Նա ապրում է երգելու համար և երգում է ապրելու համար:
<<Երգը ինձ համար արտահայտվելու ձև է, և իրականում կան
բաներ, որոնք խոսքով ասել չես կարող: Հենց այստեղ օգնության են հասնում երգն և երաժշտությունը>>:
Այսպես ասաց Վաչե Գրիգորյանը dilinews բլոգին
տված հարցազրույցի ընթացքում:
Նա ունի տեսողության խնդիր, որը դա չի խանգարում նրան ստեղծագործել
և լինել ակտիվ քաղաքացիական-հասարակական կյանքում:
Երգում է ժողովրդական, ազգագրական, աշուղական ժանրերի, ինչպես
նաև հայ երգահանների գրչին պատկանող երգեր:
Նաև ինքն է գրում: Ժամանակակից երգահանների երգերից Վաչեն երգում է, Կարապ Տավուշեցու, Ալլա Լևոնյանի ստեղծագործություններից
:
՝Վաչեն հիմա մի մեծ երազանք ունի՝ ունենա աշխատանք, փոքր բիզնես
և լինել մարդկանց կողմից սիրված ու մեծ բեմերում
ավելի ճանաչված:
Վաչեի երգացանկում նոր ստեղծագործություններ են ընդգրկվել: Նրան
աշուղ Նազելին նվիրլ է իր երգերից, որը Վաչեն անպայման կկատարի:
Dilinews բլոգի հյուրասրահում զրուցեցինք Վաչեի հետ, ով կիսվեց
տպավորությունների և առաջիկա պլանների.<<Գտնվելով հետվիրահատական
շրջանում, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի մի փոքր պասիվ եմ եղել: Թեպետ
մասնակցել եմ մի քանի վերապատրաստման նախաձեռնությունների, իրավական ճամբարի, նաև շարունակել եմ ստեղծագործել: Կան բավականին նոր երգեր,
ծանոթացել եմ նոր հրաշալի արվեստագետների հետ, այդ թվում Աշուղ ՝Նազելիի հետ: Բավականին
ակտիվ գործունեություն եմ ծավալում facebook –ում բացված ՝իմ պաշտոնական <<Գրիգորյան Վաչե խմբում:
Մի մեծ իրադարձություն տեղի ունեցավ օրերս՝
նվեր եմ ստացել աշուղական երգեր:
Հարց.<<Այն անակնկալ էր քո համար?>>
Վաչե Գրիգորյան.<<Այո, իմ համար անակընկալ էր, չէի սպասում,
անկեղծ ասաց, մի մարդու կողմից այն ստանալ,
քանի որ նրան միայն տեսել եմ հեռուստատեսությամբ, Ձայնասփյուռով: Գրեցի <<Գովք աշուղ Նազելիին>> բանաստեղծությունը
և արժանացա նման մեծ անակնկալի: Օգտվելով ընձեռված հնարավորությունից, հայտնում եմ
՝իմ խորին շնորհակալությունն անակնկալ նվերի համար>>:
Ամանորի նախաշեմին Վաչեն իր երգի գնահատողներին կներկայացնի
լիովին նոր երգեր: Ձեզ ծանոթ և անծանոթ երգերը կլսեք նրա յուրովի մատուցմամբ, նոր մեկնաբանությամբ:
Dilijanews.blogspot.com
Լուսանկարները Վաչե Գրիգորյանի անձնական ալբոմից:
Комментариев нет:
Отправить комментарий