> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

воскресенье, 18 августа 2013 г.

Exir Nkateli, exir lseli:

Եղիր նկատելի ,եղիր լսելի


 1999թ-ին,  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, օգոստոսի 12-ը, Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ, ընդունվեց Երիտասարդության միջազգային օր:
Աշխարհում, երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ-ին: Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրերի մասին երիտասարդության իրազեկության բարձրացման համար:
Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև «Հայասատնի երիտասարդական հիմնադրամը».
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է ՀՀ բնակչության շուրջ 25 տոկոսը կազմող երիտասարդներին միջազգային օրվա առթիվ։ Հայաստանի զարգացման հիմնաքարը երիտասարդությունն է՝ խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդը։
Արագ զարգացող և փոփոխություններով լի ժամանակներում մեր հասարակությունում կտրուկ բարձրանում է երիտասարդների դերը, քանի որ երիտասարդությունն է այն ուժը, որ կարող է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր ծրագրերով ու գործունեությամբ մշտապես սատարելու է երիտասարդությանը՝ նրա ներուժն ուղղորդելով երկրի առանցքային խնդիրների լուծմանը»,- ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։
Նոյեմբերի 10-ը երիտասարդների միջազգային օրն է: Այն նշում են աշխարհի բազմաթիվ երկրներում: Հայաստանում, սակայն, այդ օրն առանձնապես շուքով չի նշվում: Ավելին՝ «Ռադիոլուր»-ի փոքրիկ հարցախույզը ցույց է տվել, որ մեր երիտասարդներից շատերն անգամ չգիտեն էլ, որ այսօր իրենց տոնն է։
Եթե որոշ երիտասարդներ անգամ լսել են, որ տարվա մեջ նման մի տոն կա, ապա առանձնապես տոնել այն չեն պատրաստվում։
«Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց» եւ «2013-2017 թվականների ռազամավարոթյունը» պատրաստելու նպատակով իրականացված հետազոտությունները պարզել են որոշ՝ բոլորի համար շատ ակնհայտ, միաժամանակ նաեւ անսպասելի մանրամասներ։
ԱՎԾ տվյալներով` Հայաստանում 18-30 տարեկան բնակչության քանակը շուրջ 749 հազար է: Նրանց մեջ ուսանողները 14.45 տոկոս են կազմում: Հայաստանում երիտասարդության ամենագլխավոր հիմնախնդիրները կրթությունն ու  զբաղվածությունն են։
 Երիտասարդների 41 տոկոսն է ամուսնացած, իսկ դեռ ամուսնացած չլինելու թիվ մեկ պատճառը սոցիալական խնդիրներն են: Հայ երիտասարդության մեջ ամուսնալուծության հակված են ավելի շատ կանայք, քան՝ տղամարդիկ: Ընդ որում` հարցված հայ կանանց առավել մեծ մասը պատրաստ է ամուսնալուծվել ավելի շատ ինչ-ինչ գենետիկ հիվանդությունների առկայության, քան դավաճանությունների ու ալկոհոլից կախվածության պատճառով:
Չնայած հայերն աշխարհի ամենաշատը ծխող ազգերից մեկն է, բայց պարզվում է, որ մեր երիտասարդությունը խստորեն դատապարտում է ծխելը: Ուշագրավ է, որ մեր երիտասարդներն ամենաշատը գերադասում են աշխատել պետական կառավարման մարմիններում:
Հայ երիտասարդները առանձնահատուկ են մոտենում նաեւ սեփական բիզնես սկսելուն: Նրանց ճնշող մեծամասնությունը նախընտրում է գործ սկսել իր հարազատների հետ եւ ոչ թե բիզնեսից լավ հասկացող մարդկանց:
Հայ երիտասարդները գեղարվեստական գիրք քիչ են կարդում, դպրոցում ստացված գիտելիքին փոքր արժեք են վերապահում, շատ են երազում արտասահմանում սովորելու մասին:
