> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

суббота, 5 апреля 2014 г.

HASHMANDAM YERITASARDNERI 4 ORYA FORUM DILIJANUM:

Երիտասարդական հանդիպում Դիլիջանում: 2013 թվականից <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությունն Երևանում և Տավուշի մարզի իր 4 մասնաճյուղերում իրականացնում է մի ծրագիր, որի շրջանակներում գործում են շահերի պաշտպանության խմբեր: Դրանցում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ երիտասարդներ: Ծրագրի շրջանակներում իրականացվում են տարբեր նախաձեռնություններ: Ամեն շաբաթ 1 անգամ խմբերի անդամները հանդիպում են և քննարկում ամենատարբեր հրատապ և կարևոր հասարակական խնդիրներ և համագործակցում են տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կառույցների հետ: Հերթական հանդիպում-ֆորումը խմբերի միջև տեղի ունեցավ Դիլիջան քաղաք <<Դղյակ>> հյուրանոցային համալիրում: Ապրիլի 1-ից 4-ը Տավուշի մարզի 4 քաղաքների հաշմանդամ երիտասարդները, ովքեր ներկայացնում են շահերի պաշտպանության խմբերը, խոսեցին և քննարկեցին հաշմանդամ մարդկանց հիմնախնդիրների, կոնֆլիկտների հաղթահարման, մասնագիտության ընտրության և աշխատանքի իրավունքի իրացման հնարավորությունների մասին: այլ քաղաքացիական հատկանիշների վերաբերյալ: Քննարկումների առանցքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և իրացման հարցերն էին: Տեսական և գործնական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձրեցին ֆորումի աշխատանքները: Դրանք միտված էին նրան, որպեսզի խմբերը մշակեն և իրենց համայնքներում նախաձեռնեն շահերի պաշտպանությանն ուղղված իրատեսական ծրագրեր: Ծանոթանալով շահերի պաշտպանության ձևերին ու գործիքներին, մասնակիցները կազմեցին գործողությունների պլաններ: Ֆորումի մասնակիցները համոզված են, որ իրենց մշակած ծրագրերով կկարողանան իրենց համայնքներում փոխել հաշմանդամություն ունեցող անձանց կենսակերպը: Այսպիսի ձևաչափով հանդիպումները հնարավորություն են տալիս բարձրաձայնելու խնդիրների մասին և համատեղ գտնելու լուծումներ դրանք հաղթահարելու համար: Վաչե Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий