> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

четверг, 6 июня 2013 г.

Erazanq Hogu Teverov!!!:

Երազ հոգու թևերով
Նա ապրում է երգելու համար: -Իմ երգը իմ ընկերն է, իմ ապրելու և կյանքի իմաստը:
Այսպես սկսեց մեր հետ իր հրցազրույցը, միշտ անկեղծ, անմիջական, բարի և ժպիտով է ներկայանում հանրությանը Դիլիջանցի սիրված երգիչ և հասարակական ակտիվ գործիչ Վաչե Սարգիսվիչ Գրիգորյանը:
 -Նրանից հորդում է դրական տրամադրություն,
-այսպես են ներկայացնում  նրա ընկերներն ու հարազատները:
Վաչեն երգում է և ստեղծագործում, կատարում է ժողովրդական, գուսանական, ազգագրական և հեղինակային երգեր: Նրա ամենամեծ երազանքն է լինել ժողովրդի կողմից սիրված լայն շրջանակներում և հանդես գալ մեծ բեմերում: Նա խաղաղ և հանգիստ բնավորություն ունի, էմոցիոնալ և մի փոքր բռնկուն, նրբանկատ է, պատասխանատու և նվիրվող իր աշխատանքին, ընկերներից գնահատում է  մարդկային անկեղծ վերաբերմունքը, չի սիրում ձևապաշտություն, երկերեսանի մարդկանց միջանձնային  հարաբերություններում կարևորում է պարտաճանաչությունը  և մարդկային գործնական լինելը… ընկերները Վաչեի մասին խոսելիս հիացմունք էին հայտնում:
Վաչեն մասնակցել է մի շարք փառատոններին, համաքաղաքային միջոցառումներին, բազմաթիվ սեմինարներին, դասընթացներին ամենատարբեր թեմաներով: Ամենաառաջին քայլերը  դեպի հասարակական ոլորտ սկսել է  ՛՛ Հույսի Կամուրջ՛՛ հ/կ-ի բանավեճի ակումբից և ՛՛Կյանքի Հմտություններ՛՛ -ի խմբակի դասերին հաճախելով: Նա եղել է նշված խմբակների  խմբավարների օգնական և բանավեճային խմբի լրատվական բաժնի պատասխանատու: Վարել է ՛՛Լույսի շողեր՛՛ ասմունքի խմբակը: Թղթակցում է  մարզային և քաղաքային թերթերին  և Tesankyun.am կայքին: 2006 թվականից Վաչեն հաճախել է   Դիլիջանի ՛՛Երիտասարդների գործունեության՛՛ ակումբ, որտեղ էլ աշխատել է մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու, նույն գործունեությունը ծավալել է նաև  կամավոր ՛՛Օրհուս՛՛-ի բնապահպանական տեղեկատվական կենտրոնի Դիլիջանի գրասենյակում: 2011 թվականին Վաչեն աշխատել է ՛՛հանուն Հայության Հարատևման՛՛ շարժման Դիլիջանի գրասենյակում ՝ որպես կրթության, մշակույթի, մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու, ՛՛100℅ Դիլիջանում ՛՛ ամսաթերթի գլխավոր խմբագիր ու այնտեղ էլ  կազմակերպել է բազում կրթական  և մշակույթային  միջոցառումներ:
-Այդ տարին ես ինձ լիարժեք էի զգում քանի որ սովորում էի համակարգիչ Դիլիջանի ՛՛Զբաղվածության՛՛ կենտրոնի կողմից կազմակերպված  և զուգահեռ աշխատում էի  My Great Dream media holding-ում որպես գովազդային գործակալ:
Վաչեն ունի բազում ծրագրեր և նորություններ որոնց մենք անպայման կանրադառնանք: Վերջում Վաչեն շնորհավորեց բոլոր մանուկներին , մաղթեց երջանիկ  մանկություն  և որ միշտ պաշտպանված լինեն նրանց իրավունքները… խուսափեն բռնություններից և մեծանան առողջ և մարդկային շրջապատում:


Dilijanews.blogspot.com-ի կրթության, մշակույթի,մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին

Комментариев нет:

Отправить комментарий