Գարունա ձունա արել
Մենք` հայերս, անցել
ենք բարդ ու դժվարին ճանապարհ, անցել տանջանքների միջով, տեսել տառապանաք, դավանանք,
ցեղասպանություն, այնուհետև սփռվել աշխարհի տարբեր երկրներում:
Ձորերը դագաղ դարձան,
Դաշտերը պատան,
Հայոց գետերը պատվեցին հայի այրամբ,
Արյունը ջուրա դառել
Ջուրը մեր տուննա տարել
Պարույր Սևակ
1915թվականին
1,5 միլիոն հայ անմեղ զոհ դարձան անգութ թուրքերի սրից:
Ով
ծաղիկ հաց էր թխում,խորովվեց թոնրի ծխում,ով հասել ուխտատեղին, վառել էր մոմը տեղին:
Ու աստծուց խնդրում էր մի լաչ տղա: Սակայն իր արյամբ մոմը մարեց, չավարտաց տեր քեզ
մեղա:
Հայոց
երկիրը քարացավ` տեսնելով հայի ցավն ու տառապանքը, տանջանքն ու հալածանքը, որն անվանում
ենք ցեղասպանություն: Եվ արդեն 96 տարի է մենք չենք կարողանում մոռանալ և այդ հարցը
շարունակում է մտահոգել յուրաքանչյուրիս մինչ այսօր: Ամեն տարի աշխարհի տարբեր քաղաքներում
և համայնքներում կազմակորպվում է ցույցեր, երթեր, հարգանքի տուրք են մատուցում անմեղ
զոհերի հուշակոթողներին, այցելում Ծիծեռնակաբերդ: Այս տարի. Ապրիլի 24-ին առաին անգամ
Դիլիջանում Հանուն Հայության Հարատևման երիտասարդական շարժումը կազմակերպել էր երթ`
ապրիլի 21-ին զոհ գնացած 1,5 միլիոն հայ անմեղ զոհերի հուշակոթող` հարգանքի տուրք մատուցելու:
Մասնակիցները խոնարհումով հարգանքի տուրք մատուցեցին հուշակոթողի մոտ,ծաղկեպսակ դրեցին:
Միջոցառմանը ներկա էին հյուրեր, ակտիվ երիտասարդներ, երեխաներ: Միջոցառման ընթացքում
ելույթ ունեցան շարժման ակտիվ երիտասարդներ,որից հետո հնչեց Պարույր Սևակի
<<Անլռելի զանգակատուն>> պոեմից մի հատված:
Հայոց
ցեղասպանությունը ազգային խնդիր է, այն պետք է ճանաչի ամբողջ աշխարհը:1915 թվականին
մենք կորցրել ենք գրողների,որի ականատեսներից է եղել Պարույր Սևակը, Կոմիտասը և այլն…
Հուսով
ենք, կգա այն օրը, որ ցեղասպանության օրը հարգանքի տուրք կմատուցենք Մուշում, Վանում,
Արևմտյան Հայաստանի իր քաղաքներում, որն այսօր գտնվում է Թուրքիայի տիրապետության տակ:
Եվ միայն պետք է համբերել ու սպասել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերության խաղաղ
ավարտին:
Վաչե Գրիգորյան
Հանուն Հայության Հարատևման Երիտասարդական շարժում
Комментариев нет:
Отправить комментарий