Ուշադրությո՛ւն.
Երկու տարի ընդմիջումից հետո մեկնարկում է «Մենք Ուխտ Ունենք
Միշտ Դեպի Լույս» էքսկուրսիոն պատմա-մշակութային ծրագրի 3-րդ փուլը:
Ծրագրի նպատակն է կազմակերպել պատմամշակութային էքսկուրսիա
18-ից բարձր տարիքի երիտասարդների համար: Մոտեցնել մեր երիտասարդներին պատմական, մշակութային
արժեքներին, ծանոթացնել եկեղեցիներին և պատմական վայրերին: Առաջին 2 փուլերը կայացել
են 10.05.2013-ին և 10.05.2014-ին: Ծրագրին ունեցել ենք մասնակիցներ Դիլիջանից, Իջևանից
և Բերդի տարածաշրջանից: Մասնակցել են ավելի քան 40 երիտասարդներ: Ծրագրի առավելությունը
կայանում է նրանում, որ ծրագրում ունեցել ենք հաշմանդամություն ունեցող 3 հոգի: Մասնակիցները
սկզբում լրացրել են հարցաթերթիկներ, գրանցման, և վերջում գնահատման թերթիկներ: Նրանք
եղել են Ծաղկաձորում, Գառնիում, Գեղարդում, Երևանի կասկադում, Կենդանաբանական այգում,
Սևանի, Աբովյանի եկեղեցիներ-ում, Խոր Վիրապում և վերջում ավանդական դարձած` Երևանի
Հաղթանակի զբոսայգում:
Այս անգամ Ծրագրի լույսը կվառվի Դիլիջանում: Սպասե՛ք, մանրամասները
շուտով: Սիրով, Լույսով, Ձեր` «Dilijan Tour Travel»:
Комментариев нет:
Отправить комментарий