Նրանք լուրջ չեն վերաբերվում բազմաթիվ ու բազմապիսի հասարակական կազմակերոպւթյուններին ու չեն վստահում հասարակական կյանքում փոփոխություն մտցնելու դրանց առաքելությանը: Փոխարենը՝ խիստ մեծ դեր են վերապահում հայ եկեղեցուն ու մեծ վստահությամբ վերաբերում հայկական բանակին:
Նուն ուսումնասիորւթունների համաձայն` հայ երիտասարդները նաեւ շատ քաղաքականացված են: Նրանց ավելի քան կեսը խիստ հետաքրքրված է քաղաքականությամբ, մոտ 60 տոկոսն էլ իր իսկ համար հստակեցրել է իր քաղաքական դիրորոշումները:
Ժամանցի վայրերից բարերն ու սրճարանները գերադասում են թանգարաններից, պատկերասրահներից, թատրոնից։
 Օգոստոսի 12-ին նշվում է երիտասարդների միջազգային օրը: Այդ օրը Դիլիջանում թևածում էր տոնական երեկո:Բոլոր երիտասարդները հավաքվել էին Մշակույթի պալատում  նշելու իրենց տոնը:Երեկոյին ներկա էին բարձրաստիճան հյուրեր,քաղաքպետարանի և Հ/Կ-ների ներկայացուցիչներ,լրագրողներ,ակտիվ երիտասարդներ:
Միջոցառումը կազմակերպել էր <<Dilijan Initiative Group>>-ը և dilijanews.blogspot.com-ը,mediahol company-ն Դիլիջանի քաղաքապետարանի հետ համատեղ:Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Հայացք» պարի  համույթը ,երգիչներ Ալյոշա Հարությունյանը,Ալբերտ Վարդանյանը, երաժիշտ Գոհար Գեողլանյանը,ասմունքողներ Մելինե Հակոբյանը,Էրիկ Մատինյանը,իրենց գեղեցիկ պարով ելույթ ունեցան Դիլիջանի մանկական առողջարանի <<Առողջ ապագա>> ամառային ճամբարի երեխաները:
Երեկոն սկսվեց «Հանուն հայության հարատևման» արդեն ավանդական դարձած միասնության երգով :Երեկոյի ընթացքում եղավ նաև անվանակարգեր և շնորհակալագրեր և մրցանակների արժանացան տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող երիտասարդներ և մասնագետներ:
Լավագույն երգիչ անվանակարգի մրցանակ ստացավ Ալյոշա Հարությունյանը:
Լավագույն  երաժիշտ անվանակարգի մրցանակ ստացավ Արման  Ուլիխանյանը: Լավագույն ասմունքող Էրիկ Մատինյանը  հեղինակային ստեղծագործությունները գեղեցիկ մատուցելու համար, Աննա Դավթյանը Դիլիջան համայնքում ակտիվ գործունեություն ծավալելու ամառային ճամբարներ լավագույնս կազմակերպելու սոցիալական ոլորտում ազնիվ աշխատելու համար:
Երիտասարդական կյանքը քաղաքում զարգացնելու և միջազգային ծրագրերը Դիլիջանում ներդնելու և միջազգային փորձը փոխանակելու և երիտասարդներին աջակցելու և երիտասարդական կազմակերպություն բացելու համար <<Dilijan Initiative Group>>-ը շնորհակալագիր հանձնեց Արթուր Ղազարյանին: Շնորհակալագիր հանձնվեց Էդգար Մանուկյանին միջազգաին կրթության նորամուծությունը քաղաքում ներդնելու բարձր կազմակերպվածության ակտիվ համագործակցելու համար:
Հատուկ շնորհակալագիր հանձնվեց  Դիլիջանի քաղաքապետ պարոն Արմեն  Սանթրոսյանին միշտ մեր կողքին լինելու աջակցելու Դիլիջանի երիտասարդական կյանքը զարգացնելու,երիտասարդներին խրախուսելու համար:
Շնորհակալագիր հանձնվեց  Նորա Խաչատրյանին հոքեբանություն մասնագիտությունը բարձր պահելու կյանքի հմտություն առարկան առաջինը դասավանդելու մանկավարժական բարձր հմտություններ ցուցաբերելու,լավ մարդկաին որակներ ունենալու համար:
Շնորհակալագիր հանձնվեց  մեզ հետ համագործակցող ավագանու լավագույն անդամ –Գառնիկ Դավթյանին:
 Միջոցառման վերջում շնորհակալություն հայտնեցին Դիլիջանի քաղաքպետարանին հանձինս պարոն Սանթրոսյանի միջոցառմանը աջակցելու համար:

Վաչե Գրիգորյան՝ Dilijan Initiative Group


Комментариев нет:

Отправить комментарий