среда, 23 апреля 2014 г.
GORCATUNERI XORHURDI HERDAKAN HANDIPUM@ DILIJANI HAMAYNQAPETARANUM!!!:
Գործատուների խորհրդի հերթական հանդիպում:
Դիլիջանի << Զբաղվածության տարածքային կենտրոն>>-ը գումարեց գործատուների խորհրդի հերթական նիստը: Նիստին ներկա էին համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, զբաղվածության կենտրոնի տնօրեն Ռ.Հովհաննիսյանը, գործատուներ քաղաքում գործող տարբեր պետական ու ոչ պետական կազմակերպություններից, բիզնես հատվածից և քաղաքացիներ:
Նիստի ժամանակ հանգանամալից խոսվեց կենտրոնի հաջողված ծրագրերի, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանք առաջարկելու ` գործատուներին ուղղված օրենսդրության և առաջիկա պլանների մասին:
Ինչպես նշեց զբաղվածության կենտրոնի տնօրեն Ռ.Հովհաննիսյանը.<<Բացի այս նոր օրենքներն և նորմերի կիրառումը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, մենք պլանավորում ենք կազմակերպել համակարգչային ուսուցում տեսողության խնդիր ունեցող մարդկանց համար, որն կօգնի նրանց համակարգչային ձայնային ծրագրով աշխատելու>>:
Նշվեց նաև, որ պետք է մշակվեն քայլեր, պլաններ ,գործատուների և գործազուրկների համար և ամրապնդել գործնական կապերը նրանց միջև, որն կխթանի գործազրկության մակարդակի նվազեցմանը: Քննարկման ընթացքում որոշվեց ընթացիկ և նախագծվող ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կազմակերպել գործատու-քաղաքացի հանդիպումներ, մշակել աշխատանքային պայմանագրի նոր ձև գործատու – աշխատանք փնտրողի միջև հարաբերությունների և պարտավորությունների հստակեցման նպատակով: <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն Ա.Գրիգորյանն առաջարկեց հաշմանդամություն ունեցող անձաց համար հիմնել թղթի թափոնների վերամշակմնա փոքրիկ արտադրամաս: Այս գործընթացը աստիճանաբար կազմակերպելու համար որոշվեց տանել նախապատրաստական շխատանքներ: Նիստի մասնակիցները համակարծիք էին, որ խորհրդի աշխատանքներում անհրաժեշտ է ներգրավվել քաղաքում գործող բանկերին:
Դիլիլիջանի մշակույթը, պատմությունը, գործարար կյանքը և զբոսաշրջությունը աշխարհին պատշաճ ներկայացնելու համար <<Դիլնետ-սերվիս>> բիզնես աջակցության կենտրոնի կողմից պատրաստվել և գործարկվել է www.culturaldilijan.am կայքը, որն ներկաներին ներկայացրեց կենտրոնի ղեկավար Ա.Հովհաննիսյանը:
Հաջորդ հանդիպմանը, որ կկայանա մայիսին, կքննարկվի Դիլիջանի զարացման ծրագիրը:
Վաչե Գրիգորյան
Գործատուներիխորհրդինախագահ ՝ Ս.Աղաջանյան
Գործատուներիխորհրդիքարտուղար ՝ Հ.Մուրադյան
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий