Հարցազրույց Սկսնակ հեղինակ գրող ՝Արթուր Սարգսյանի հետ՜:
<<Սիրում եմ ստեղծագործել, կարելի է ասել պաշտում եմ ստեղծագործելը: Գերագույն նպատակս դառնալ գրող: Գույներից սիրում եմ վարդագույնն, ոսկեգույնն, և դեղինը ամենաշատը, բայց թե ինչու, հստակ չեմ կարող ասել: Բնույթով այլմոլորակային եմ, շատերն են ասել: Lավատես եմ և կյանքում ապրում եմ ռոմանտիկայով: Ուզում եմ լինել Էլդորադո քաղաքում: Մարդկանց մեջ գնահատում եմ անկեղծությունը, հոգու բարդությունը, բարությունը, և դիմացինին սիրելու, հարգելու կարողությունը: Նշանաբանն է կյանքիս` նպատակամղվածության ճանապարհին արգելքները դադարում են գործել: Ֆեյսբուքը սիրում եմ, քանի որ նա տարբերվում է մնացած կայքերից, կարողանում ես հետաքրքիր մարդկանց գտնել....>>: Այսպես սկսեց մեզ հետ հարցազրույցը երգերի, բանաստեղծությունների սկսնակ հեղինակ, գրող Արթուր Սարգսյանը: Մի քանի խոսքով այս ավյունով երիտասարդի մասին: Նա ծնվել է
1992-թ.ի դեկտեմբերի 7-ին Երևանում: Հայրը ժամանակին զբաղվել է առևտրով, մայրը տնային տնտեսուհի է, ունի 1 եղբայր: Արթուրը սովորել է ՝Արտեմ Միկոյանի անվ. թիվ 166 դպրօցում, իսկ դպրոցից հետո ՝ սովորել <<Ոսկե Ձայներ>> հաղորդավարության, երգի թատրոն -ստուդիայում:Ուսանել է Եվգենյա Հովսեփյանի, Կարեն Քոչարյանի, Հռիփսիմե Սարգսյանի, մոտ, իսկ ղեկավարն եղել է Ռոլանդ Ռեյը: Արթուրը երգարվեստով զբաղվում է արդեն 4 տարի: Հայտնի են նրա <<՝Իմ Աղոթք>>,
<<Հեռացել ես ինձանից>> <<Շունչն իմ կյանքի>>, երգերը, և այլն: Արթուրը չունի երաժշտական կրթություն, բայց դա նրան չի խանգառում երգի վերածել բանաստեղծական խոսքերը: Սիրում է ստեղծագործել որովհետև գտնում է, որ դա կյանքի կարևորագույն նպատակն է: <<Ինչն է ավելի ոգեշնչում քե՛զ ստեղծագործե՞լ>>
:<<Իմ ապրումները, շրջապատող միջավայրի, մարդկանց կյանքում կատարվող իրադարձությունները կարող են հիմք հանդիսանալ իմ ստեղծագործականի համար, որոնք կարող
են արտահայտվել սիրո, և այլ թեմաներով: Սիրում եմ ստեղծագործել տարբեր թեմաներով: Ես հիասթափվում եմ մարդկանց կեղծ վերաբերմունքից, ձևապաշտությունից և երջանիկ եմ, երբ երջանիկ են բոլորը: Հարցին, թե .<<Ինչ գույներով ե՞ս պատկերացնում երջանկությունը>>, մեր զրուցակիցը
նշեց.<<Երջանկությունը պատկերացնում եմ վառ երանգների բոլոր գույները: Կյանքիս ամենամեծ երազանք է ապրել ամենամաքուր սիրո զգացմունքով և նպատակներս կայանում են նրանում, որ հասնեմ հաջողությունների,հրատարակվի իմ գիրգը և երգերս հասնի ժողովրդին, սիրված ու սպասված լինի>>:
Մեր բլից հարցերին տրվեցին այս պատասխանները.
Հարց.<< Օդ թե Ջուր>> .
Պատ.<<Ավելի օդ եմ>>
Հարց.<< Հող
ես, թե՞ կրակ>>:
Պատ.<< Կրակ>>:
Հարց.<<Մանուշակ ես, թե՞ արևածաղիկ>>
.
Պատ.<<Ավելի շատ կասեմ արևածաղիկ>>.
Հարց.<<Զայրանում եմ եր՞բ>>:
Պատ.<< Զայրանում եմ երբ մարդիկ իրենց կեղծ վերաբերմունքով կպնում են իմ անձին, ու փորձում են խանգարել>>:
Կցանկանար փակված մնալ վերելակում իսպանուհի խենդ, կրակոտ աղջկա հետ: Նա ուժեղ է նպատակասլաց է, և նայում է միշտ առաջ: Արթուրը զրույցի վերջում խոսեց իր սպասելիքների, ծրագրերի մասին, կլինեն նոր ստեղծագործություններ, նոր երգեր ունի նաև ֆիլմի սցենար, որը մինչև տարեվերջ կիրականացնի: Նա շնորհակալ է բոլոր իր ընկերներին, հարազատներին, իրեն գնահատողներին: Եթե կախարդական փայտիկ ունենար կօգներ իրեն գնահատողներին, ընկերներին, հարազատներին և ՝բոլոր մարդկանց երջանկություն, առողջություն կնվիրեր: Կցրեր կեղծիքն, ու ձևապաշտությունը:
Հարցազրույցը ՝Վաչե Գրիգորյան:
Комментариев нет:
Отправить комментарий