Մայիսի 17-ին մարդաշատ էր Դիլիջանի մշակույթի
պալատն, բոլորն եկել էին մասնակցելու աշխատանքի
տոնավաճառին,որը կազմակերպել էր Դիլիջանի զբաղվածության
կենտրոնը:Միջոցառմանը
աջակցում էր քաղաքապետարանը:
Տոնավաճառին ներկա էին գործատուներ
տարբեր կազմակերպություններից,հիմնարկություններից, ներկա էին քաղաքի երիտասարդներ,գործազուրկներ,հաշմանդամ
երիտասարդներ :Բոլոր գործազուրկ երիտասարդները
համախմբվել էին մեկ գաղափարի շուրջ այն է՝ ունենալ որակյալ աշխատանք բարձր աշխատավարձով
և որպեսզի կարողանան օգտագործել
երկար տարիների սովորածն ու ձեռք բերեն համապատասխանա փորձ իրենց աշխատանքում: Իրենց համարեն լիարժեք ՀՀ քաղաքացի ՝ մնան Հայաստանում և շենացնեն մեր Հանրապետությունն:
Տոնավաճառի ընթացքում
բոլոր ներկաներին
ողջյունեց<<Զբաղվածության Կենտրոն>>-ի
Դիլիջանի գրասենյակի համակարգող՝ Ռոբերտ Հովհաննիսյանը
և Դիլիջան քաղաքի քաղաքապետ
պարոն՝ Ա. Սանթրոսյանը:
Նրանք շատ են կարևորում
նմանատիպ միջոցառումները,հանպիպումները՝ գործատու-գործազուրկ հարաբերություններում :Բոլոր ներկաները ոգևորվեցին ,ներկաներին
բաժանեցին գնահատման ամփոփաթերթիկներ ,ռեզյումեներ
որ մասնակիցները լրացնեն և գործատուներին
ավելի մոտիկից ճանաչեն հետագայում
աշխատանքի ընդունվելու հնարավորություններն ընդլայնեն:Այս տոնավաճառի ընթացքում
ռեզյումե են լրացրել ավելի քան 562 գործազուրկ:
Ըստ << Դիլիջանի Զբաղվածության
Կենտրոնի>>տրամադրած տվյալների
Դիլիջանում պաշտոնական
տվյալներով գրանցված են 2240 գործազուրկներ, իսկ հաշմանդամ երիտասարդ գործազուրկների թիվն է 26 :
Մենք անում են ամեն ինչ, որ մեր մոտ նվազեցնենք գործազուրկ երիտասարդների թիվն
<<Զբաղվածության Կենտրոն>>-ի Դիլիջանի գրասենյակն գրանցել է բազում հաջողություններ,նրանց
միջնորդությամբ աշխատանքի են ընդունվել հաշմանդամ երիտասարդներ և այլ բազում
հաջողություններ:
Dilijanews.blogspot.com-ի Կրթության,Մշակույթի
,Մամուլի և Հասարակության հետ կապերի բաժին:
Комментариев нет:
Отправить комментарий