2
օրյա դասընթաց Տավուշի մարզում
Դիլիջանում կազմակերպվեց 2 օրյա դասընթաց մարդու իրավունքների
և խտրականության արգելքի վերաբերյալ, որը կազմակերպել էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեն:
Հանդիպման առաջին օրը մասնակիցները խաղային վարժության միջոցով
ծանոթացան միմյանց , այնուհետև կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց
մարդու իրավունքների փիլիսոփայությունը, հիմնախնդրի ծագումը և զարգացումը, մարդու իրավունքների
վիճակը ՀՀ-ում: Ա. Իշխանյանը դասընթացը վարում էր զրույցի ձևով, մասնակիցներն ազատ
արտահայտում էին իրենց կարծիքները, բանավիճում տարբեր հարցերի շուրջ: Բանավեճի թեմա
էր մտքի, խղճի և կրոնի ազատության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների,
և խտրականության պաշտպանության, ազգային փոքրամասնությունների իրավունքի հիմքով խտրականության
արգելքը: Այս համատեքստում դասընթացի մասնակիցները բանախոսի հետ քննարկեցին եվրոպական և ազգային արժեքների հարցը,
դրանց կարևորությունը, այն կարծրատիպերը, որոնք արմատացած են հանրության մեջ եվրոպական
արժեքների վերաբերյալ:
Այս թեմայի շուրջ բանավեճը փոխեց շատ մասնակիցների մոտեցումները,
որոշների համար նոր գաղափարների շուրջ մտորելու շարժառիթ դարձավ:
Դասընթացներին մասնակցում էին Դիլիջան քաղաքի, Իջևանի, և Նոյեմբերյանի
տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, ներկայացուցիչներ,
լրագրության բաժնի ուսանողներ, տարբեր մասնագիտության երիտասարդներ:
Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը ներկայացրեց խտրականության
հասկացությունը և տեսակները, միջազգային իրավական փաստաթղթերը և ազգային օրենսդրությունը:
Ռոբերտ Ռևազյանը թեմաները ներկայացնում էր հարց ու պատասխանի միջոցով, ներգրավվելով
բոլոր մասնակիցներին դրանց քննարկման մեջ: Տարբեր վարժությունների և օրինակների միջոցով
փորձագետը խտրականության տեսակները ավելի հասկանալի էր դարձնում բոլորի համար, որպեսզի
նրանք ինքնուրույն կարողանան տարբերել դրանք:
Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրեց մարդու իրավունքների
և խտրականության թեմաների լուսաբանման էթիկական կանոնները: Փորձագետը թեման ներկայացրեց
ներկաների անմիջական մասնակցությամբ, նրանց օգնությամբ սահմանվեցին լուսաբանման էթիկական
կանոնները, քննարկվեցին ընդունված չափորոշիչները, որոնցով լրագրողները պետք է առաջնորդվեն
խտրականության վերաբերյալ տարբեր թեմաների լուսաբանման ժամանակ:
Փորձագետները դասընթացը վարում էին ինտերակտիվ մեթոդներով, ցուցադրվեցին
տարբեր տեսանյութեր և հատվածներ ֆիլմերից նշված թեմաների վերաբերյալ: Նրանք կազմակերպեցին
մարդու իրավունքների և խտրականության թեմաների լուսաբանման վերաբերյալ գործնական աշխատանք.
փորձագետները ներկայացրեցին մամլո ասուլիս եվրոպական և ազգային արժեքների վերաբերյալ,
որի ընթացքում դեմ և կողմ կողմերը ներկայացրեցին իրենց տեսակետները, իսկ ներկա լրագրողները
իրենց հարցերը ուղղեցին նրանց: Մասնակիցները թեմայի վերաբերյալ տեղում պատրաստեցին
հոդվածներ, ակնարկներ, քննադատական նյութեր և ներկայացրեցին խմբին:
Բոլոր ներկաները իրենց կարծիքներն արտահայտեցին պատրաստված նյութերի
վերաբերյալ:
Մասնակիցների կարծիքով, անհրաժեշտ է ավելի հաճախ կազմակերպել
արդիական թեմաներով դասընթացներ:
Վաչե Գրիգորյան ՝Դիլիջան:
Комментариев нет:
Отправить комментарий