերներին՝ Մարիետա Գաբրիելյանին , Լամարա Մանթաշյանին, Անդրանիկ Ղազարյանին, Լյուբա Պետրոսյանին, «Վիլլա ջրվեժ», «Մուշ» հանգստյան տանը, «Ռեսթլանդ Դիլիջան», «Արծիվ», և «Դղյակ» հյուրանոցներին, «Հայք Տուր», և «Տուրիզմի Ինֆորմացիոն կենտրոն» ՀԿ-ին «Դիլիջանի» Համայնքապետարանին, հանձինս համայնքի ղեկավար Պարոն `Արմեն Սանթրոսյանին, RDMS ARMENIA ընկերության տնօրեն, ավագանի Պարոն `Սուրեն Մելիքյանին փոխգործակցության համար:
Հատուկ շնորհակալություն մեր ընկերներ Դավիթ Շամբարյանին, Նարա Մանուկյանին, Վերգինե Մարկոսյանին, Մարիամ Պետրոսյանին, Գայանե Մխիթարյանին, Վարդան Ֆահրադյանին, Նադեժդա Կիրակոսյանին, Անի Ապրեսյանին, Արարատ Ալիխանյանին, Գառնիկ Դավթյանին, Արեն Գրիգորյանին, կներեք, եթե որևե մեկին չնշեցի, բայց բոլորիդ շնորհակալ եմ:
Թող Ձեր ճանապարհները լինեն կանաչ Դիլիջանի նման, արևի իպես լի ջերմ, և լուսավոր ներդաշնակ մարդկանցով, սիրով, երջանիկ պահերով:
Ջերմագին շնորհավորանքներով, սրտաբուխ ցանկություններով` Ձեր «Դիլիջան Տուր Թրավել», միասին դեպի ներդաշնակություն


Комментариев нет:

Отправить комментарий