пятница, 18 октября 2013 г.
Inqna kensagrakan
Ինքնակենսագրական
Ես Վաչե Սարգիսի Գրիգորյանն եմ, ծնվել եմ 26.12.1982 թվականին Հ.Հ.- ի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:
Ես ունեմ տեսողության խնդիր, առաջին խմբի հաշմանդամ եմ, ինձ սովոր միջավայրում խնդիրը այնքան էլ չի խանգարում:
Ես սոցիալապես լիովին ինտեգրվել եմ հասարակության մեջ և ինձ համարում եմ հասարակության լրիվ և կայացաց մարդ:
1994-2001 թվականին սովորել և ավարտել եմ Դիլիջանի 19 գիշերոթիկ դպրոցը:
2002-2008 թվականին հաճախել եմ <<Հույսի Կամուրջ >> - ի Դիլիջանի մասնաճյուղի գրասենյակի <<պատասխանատու բանավեճային ակումբ>> և կյանքի հմտությունների տրեյնինգներին հոգեբանական խմբի դասերին:
2004-2007 թվականին <<Հույսի կամուրջ >> հ/կ-ի Դիլիջանի գրասենյակում, եղել եմ բանավեճային ակումբի լրատվական բաժնի պատասխանատու, կյանքի հմտությունների թրեյնինգային խմբի խմբավար օգնական, 1 տարի նույն հաստատությունում վարել եմ <<Լույսի շողեր>> ասմունքի խմբակը:
2006-2009 թվականներին հաճախել եմ Դիլիջանի քաղաքապետարանում << Երիտասարդների Գործունեության Ակումբ >> (ԵԳԱ), որտեղ էլ աշխատել եմ մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու, նույն աշատանքը կատարել եմ <<Օրհուսի>> բնապահպանական, տեղեկատվական կենտրոնի Դիլիջանի գրասենյակում 2009-2011 թվականին:
2011 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին աշխատել եմ <<Հանուն Հայության Հարատեվման >> շարժման Դիլիջանի և <<Արդար հայաստան>> հ/կ-ի իրավաբանական գրասենյակում, որպես կրթության, մշակույթի, մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու, P.R. մենեջեր նույն կազմակերպությունում աշխատելու 100% Դիլիջանում ամսաթերթի գլխաոր խմբագիր:
2011-2012 թվականին սշխատել եմ My Gread Dream media հոլդինգում, որպես կապերի օպերատոր: 2011 թվականին սովորել եմ Համակարգչային դասընթացների Դիլիջանի Զբաղվածության տարածքային կենտրոնի և My Gread Dream media holding և Հ.Հ-ի աշխատանքի և սոցիալական նախարարության կողմից:
Ներկայում վարում եմ dilijanews.blogspot.com-ը և ակտիվորեն ներգրավված եմ հասարակական կյանքում, ղեկավարում եմ Dilijan Initiative Group-ը կամաորական հիմունքներով:
Երգում, ստեղծագործում, թղթակցում եմ քաղաքային <<Դիլիջան>> թերթին, <<Տեսանկյուն>> մարզային կայքին:
2003-ի հուլիս-հոկտեմբեր ամիսներին երգել եմ << Հովք >> ժողգործիքների խմբում, մասնակցել եմ համաքաղաքային գրեթե բոլոր միջոցառումներին, նաև ինքս եմ կազմակերպել սեմինարներ, միջոցառումներ, մասնակցել եմ փառատոնների սեմինարների հատուկ մրցանակ և շնորհակալագրեր, գովասանագրեր:
2007 թվականին նկարահանվել եմ <<Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման>> կողմից <<Օղակից Ներս>> բնապահպանական ֆիլմում և H.D.P բարեգործական հիմնադրամի կողմից << Եթե թեվեր ունես>> ֆիլմում:
Իմ մասին պատրաստվել է ռեպորտաժներ Երկիր Մեդիա հեռուստաընկերության և առաջին լրատվական լուրերի ծրագրի կողմից:
Ընդհանուր առմամբ եթե նկարագրեմ ինձ՝ ակտիվ եմ, նրբանակատ, ընկերասեր, աշխատանքին նվիրվող, արդարամիտ, անկեղծ, անմիջական, ազնիվ, բռնկուն, բայց ոչ կոնֆլիկտային, նախաձեռնող եմ և ինձ դասում եմ Սանգվինիկ մարդկանց դասին:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий