> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

понедельник, 22 апреля 2013 г.

Luys Hogu ajqerov!:


Լույս հոգու աչքերով

Տեսողական խնդիր ունեցող մարդիկ և այլ ֆիզիկական խնդիր ունեցող մարդիկ այնքան էլ լիարժեք չեն մեր հասարակության մեջ:Չկան հավասար պայմաններ, մատչելի միջավայր,որ հաշմանդամություն ունեցող մարդիկ գնան աշխատանքի, խանութ և օգտվեն տրանսպորտից իրենց զգան հասարակության լիրավ անդամ:Բայց այս խնդիրներին չևոր անդրառառնալու ենք:Այդ խնդիրներին մենք անդրադարձել ենք բազմիցս:Մենք խոսելու ենք մի կարևոր հարցի շուրջը:Դիլիջանում 5 հաշմանդամ երիտասարդներ հաճախել են համակարգչային դասընթացների,սովորել համակարգիչ և ստացել վկայականներ:Ծրագիրը իրականացրել է Դիլիջանի «Զբաղվածության կենտրոնը», «My Great Drem» Մեդիա հոլդինգը «Աշխատանքի և սոցիալական հարցերի» նախարարության հետ համատեղ:
Երկուսը դասընթացները ավարտելուց հետո ընդունվել են աշխատանքի «My Gread Dream»Մեդիա հոլդինգում:Սովորոխներից Վաչե Գրիգորյանը սովորել է տեսողական խնդիր ունեցող մարդկանց համար նախատեսված Jaws համակարգչային ձայնային ծրագրով,որը հնարավորություն է տալիս այդ մարդկանց օգտվել համակարգչից և համացանցից:
-Ես անչափ ուրախ եմ և շնորհակալ, որ սովորել եմ այդ խոսող ծրագիրը,որ նշված կազմակերպությունները չմերժեցին իմ խնդրանքը քանի որ ես այդ ժամանակ աշխատում էի 2 կազմակերպություններում:Այս խոսող ծարագիրը ինձ տալիս է հնարավորություն ինքնուրույն հավագել իմ տեքստերը,օգտվել համացանացից ուղարկել և ստանալ նամակներ:Ուրախ եմ նաև ,որ ես առաջինն եմ եղել ով սովորել է ձայնային այս ծրագիրը Հայաստանի 11 մարզերում և,որ այն եղավ մեր քաղաք Դիլիջանում:«Զբաղվածության կենտրոն»-ի Դիլիջանի տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը մեր հետ զրույցում նշեց .
-Վաչեն այսօր չի զիջում ոչմի ոչ հաշմանդամություն ունեցող մարդուն:Աշխատաշուկայում ինչ հանձնարարություն էլ,որ տրվում է նրան անմիջապես կատարում է:Վաչեն իր ակտիվությամբ լուրձ մրցակից է:Լավ է որ մեր պետությունը լուրջ ուշագրություն է դարձնում նմանատիպ հարցերին:Նշենք ,որ ձայնային Jaws և «Արև» ծրագրերը զարգանում են ու այսօր արդեն սկսում են օգտագործել տարբեր կազմակերպություններ,արդեն կիրառվում է ներառական բոլոր դպրոցներում:
Դիլիջանի «Զբաղվածության կենտրոն»-ին «Աշխատանքի և սոցիալական»նախարարությանը և  «My Gread Dream» Մեդիա հոլդինգին հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը,որ մեր երիտասրդները սովորեցին համակարգիչ և կարողանում են ապահովել իրենց տեղն ու դերը աշխատաշուկայում դասընթացի մասնակիցների ծնողները,երիտասրդները:
Հուսանք ,որ նման ծրագրեր ավելի շատ կլինեն սա միայն սկիզբն է:Ծրագիրը հաջողվեց ասում են ծրագրի պատասխանատուները:
Dilijanews.blogspot.am-ի Կրթության, Մշակույթի և հասրակության հետ կապերի բաժին:

Комментариев нет:

Отправить комментарий