Աղջկա բերդ ամրոցը գտնվում է Դիլիջան քաղաքից մոտ 25 կմ հյուսիս-արևելք, անտառապատ սարի գագաթին։
Ամրոցի ներսում, ավերված բնակարաններից բացի կան երկու ջրամբարներ և խաչաձև հատակագիծ ունեցող եկեղեցի։ Ամրոցի պատմա-հնագիտական արժեքը շատ մեծ է, որովհետև լավ պահպանվել է նրա ամբողջականությունը։
Ըստ ավանդության մի գեղեցկուհի երիտասարդ իշխանուհի է եղել։ Շատ իշխաններ են ցանկացել ամուսնանալ նրա հետ, սակայնբոլորն էլ մերժվել
են։
Իշխանները
որոշել
են
ուժի
դիմել,
բայց
հերոսուհի
իշխանուհին
հավաքելով
իր
տիրապետության
տակ
գտնվող
մարդկանց,
զորք
է
կազմել՝
կառուցելով
ամրոցը
և
պատսպարվել
այնտեղ։
Առավել
զորեղ
և
համարձակ
իշխանները
շարունակել
են
հետամուտ
լինել։
Աղջկա
համառությունն
ու
քաջագործությունները
ավելի
ու
ավելի
են
բոցավառում
իշխան
Մանթաշի
սերը
և
նա
աղջկա
բերդի
դիմաց
կառուցում
է
Մանթաշ
բերդը,
որտեղից
էլ
հաճախակի
հարձակումներ
էր
գործում
Աղջկա
բերդի
վրա։
Դրանք
բոլորն
էլ
անհաջողությամբ
են
վերջանում,
միշտ
հաղթում
է
աղջիկը։
Ավանդությունն ասում է, թե վերջապես մի անգամ աղջիկը զորքը տալիս է իր զորավարին և ուղարկում Մանթաշ բերդի վրա։ Այդ կռվին թեև իշխանուհին չի մասնակցում, բայց հաղթանակ է տանում։ Դրանից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում։ Նրանք պայմանավորվում են յուրաքանչյուրը
մնա
իր
ամրոցում,
բայց
ի
նշան
բարեկամության,
Աղստև
գետի
ափին
կառուցում
են
բաղնիք,
որը
հանդիսանում
է
նրանց
ժամադրության
վայրը։
Ասում
են,
որ
նրանք
երկու
ժայռերի
գագաթներին
նշաններով
խոսում
էին
իրար
հետ։
Մինչ
օրս
էլ
պահպանվել
են
այդ
բաղնիքի
մնացորդները։
Նյութի աղբյուրը, լուսանկարը dilijanstories.word բլոգի
Комментариев нет:
Отправить комментарий