> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

воскресенье, 20 марта 2016 г.

Դիլիջանի 2016-ի զբոսաշրջային ծաղկող գարունները


Դիլիջանի 2016-ի զբոսաշրջային ծաղկող գարունները
«Dilijan Tour Travel»-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ առաջին էքսկուրսիան` Դիլիջանի սրտում:
Ս.թ. մարտի 20-ի առավոտը խմբի աշխատակիցների համար աշխատանքային էր: Նրանք կատարեցին իրենց առաջին էքսկուրսիան, որի նպատակն էր հետագա կազմակերպվող էքսկուրսիաները, արշավները զբոսաշրջային միջոցառումները պատշաճ ներկայացնելու քաղաք այցելող հյուրերին, զբոսաշրջիկներին: Աշխատակազմի առաջին կանգառը եղավ Հաղարծին վանական համալիրում, որտեղ նրանց խմբի Գիդը հանգամանալից ներկայացրեց Հաղարծնի ստեղծման պատմությունը: Այնուհետև տեղի ունեցավ զբոսանք, մոմավառություն, որից հետո մեկնեցին դեպի Գոշավանք: Այնուհետև Աղավնավանքի Կենու պուրակով զբոսնելով այցելեցին դեպի Ախնաբաթի եկեղեցի: Կենու պուրակում ամեն ինչ խոսում է բնության հրաշք ձայնով, գետակի կարկաչնել ասես ձուլվելով այդ ամենին դարձրել է իրական հեքիաթ: Իրական Հեքիաթ, սեր, ներդաշնակություն, անարատ կյանք Տավուշի սրտում:
Մասնակիցները հանգստացած, դրական տպավորություններով վերադարձան Դիլիջան, կազմելու առաջին աննախադեպ էքսկուրսիան, որին մասնակից կարող ես լինել նաև դու, սիրելի բարեկամ:
Տեղեկատվությունը` «Dilijan Tour Travel»-ի:

Комментариев нет:

Отправить комментарий