> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

воскресенье, 30 июня 2013 г.

HAVASARUTYAN EV INQNAGNAHATAKANI MASIN:

Հավասարության կարևոր բաղադրիչների մասին
Հաշմանդամ մարդկանց իրավունքների և շահերի պաշտպանության և հիմնախնդիրների մասին խոսվել է բազմիցս:
Կարևորն այն է թե խնդիրը ինչպես են ներկայացնում՝ ճանաչողական, խաղային, վարժություններ, տեսաֆիլմի դիտում հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների, խնդիրների և առօրյաի մասին վարժություններ, որի միջոցով երեխաները ավելի հստակ են պատկերացնում հաշմանդամ մարդկանց խնդիրները:
<<Դիլիջանի Շահերի Պաշտպանության>> նախաձեռնությունների խմբակի և dilijanews.blogspot.com-ի , Հույսի կամուրջ հ/կ-ի Դիլիջանի մասնաճյուղի գրասենյակի կողմից կազմակերպել էր սեմինար քննարկում թրենինգներով <<Հույսի Կամուրջ>> հ/կ-ի Դիլիջանի մասնաճյուղի գրասենյակում:
 Այս հետաքրքիր գաղափարին մասնակցել էին երեխաներ, երիտասարդներ, բարձրաստիճան հյուրեր արտասահմանից:  Մասնակիցները կարևորեցին այն հանգամանքը, որ պետք չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց  վերաբերվել կարեկցանքով, այլ պետքե նայել հավասարը – հավասարին, որ նրանքել այս հասարակության լիիրավ անդամներն են:
Մասնակիցները վերջում ցանկացան, որ նմանատիպ թեմաներով քննարկումներ, սեմինարներ հաճախակի կազմակերպվեն: <<Դիլիջանի Շահերի Պաշտպանության>> նախաձեռնությունների խմբակը և հույսի կամուրջ հ/կ-ի Դիլիջանի գրասենյակը խոստացան, որ հետեվողական կլինեն:
Սեմինարի վերջում  ներկաները լրացրեցին սեմինարի գնահատման ամփոփաթերթիկներ և բարձր տրամադրությամբ հեռացան կրկին հանդիպելու ակնկալիքով:
<<Դիլիջանի շահերի Պաշտպանության>> նախաձեռնությունների խումբ և dilijanews.blogspot.com- ի ստեղծագործական խումբ: Dili News:

Комментариев нет:

Отправить комментарий