четверг, 29 августа 2013 г.
DILIJANYAN AMARAYIN JOXOVURDAKAN YEREKO:
Դիլիջանյան ամառային ժողովրդական երեկո
Աշուղական և ժողովրդական ազգագրական երգերը դարերի ընթացքում հղկվում և նորովի են ներկայացվում: Երգը եթե սիրվում է ժողովրդի կողմից այն ապրում է երկար:
Այս տարին հոբելյանական է երգչուհու համար, այս տարի նշվեց հանրապետության վաստակավոր արտիստուհու 55 և բեմական գործունեության 30 ամյակներն:
Նա մասնակցել է 1992 թվականի հայկական պատերազմին և հայ անաղարտ երգով ոգեշնչել հայ մարտիկին ուժ և կորով հաղորդել մղելով դեպի հաղթանակների:
Արուս Գուլանյանը նրբանկատ, անկեղծ, անմիջական, ուշադիր և համեստ անձնավորություն է:
Նա այնքան անկեղծ է ու պարզ ՝ որքան ժողովրդական երգն ու երաժշտությունը: Նա մասնակցել է տարբեր մրցույթների և միջոցառումների, ստացել է բազմաթիվ մրցանակներ և պատվոգրեր: Այժմ երգչուհին հանրապետության ժողովրդական արտիստուհի է և ժողովրդի կողմից սիրված : Նա անցել է ստեղծագործական բուռն և դժվարին ճանապարհ, որպեսզի վաստակի ժողովրդի դժվար ձեռքբերելի սիրուն:
Ժողովրդական, աշուղական երգի ջատագող վաստակավոր արտիստուհի Արուս Գուլանյանի մարզային համերգների հերթական կանգառը Դիլիջանում էր:
Ամառային մի գեղեցիկ երեկո համեմված ազգագրական հայ կոմպոզիտորների աշուղական սասնահայտի ու անհայտ սիրված երգերով որ իրենց անզուգական կատարումներով ելույթ ունեցան, կրթության և գիտության նախարարության <<Նազանի >> համույթը, որի գեղ. Ղեկավարն է վաստակաոր երգչուհի Արուս Գուլալյանը, << Հուշեր >> պարի համույթը, գեղ. Ղեկավար Եդգար Ավետիսյան:
<<Նազանի >> երգի համույթը գործում է 2004 թվականից և Արուս Գուլանյանը և երգի համույթի հետ միշտ և ամենուր բարձր են պահում հայկական աշուղական երգը, նրանց ելույթնրն անցնում է լեփ-լեցուն դահլիճներում և մրցույթներից վերադառնում են հաղթանակներով:
Ժողովրդական հօգեթով կատարումներ, որ հաջորդում էին մեկը մյուսին, հանդիսատեսին պարուրել էր դրական և հուզական ջերմությամբ:
Համերգի նպատակն է բարձրացնել հայկական աշուղական , ազգագրական, սասնա ու ժողովրդական գոհարները մարզերի բնակիչների մոտ: Երգչուհին մեզ հետ զրույցում հատկապես նշեց այն կարևոր փաստը, որ մեր մարզերում կարոտ են հայ անաղարտ երգին և հանրապետության վաստակաոր երգչուհին պատվով է կատարում իվերուստ տրված այս հոգեթով և անարատ աշխատանքը:
Նա գիտե թե ինչպես հայ երգը հասցնել ժողովրդի սրտին ու տանել հայ աշուղական և ժողովրդական երգի հոձանուտով:
Երգչուհին մեր հետ զրույցի ժամանակ շնորհակալություն հայտնեց բոլոր աջակցող կազմակերպություններին, հյուրանոցների տնորեններին, Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանին , հայ էլէկտրոցանցեր ընկերության Դիլիջանի գրասենյակի ընօրեն Գառնիկ Դավթյանին, << Հաղարծին >> հոթելի տնօրեն՝ բարեգործ Արմեն Ցոլակի Աբգարյանին, << Դիլիջան Ռեզորտ >> հյուրանոցային համալիրի տնօրեն պարոն համբարցումյանին և բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են, որ կայանա Դիլիջանի գեղեցիկ երեկոն: _ կներեք, որ բոլորի անունները չեմ հիշում այս պահին:
Երեկոն կայացավ և հանդիսատեսի հոտնկայս ծափերն և ջերմությամբ պարուրված հայ երգի ոգով հեռացան իրենց հետ տանելով դրական և բարձր տրամադրություն:
Վաչե Գրիգորյան, <> և dilijanews.blogspot.com-ի հիմնադիր համակարգող:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий