Մեր՝
Դիլիջան-Իտալիա օնլայն հարցազրույցը Էդդի Հովսեփյանի հետ:
Վերջերս մեր հյուրասրահում տեղի ունեցավ այս երգչի երգի պրեմիերան:
Այժմ կարդացեք մեր՝ Դիլիջան-Իտալիա օնլայն հարցազրույցը Էդդի Հովսեփյանի հետ: Մի քանի
խոսք այս տաղանդավոր երիտասարդի մասին: ապրիլի 30-ին Երևանի սրտում է ծնվել մեր հայրենակից
Էդդի Հովսեփյանը, ով դաստիարակվել է հայկական սովորություններով: Նրա մեջ խոսում է
հայի ոգին: Էդդին մանկահասակ էր, երբ իր ընտանիքի հետ տեղափոխվեց Իտալիա: Հայաստանում
վերջին անգամ եղել է 8 տարի առաջ, բայց ապրում է հայրենիքի սերն ու կարոտը սրտում:
Էդդին հանգիստ, հավասարակշռված, անմիջական մարդ է և ներդաշնակ ինքն իր և իր շրջապատի
նկատմամբ: Նա ազատ ժամանակը սիրում է տրամադրել կենդանիներին: Սիրում է հետևել իր սիրելի
ֆուտբոլային թիմին, լինել ընկերների շրջապատում: Երաժշտությամբ զբաղվում է 14 տարեկանից,
առաջին անգամ նվագել սկսել է իտալական << Salsenergy>> խմբում՝ որպեսկիթառահար,
այնուհետև զբաղվել է անհատական գործունեությամբ: Թեպետ երգ-երաժշտությունը Էդդիին ուղեկցել
է մանկուց, բայց հետագայում նա նվիրվել է թատրոնին, և հումորին: <<Երգը ինձ համար
դարձել է հոբբի, բայց շարունակում եմ ստեղծագործել, գրում եմ երաժշտություն և խոսքեր>>.
ասած Էդդին մեր հետ զրույցում: Էդդին մասնակցել է բազում մրցույթների, փառատոնների,
կորպորատիվ միջոցառումների և զրույցում կարևորեց վերջին տարիների դրանցից մի քանի գլխավորները:
2012 թ.-ին իր գրած երգով <<Սան Ռեմո>>
երիտասարդական մրցույթում գրավում է գլխավոր մրցանակ և ճանաչվում տարվա լավագույն երիտասարդ
կոնպոզիտոր: 2013 թ. նա մասնակցում է հումորիստների մրցույթին առաջին եռյակում զբաղեցնելով
3-ռդ տեղը, իսկ նույն մրցույթում՝ 2014-ին առաջին պատվավոր հորիզոնականը՝ որպեսզի տարվա
լավագույն հումորիստ: ՝Նրա երգերում թևածում է հայկական սերը, հայի կարոտը, ստեղծագործում
է ամենատարբեր թեմաներով: Ոգեշնչվում է միայնությունից, հաճելի զրուցակցից, ծովի կապույտ
կախարդական լազուրից և հայրենիքի հանդեպ կարոտից: Վերջում ՝Էդդին նշեց, որ առաջիկայում
պատրաստ կլինի իր նոր երգը նվիրված Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին և Ցեղասպանության
100 ամյա տարելիցին: Այլ մանրամասներ նա չհայտնեց: Էդդիին մաղթում ենք հաջողություններ,
վերելքներ, նորանոր ձեռքբերումներ: Վաչե Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий