> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

пятница, 25 октября 2013 г.

IM ANKEXCUTYUN@ IM ZENQN E!!!!:

Իմ անկեղծությունը իմ զենքն է Նա անմիջական է ազնիվ,նրբանկատ, ուշադիր, կենսուրախ և ակտիվ հասարակական և մշակույթային ոլորտում: Վաչե Սարգիսի Գրիգորյանը ունի տեսողության խնդիր ապրում է Դիլիջան քաղաքում ինչպես մեր հետ զրույցում նշեց. -Ես միշտ եղել եմ ակտիվ, անկաշկանդ դեռևս մանկուց միշտ մասնակցել եմ դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումներին կազմակերպել եմ բակային ճամբարներ: Նա միշտ երգել է և երազել, որ իր երգը տարածի ու սրտի խոսքն լսելի դարձնի այն մասաներում նրա առաջին բառը եղել է երգի հնչյունները: Ոչ ոք չէր պատկերացնի որ Վաչեն կլինի նպատակասլաց ու հաստատական քայլերով կգնա ու կհասնի իր նպատակներին: -Կազմակերպչական ջիղը ինձ ուղեկցել է մանկուց: Վաչեն անցել է հրաշալի ճանապար և ունեցել է անհոգ մանկություն. -Իմ մայրս արել է ամեն ինչ որ ես դժվարություններ, խտրականություններ չտեսնեմ: Վաչեն իր ակտիվ գործունեությունը սկսել է <<Հույսի կամուրջ>> Հ/Կ-ի Կյանքի հմտությունների տրեյնինգներին հոգեբանական խմբակի պատասխանատու քաղաքացի բանավեճի ակումբից նա եղել է կամավոր և հանրային ոլորտում աշխատում է արդեն 10 տարի: Նա աշխատել է մի շարք Հ/Կ-ներում բայց ամեն ինչ շատ գերագնահատելի է <<Հանուն հայության հարատևման>> շարժման գրասենյակում իր աշխատանքային ճանապարհը: -Ես այս կազմակերպությունում գտել եմ իմ վաղեմի երազանքներից մեկը որին ձգտել եմ այսքան տարի: Տիգրան Սանթրոսյանը,Նոռա Խաչատրյանը և Արարատ Ալիխանյանը այս մարդկանց է համարում Վաչեն իր կայացման ճանապարհի կարևոր և թանկ մարդիկ: Դպրոցից և այլ կազմակերպությունների կարևոր մարդկանցից հետո մարդիկ որ ինչ-որ չափով դեր են ունեցել Վաչեի կայացման ճանապարհին ում հետ նա անցել է հրաշալի ճանապարհ Կներեք որ բոլորի անունները չեմ նշել բոլորիտ սիրում եմ իմ բոլոր ընկերներիս իմ գործնականում հանդիպած կոլեգաներիս ընկերներիս: Վաչեն ընկերասեր է սիրում է կյանքը իր բոլոր գույներով և դժվարություններով նա գիտի գնահատել դիմացինին ունի ներքին ներդաշնակություն իր և շրջապատի նկատմամբ: Նա հակակոնֆլիկտային խաղաղ հանգիս մարդ է: Վաչեն մասնակցել է համաքաղաքային և մասայական միջոցառումներին սեմինարներին: Ներկայում Վաչեն փնտրում է աշխատանք և զբաղվում է բլոգինգով կազմակերպում է համերգներ սեմինարներ միշտ ներկայանում նորովի իր հարազատների և ընկերներին: Վաչեն իր կամքի անկոտրուն ոգով վառ օրինակ է իր հասակակիցների կողքինն: Վաչեն աշխատում է <>-ի կամավորական ակտիվ երիտասարդներից կազմված խմբի համակարգող: Վաչեի հետ երբեք չեն ձանձրանա իր ընկերների խոսքով Վաչեն երբեք ցույց չի տալի իր պռոբլեմները միշտ պատրաստակամ է աջակցել իր ուժերի չափով պատասխանատու է ահավոր պարտաճանաչ և նվիրվող է: Երգում է ստեղծագործում է և թղթակցում է թերթերին կայքերին: Նրա մոտ նպատակները ավելի գերակշռող են քան երազանքները բայց Վաչեն ունի երազանք ունենա սիրող հասկացող կին ամուր ընտանիք լինի ավելի հանրաճանաչ վայելի ժողովրդականություն իր արվեստով նվաճի մեծ բեմեր և կայուն աշխատաք: Նա երազում է որ տպագրվի իր բանաստեղծությունների ժողովածուն: Մեր զրույցի վերջում Վաչեն բոլորի կայքի և թերթի ընթերցողներին մաղթեց հոգու ամրություն ներդաշնակ լինեն իրենք իրենց և շրջապատի նկատմամբ ներդաշնակությունը և հակակոնֆլիկտային լինելը կոգնեն հաղթահարել ցանկացած դժվարություն: Միշտ եղեք լավատես նախաձեռնող ձեր բոլոր ծրագրերում և կյանքին նայեն օպտիմիստական գույներով: Dilijanews.blogspot.com-ի մշակույթի, կրթության, մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին:

Комментариев нет:

Отправить комментарий